Սպիրու Հարեթ

ռումինացի մաթեմատիկոս, աստղագետ և քաղաքական գործիչ
(Վերահղված է Սպիրու Կոստաքեի Հարեթից)

Սպիրու Կոստաքեի Հարեթ (փետրվարի 15, 1851(1851-02-15)[1][2], Յաշ, Մոլդովական իշխանություն - դեկտեմբերի 17, 1912(1912-12-17)[1][2], Բուխարեստ, Ռումինիա), ռումինահայ մաթեմատիկոս-աստղագետ, սոցիոլոգ, պետական-հասարակական գործիչ։ Ռումինիայի գիտությունների ակադեմիայի անդամ (1892 թվականից)։

Սպիրու Հարեթ
ռումիներեն՝ Spiru Haret
Ծնվել էփետրվարի 15, 1851(1851-02-15)[1][2]
Յաշ, Մոլդովական իշխանություն
Մահացել էդեկտեմբերի 17, 1912(1912-12-17)[1][2] (61 տարեկան)
Բուխարեստ, Ռումինիա
ԳերեզմանԲելլու գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Ռումինիա
Քաղաքացիություն Ռումինիա
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ, սոցիոլոգ, քաղաքական գործիչ և գրող
Հաստատություն(ներ)Բուխարեստի համալսարան և Ministry of Education of Romania?
Գործունեության ոլորտաստղագիտություն և մաթեմատիկա
ԱնդամակցությունՌումինական ակադեմիա
Ալմա մատերԲուխարեստի համալսարան (1864) և Փարիզի համալսարան (1874)
Կոչումպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինռումիներեն
Գիտական ղեկավարՎիկտոր Պյուիզե[3]
 Spiru Haret Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Բուխարեստի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական բաժինը։ Սպիրու Հարեթը մեծ դեր է խաղացել երկրի XIX դարի վերջի XX դարի սկզբի սոցիալ-քաղաքական և մշակութային կյանքում։ 1885-1888 թվականներին եղել է լուսավորության նախարարության ընդհանուր քարտուղար, 1897-1899, 1901-1904 և 1907-1910 թվականներին Ռումինիայի դավանությունների և հանրային կրթության նախարար։ Նրա անմիջական նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ հիմնադրվել են ռումինական նոր տիպի դպրոցներ, վերակազմվել հանրային կրթությունը, ուսուցման մեթոդները և ծրագրերը («Տարեկան ընդհանուր հաշվետվություն հանրակրթական ուսման մասին» (1884 թ.), «Կրթական օրենքի նախագիծ» (1896 թ.), գյուղերում բացվել են գրադարաններ, ակումբներ, մշակույթի տներ, կոոպերատիվներ և այլն։ Նրա գրած «Եռանկյունաչափություն» դասագիրքը (1873 թ.) մոտ 75 տարի, մասնակի փոփոխություններով, դասավանդվել է Ռումինիայի դպրոցներում։ Հիմնադրվել է առաջադիմական բնույթ ունեցող մատենաշար, հանդես, լրագիր։ Հարեթն իր բացահայտ համակրանքն է արտահայտել ժողովրդական զանգվածների, հատկապես գյուղացիության նկատմամբ։ Ելնելով երկրի ագրարային վիճակից և հողային հարաբերություններից՝ առաջարկել է հողային հարցի լուծման, թեև ոչ ռացիոնալ, սակայն գյուղացիության դրությունը բարելավող եղանակներ։ Հարեթը կանխատեսում էր գյուղացիական շարժման վերելքը և դեմ էր դրանց դեմ ձեռնարկվող միջոցառումներին։ Հարեթի «Սոցիալական մեխանիկան» (ֆրանսիայում հրատարակված 1910-1911 թթ.) սոցիոլոգիան մաթեմատիկանացնելու առաջին փորձերից էր։ Հրատարակվել է Հարեթի գործերի 6 հատոր։ Նրա հուշարձանը կանգնեցված է Բուխարեստում։ Հատուկ անվանումների Լուսնի քարտեզի խառնարաններից մեկը կոչվում է Հարեթի անունով։ 1976 թվականին ՑՈԻՆԵՍԿՕ-ն նշել է նրա ծննդյան 125-ամյակը։

Երկեր խմբագրել

  • Մոլորակային ուղեծրերի մեծ առանցքների անփոխելիության մասին, ատենախոսություն, 1878։
  • Տարեկան ընդհանուր հաշվետվություն հանրակրթական ուսուցման մասին, 1884։
  • Կրթական օրենքի նախագիծ, 1896։
  • Եռանկյունաչափություն, դասագիրք, 1873։
  • Սոցիալական մեխանիկա, աշխատություն, 1910, 1911։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիրու Հարեթ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 303