«Սպիտակ, կարմիր ու․․․» (իտալ.՝ Bianco rosso e...), իտալական գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված 1972 թվականին[3]։ Ֆիլմի գլխավոր դերասաններից են Սոֆի Լորենը և Ադրիանո Չելենտանոն[4]։ Ֆիլմը նկարահանվել է իտալացի հայտնի ռեժիսոր Ալբերտո Լատուադայի կողմից։ Նկարահանումներև տևել են 1971 թվականի սեպտեմբերից մինչև 1972 թվականի հունվարը։

Սպիտակ, կարմիր ու․․․
իտալ.՝ Bianco, rosso e...
Երկիր Իտալիա
Ժանրկինոկատակերգություն և դրամա
Թվական1972
Լեզուիտալերեն
ՌեժիսորAlberto Lattuada?[1]
ՊրոդյուսերԿարլո Պոնտի
Սցենարի հեղինակIaia Fiastri?, Alberto Lattuada?, Տոնինո Գուերա և Ռուջերո Մակկարի
ԴերակատարներՍոֆի Լորեն, Ադրիանո Չելենտանո, Ֆեռնանդո Ռեյ, Giuseppe Maffioli?, Patrizia De Clara?, Valentine?, Tina Aumont?, Աննա Կարենա, Էնցո Կանավալե, Ատիլիո Դոտեզիո, Դորի Դորիկա, Adolfo Lastretti?, Gianni Magni?, Carlo Gaddi?, Ալեսսանդրա Մուսոլինի, Գուիդո Սպադեա, Juan Luis Galiardo?, Բրունո Շիպիոնի, Պիլար Գոմես Ֆեռեր, Stefano Oppedisano?[2] և Bruno Cattaneo?[2]
ՕպերատորԱլֆիո Կոնտինի
ԵրաժշտությունFred Bongusto?
ՄոնտաժSergio Montanari?
Պատմվածքի վայրԼոմբարդիա
Տևողություն96 րոպե

Սյուժե խմբագրել

Քույր Գերմանան վերջերս կորցրել է փեսացուին և սգում է այդ մահը։ Այդ առիթով նա հագնում է միանձնուհու զգեստը և Լիբիայից ուղևորվում դեպի Իտալիա։ Նա ստանձնում է գավառական Piazza հիվանդանոցի գլխավորի պաշտոնը։ Հիվանդանոցում շատ են խնդիրները՝ գործադուլներ, լեփ֊լեցուն սենյակներ։ Գերմանան ամբողջովին նվիրվում է հիվանդանոցին և լծվում դրա պահպանման գործին։ Հիվանդներից մեկը՝ Հաննիբալ Պեցցին, կոմունիստ է և աթեիստ։ Վերջինս փաստացի արդեն մի քանի տարի բնակվում է հիվանդանոցում։ Գերմանայի և Հաննիբալի միջև մշտական դժվարություններ են առաջանում։ Նա միշտ փորձում է փաղաքշել Գերմանային, բայց նաև շատ են վիճում միմյանց հետ քաղաքական և կրոնական թեմաներով։

Քաղաքի արհմիությունը բողոքի ակցիաներ է իրականացնում, որին մասնակցում է նաև Հաննիբալը։ Արդյունքում վիրավորվում է նա և տեղափոխվում հիվանդանոց։ Այնտեղ հոգին ավանդում է ՝ Գերմանայի ձեռքերի մեջ։

Դերերում խմբագրել

  • Ադրիանո Չելենտանո՝ Հաննիբալ Պեցցի
  • Սոֆի Լորեն՝ քույր Գերմանա
  • Ֆեռնանդո Ռեյ՝ գլխավոր բժիշկ
  • Խուան Լուիս Գալիարդո՝ Գվիդո
  • Լուիս Մարին՝լիբիացի սպա
  • Ջուզեպպե Մաֆիոլի՝ դոկտոր Արիգի
  • Պիլար Գոմես Ֆերրեր՝ քույր Թերեզա
  • Պատրիցիա Դե Կլարա՝ քույր Կատերինա
  • Տերեսա Ռաբալ՝ Լիզա
  • Վալենտինե՝ Մարտինա
  • Թինա Օմոն՝ սենյորա Ռիչչի
  • Անտոնիո Ալֆոնսո՝ Ջինո
  • Ալդո Ֆարինա՝ Վալենցանի
  • Ալեսսանդրա Մուսսոլինի՝ քույր Գերմանան մանկության տարիներին

Պրեմիերա խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0066829/
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Bianco rosso e..., Վերցված է 2020-08-19-ին
  4. «КиноПоиск». www.kinopoisk.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել