Սպիտակածաղիկ

բույսերի ցեղ
Սպիտակածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Ցեղ Սպիտակածաղիկ (Leucanthemum)
Mill., 1754

Սպիտակածաղիկ (լատին․՝ Leucanthemum), մարգագետնային երիցուկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 25 (այլ տվյալներով՝ 20) տեսակ։

Ստուգաբանություն խմբագրել

Դասի լատիներեն անվանումը ծագել է հին հունարեն՝ λευκός - «սպիտակ» և ἄνθεμον - «ծաղիկ» բառերից։ Իսկ ռուսերեն անվանումը գալիս է «Նիվա» բառից[1]։

Հայաստանում խմբագրել

ՀՀ-ում՝ 1 տեսակ՝

  • սպիտակածաղիկ խորհրդային (լատին․՝ Լ. vulgare

Տարածում խմբագրել

Հանդիպում է Տավուշի, Լոռու, Արագածոտնի մարզերի միջին լեռնային գոտում։ Աճում է գրեթե ամենուրեք, աղբոտում բանջարանոցները։ Չարորակ մոլախոտ է։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 1 մ։ Տերևները հակադիր են, ամբողջական կամ խորը կտրտված։ Ծաղկաբույլը զամբյուղ է, որի եզրային ծաղիկները լեզվակավոր են, սպիտակ, իսկ կենտրոնականները՝ խողովակաձև, դեղին։ Ծաղկում է հունիսին։ Պտուղը գլանաձև, հիմքում սեղմված սերմիկ է։ Ծաղիկների եփուկն օգտագործում են որպես միզամուղ։ Մեղրատու է։

Տեսակներ խմբագրել

 
 

Որոշ տեսակներ[2]

։ Հիբրիդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Нивяник Արխիվացված 2020-09-20 Wayback Machine, Архив природы России / Био-энциклопедия.
  2. «The Plant List: A Working List of All Plant Species». Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
  3. «USDA GRIN Taxonomy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակածաղիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակածաղիկ» հոդվածին։