Սպիտակ աստղի շքանշան (էստ․՝ Valgetähe teenetemärk), Էստոնիայի Հանրապետության պետական պարգև։

Սպիտակ աստղի շքանշան
Изображение орденской планки
Երկիր Էստոնիա
Տեսակշքանշան
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվհոկտեմբերի 7, 1936
Հերթականություն
Ավագ պարգևՄարիամի երկրի խաչի շքանշան
Կրտսեր պարգևԱրծվի խաչի շքանշան
 Order of the White Star Վիքիպահեստում

Շքանշանը հաստատվել է 1936 թ.-ին էստոնացի ժողովրդի անկախության պատերազմի հիշատակին։

Սպիտակ աստղի շքանշանով պարգևատրվում են Էստոնիայի քաղաքացիները պետական ծառայությունում և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում ունեցած մեծ ներդրման համար, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ներդրում են ունեցել Էստոնիայի պետականության կայացման և պահպանման գործում։

Սպիտակ աստղի շքանշանը ունի հինգ հիմնական կարգ, ինչպես նաև մեկ հատուկ կարգ՝ շքանշանի վզնոց և մեկ մեդալի կարգ։

Սպիտակ աստղ շքանշանի կարգերը խմբագրել

Շքանշանի առաջին, երկրորդ և երրորդ կարգերը ունեն առանձին ձևավորում տղամարդկանց և կանանց համար։ Չորրորդ և հինգերորդ կարգերը ունեն համանման ձևավորում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար։ Առաջին և երկրորդ կարգերը ունեն շքանշանի աստղ և նշան։ Երրորդից մինչև հինգերորդ կարգի շքանշանների հետ տրվում է միայն աստղը[1]։

Սպիտակ աստղ շքանշանի գեղարվեստական ձևավորումը խմբագրել

Պատկերներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Walter, Hannes. Eesti teenetemärgid. Estonian orders and decorations. — Tallinn։ Miniplast Pluss, 1998. — 396 lk. — ISBN 9985900170. (էստոներեն)(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել