Սպիտակ օձիք (հեռուստասերիալ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպիտակ օձիք (այլ կիրառումներ)

Սպիտակ օձիք (անգլ.՝ White Collar) ամերիկյան հեռուստասերիալ հանցագործությունների հետաքննության մասին, որոնցով զբաղվում է ՀԴԲ-ի՝ «սպիտակ օձիքներ» կոչվող բաժինը։ Հեռուստասերիալը ցուցադրվել է USA Network հեռուստաընկերությամբ 2009 թվականի հոկտեմբերի 23-ից 2014 թվականի դեկտեմբերի 18-ը։

Սպիտակ օձիք
Изображение логотипа
Ժանրոստիկանական դրամա և քրեական հեռուստասերիալ
ՍտեղծողJeff Eastin?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Մեթ Բոմմեր[1], Թիմ ԴիՔեյ[1], Թիֆֆանի Թիսսեն, Ուիլի Գարսոն, Հիլարի Բյորթոն, Մարշա Թոմասոն, Շարիֆ Աթքինս, Քերոլ Դայան, Ալեքսանդրա Դադարիո, Նատալի Մորալես, Gloria Votsis?, Նոա Փլաթեր, Ջեյմս Ռեբհորն, Էնդրյու Մաքքարթի, Բրեդջիթ Ռիգան և Ռոս ՄակՔոլ
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
Եթերաշրջանների քանակ6
Սերիաների քանակ81
Էկրաններին էհոկտեմբերի 23, 2009[2]-ից դեկտեմբերի 18, 2014
ՀեռուստաալիքUSA Network
ԸնկերությունTouchstone Television?
Դիստրիբյուտոր20th Television, Նեթֆլիքս, Հուլու և Դիսնեյ+
Պատկերի ձևաչափ16:9
Ձայնի ձևաչափDolby Digital 5.1
Պաշտոնական կայքէջ

Դիպաշար (սյուժե) խմբագրել

Նիլ Քեֆրին գող է ու խաբեբա, բռնվում է ՀԴԲ-ի գործակալ Փիթեր Բյորքից եռամյա խուսանավելուց հետո։ Նա դատապարտվում է 4 տարվա ազատազրկման, սակայն փախչում է ազատումից 4 ամիս առաջ, որպեսզի վերագտնի իր սիրելի Քեյթ Մորոյին։ Փիթեր Բյորքը միակն է, ով կարողացել է բռնել նրան, գտնում է կրկին։ Նիլին սպառնում է ևս 4 տարի փախուստի համար, սակայն նա օգնություն է առաջարկում հանցագործությունների հետաքննության գործում, և ՀԴԲ-ն գործարք է կնքում։ Նիլը դուրս է գալիս բանտից և կրում է էլեկտրոնային ապարանջան, որը սահմանափակում է նրա տեղաշարժի շառավիղը, իսկ փոխարենն օգնում է Բյորքին հետաքննել հանցագործություններ «սպիտակ օձիքներ» բաժնում։

Դերերում խմբագրել

Գլխավոր հերոսներ խմբագրել

  • Նիլ Քեֆրի (Մեթ Բոմեր) - նախկին գող, շահախարդախ և խաբեբա[3]։ Դատապարտվել է 4 տարի ազատազրկման, սակայն փախել է ազատումից 4 ամիս առաջ, որ տեսակցի իր ընկերուհուն՝ Քեյթ Մորոյին։ Նորից բռնվել է, բայց օգնել է բացահայտել այլ խաբեբայի հանցագործություն, ուստի պայմանականորեն ազատ է արձակվել և աշխատանքի անցել «սպիտակ օձիքներ» բաժնում խորհրդատուի պաշտոնով։ Նրբակիրթ է, խելացի և շատ խորամանկ։ Շատ լավ տեղյակ է պատմությունից և արվեստի գործերից, թեև չունի բարձրագույն կրթություն։
  • Փիթեր Բյորք (Թիմ ԴիՔեյ) ՀԴԲ առաջատար հատուկ գործակալ, 5-րդ եթերաշրջանից՝ ՀԴԲ բաժնի պետ է (Մանհեթենյան բաժանմունք), Նիլի գործընկերը[4]։ Հենց նա է նրան 4 տարով բանտ ուղարկել։ Տեսնելով, որ Նիլն ուզում է ուղղվել, խնդրում է ղեկավարությանը վարձել նրան խորհրդատուի պաշտոնում։ Նիլի համար լավագույն ընկեր, և, հետևաբար, հենց Փիթերին է նա վստահում է բոլորից շատ, թեև հակված չէ պատմել նրան իր բոլոր գաղտնիքները։ Ունի «Փողկապը» մականունը։
  • Էլիզաբեթ Բյորք (Թիֆֆանի-Ամբեր Թիսսեն) - Փիթերի կինը, հանդիսությունների կազմակերպիչ[5]։ Լավ է վերաբերվում Նիլին և հաճախ նրա մասին ավելի լավ կարծիքի է, քան Փիթերը։ Մականունն է «Տիկին Փողկապ»։
  • Մոզզի (Ուիլի Գարսոն) - Նիլի ընկերը, գող ու խաբեբա, մանուկ ժամանակ հրաշամանուկ էր, այժմ՝ պարզապես հանճար[6]
  • Սառա Էլլիս (Հիլարի Բյորթոն) - ապահովագրական քննիչ, Նիլի նախկին ընկերուհին։
  • Դիանա Բերիգան (Մարշա Թոմասոն) - ՀԴԲ ՀԴԲ գործակալ.
  • Քլինթոն Ջոնս (Շարիֆ Աթքինս) - ՀԴԲ հատուկ գործակալ.

Երկրորդական կերպարներ խմբագրել

  • Ջուն (Դայան Քերոլ) - Նիլի տանտիրուհին, խաբեբայի այրի։
  • Քեյթ Մորո (Ալեքսանդրա Դադարիո) - Նիլի սիրելին։
  • Լորեն Քրուզը (Նատալի Մորալես) - ՀԴԲ կրտսեր հատուկ գործակալ[7]
  • Ալեքս Հանթեր (Գլորիա Ուոթսիս) - խարդախ կին, Նիլի նախկին ընկերուհին և սիրուհին։
  • Մեթյու Քելլեր (Ռոսս ՄաքՔոլլ) - Նիլի վաղեմի մրցակիցը։
  • Գարեթ Ֆաուլերը (Նոա Էմմերիխ) - ՀԴԲ հատուկ գործակալ։
  • Ռիզ Հյուս (Ջեյմս Ռեբհորն) - ՀԴԲ հատուկ գործակալ.
  • Վինսենթ Ադլեր (Անդրյու ՄաքՔարթի) - ֆինանսիստ, գանձեր որոնող։
  • Ռեբեկա Լոու/Ռեյչել Թյորներ (Բրիջիթ Ռիգան) Mi-5-ի նախկին գործակալ[8], Նիլի սիրուհին։

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

2010 թվականին սերիալն առաջադրվել է «ժողովրդի ընտրություն» մրցանակաբաշխության «Սիրելի հեռուստատեսային կախվածություն» կատեգորիայում և 2011 թվականին «Սիրելի դրամա մալուխային հեռուստատեսությամբ» կատեգորիայում։

Սերիաների ցանկ խմբագրել

 
Աստղեր Թիմ ԴիՔեյը (ձախից) և Մեթյու Բոմերը (աջից) 2011 թվականի հունիսի 7-ին երրորդ եթերաշրջանի «Փոթորկի սպասումով» սերիայի նկարահանումների ժամանակ
Եթերաշրջան Սերիա ԱՄՆ-ում դուրս գալու ամսաթիվ
Եթերաշրջանի պրեմիերա Եթերաշրջանի ավարտ
1 14 23 հոկտեմբերի 2009 (23 հոկտեմբերի 2009) 9 մարտի 2010
2 16 13 հուլիսի 2010 (13 հուլիսի 2010) 8 մարտի 2011
3 16 7 հունիսի 2011 (7 հունիսի 2011) 28 փետրվարի 2012
4 16 10 հուլիսի 2012 (10 հուլիսի 2012) 5 մարտի 2013
5 13 17 հոկտեմբերի 2013 (17 հոկտեմբերի 2013) 30 հունվարի 2014
6 6 6 նոյեմբերի 2014 (6 նոյեմբերի 2014) 18 դեկտեմբերի 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.imdb.com/title/tt1358522/fullcredits/?ref_=tt_ql_cl
  2. 2,0 2,1 Fernsehserien.de (գերմ.)
  3. «Character Profile: Neal Caffrey». USA Network. 2009 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. «Character Profile: Peter Burke». USA Network. 2009 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. «Character Profile: Elizabeth». USA Network. 2009 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. «Character Profile: Mozzie». USA Network. 2009 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին.
  7. Ausiello, Michael (2010 թ․ մարտի 16). «Scoop: Parks and Rec collars Natalie Morales | Ausiello | EW.com». Entertainment Weekly: Ausiello Files. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 9-ին.
  8. MI5 - Википедия

Արտաքին հղումներ խմբագրել