Սպիտակները և կապույտները (վեպ)

«Սպիտակները և կապույտները» (ֆր.՝ Les Blancs et les Bleus), Ալեքսանդր Դյումայի պատմավեպ, հրապարակված 1867 թ.՝ «Լե Մուսկետեր» (Le Mousquetaire) և «Լե Պետիտ Պրեսս» (La Petite Presse) թերթերում։ Հանդիսանում է տրիլոգիայի մի մասը, որի եջ ներառված են նաև «Եհուի զինակիցները» (հրապարակված 1857 թվականին, տասը տարի շուտ) և «Շեվալյե դե Սենտ Էրմին» (1869 թվական) վեպերը։

Սպիտակները և կապույտները
ֆր.՝ Les Blancs et les Bleus
ՀեղինակԱլեքսանդր Դյումա
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմավեպ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1867
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1867

Վեպը նվիրված է Ֆրանսիական մեծ հեղափոխությանը և այդ տարիներին հաջորդող Ֆրանսիայի պատմությանը։ Վեպի գործողությունները սկսվում են 1793 թվականի աշնանը՝ Ահաբեկչության ժամանակաշրջանում, և ավարտվում 1799 թվականին, Նապոլեոնի Եգիպտոս հասնելու ժամանակ։ Վեպում մեծ տեղ է հատկացված նախկին հեղափոխական-յակոբինյան գեներալի, մեծ հրամանատարի և ռազմարվեստի բարեփոխիչի, 1799—1804 թթ. դիկտատոր, իսկ 1804—1814 և 1815 թթ. կայսր դարձած Նապոլեոն Բոնապարտի (1769—1821) վերելքին։

Վեպը բաղկացած է 4 մասից.

  • Մաս առաջին. Պրուսացիները Հռենոսի վրա (Les Prussiens sur le Rhin)
  • Մաս երկրորդ. 13 վանդեմիերներ (Le 13 Vendémiaire)
  • Մաս երրորդ. 18 ֆրուկտիդորներ (Le 18 Fructidor)
  • Մաս չորրորդ. Ութերորդ խաչակրաց արշավանքը (La Huitième Croisade)

Արտաքին հղումներ խմբագրել