Սպերմեցետ (հուն․՝ σπέρμα — սերմ և κῆτος — ծովային հսկա կենդանի, կետ), մոմանման նյութ, ստացվում է կաշալոտի գլխի մեծ ֆիբրոզային պարկի հեղուկ կենդանական մոմի սառեցումից։ Ձայնահաղորդիչի դեր է կատարում էխոլոկացիայի ժամանակ։ Սպերմեցետի գլխավոր բաղադրիչը պալմիտինաթթվի և ցետիլ սպիրտի էսթերն է։ Սպիտակ թիթեղային բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 53—54 °C։ Հնում սպերմեցետը համարվել է կաշալոտի սերմը (այստեղից անվանումը)։ Նախկինում սպերմեցետից պատրաստել են մոմեր, հետագայում այն օգտագործվել է որպես քսանյութ և քսուքների հիմք։

Մոմ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 71