Սպիտակ շոկոլադ, շոկոլադ, որը արտադրվում է կակաոյի յուղից, շաքարից, կաթի փոշուց և վանիլից, առանց կակաոյի փոշի ավելացնելու, որի պատճառով այն ունի փղոսկրի գույն (հաճախ դեղնավուն երանգով) և պարունակում է մինիմում անտիօքսիդանտ, ինչպիսիք են տեոբրոմինը և կոֆեինը[1]։

Սպիտակ շոկոլադ
Տեսակշոկոլադե սալիկներ
ԵնթատեսակՇաքարավազով քաղցրեղեն (որը պարունակում է սպիտակ շոկոլադ), որը չի պարունակում կակաո և շոկոլադ
Արտադրման վայրՇվեյցարիա
Ստեղծման տարեթիվ1930
Բաղադրամասեր
Հիմնական

 White chocolate Վիքիպահեստում

Իր յուրահատուկ համի համար այդ սնունդը պարտական է կաթի փոշուն, որը ունի կարամելային համ, և որպես բուրմունք հիմնականում օգտագործվում է վանիլինը։

ԱՄՆ-ում և Եվրոպական երկրներում այդ սննդի պատրաստման համար իրականացնում են լուրջ պահանջներ։ Մասնավորապես, հիմնավորված է, որ կակաոյի յուղը բաղադրության մեջ չի կարող 20%-ից ցածր լինել[2]։ Ի տաբերություն դասական շոկոլադի, սպիտակ շոկոլադը չի պարունակում կակաոյի փոշի[3]։

Առաջին սպիտակ շոկոլադը արտադրել է 1930 թվականին շվեյցարական «Nestlé» կոնցեռնը, փորձելով այդ եղանակով օգտագործել կակաոյի յուղի ավելցուկը[4]։ Սպիտակ շոկոլադը մեծ ճանաչում ունեցավ կես դար հետո՝ 1980-ական թվականներին[1]։

Տնային պայմաններում սպիտակ շոկոլադից և կոկոսի ձողիկներից կարելի է պատրաստել նմանատիպ կոնֆետ՝ «Ռաֆաելլո»[5]։ Հրուշակեղենի ժամանակակից արտարությունում օգտագործվում են զանազան մթերքներ, որոնք արտաքուստ հիշեցնում են սպիտակ շոկոլադը, բայց իրականում պատրաստված են հիդրոգենացված ճարպից` առանց կակաոյի[6]։

Ծանոթագրություններ խմբագրել