Սպեյբլ և Գուրվինեկ (չեխ․՝ Spejbl a Hurvínek), տիկնիկների դուետ՝ ստեղծված Պլզենում թիկնիկային թատրոնի չեխ դերասան Յոսեֆ Սկուպայի կողմից։ Նրանք ոչ միայն դարձել են Սպեյբլի և Գուրվինեկի պրոֆեսիոնալ առաջին տիկնիկային թատրոնի գլխավոր կերպարները Չեխոսլովակիայում, այլև առաջիններից մեկը Եվրոպայում և աշխարհում (1920 թվականից[1]): 2013 թվականի դրությամբ այս թատրոնը Եվրոպայի ամենահին տիկնիկային թատրոնն է, որը վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը։

Սպեյբլի և Գուրվինեկի արձանը Պլզենում

Սպեյբլը և Գուրվինեկը մեծ ճանաչում ունեն, Չեխիայում տարածված են նրանց պատկերներով հուշանվերներ, ինչպես նաև ստեղծվել են բազմաթիվ էկրանավորումներ ինչպես 20-րդ դարում, այնպես էլ 21-րդ դարում։ Սպեյբլի և Գուրվինեկի պատվին անվանվել են աստերոիդներ։

Պատմություն խմբագրել

Սպեյբլը բեմում առաջին անգամ հայտնվել է 1920 թվականին, Գուրվինեկը՝ 1926 թվականին։ Այս կերպարների մասին ներկայացումները պատմություններ էին «կյանքից», ինչպես նաև մտացածին սյուժեներ, իսկ գլխավոր կերպար տիկնիկները՝ հայրն ու որդին, ներկայացնում էին տարբեր սերունդներ և զրուցում կենսական կարևոր հարցերի շուրջ[2]։ Նրանց մասին պատմությունների մյուս մշտական կերպարներն են Գուրվինեկի ընկերուհի Մանիչկան (Mánička, հայտնվել է 1930 թվականին), Գուրվինեկի տատիկ տիկին Կատերժինա Գովորկովան (paní Kateřina Hovorková, հայտնվել է 1971 թվականին), որն իրեն պահում է խրատատուի պես, և Գուրվինեկի շուն Ժերիկոն (Žeryk, առաջին անգամ հայտնվել է 1930 թվականին)։ Սպեյբլն ու Գուրվինեկը, ինչպես նաև Յոսեֆ Սկուպայի մյուս տիկնիկները, դարձել են աշխարհում առաջին պրոֆեսիոնալ տիկնիկային թատրոնի՝ Սպեյբլի և Գուրվինեկի թատրոնի գլխավոր կերպարները։ Այդ թատրոնը աշխատանքն սկսել է Պլզենում (Չեխոսլովակիա), իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն տեղափոխվել է չեխական մայրաքաղաք Պրահա[3]։ Նշվում է, որ Սպեյբլի և Գուրվինեկի ստեղծող Յոսեֆ Սկուպայը բանտարկվել է հակաֆաշիստական տիկնիկային ցուցադրությունների համար, սակայն ապահով կերպով ազատ է արձակվել դրա ավարտից հետո։ Ամենաինքնատիպ տիկնիկները նույնպես պահպանվել էին, չնայած անմխիթար վիճակում, բայց պատերազմից հետո վերականգնվել են[4][5]։

Ե՛վ Սպեյբլի, և՛ Գուրվինեկի դերերն ավանդաբար խաղացել է նույն դերասանը, որը հայր տիկնիկի համար օգտագործել է ցածր ձայն, իսկ Գուրվինեկի դերում խոսել է ավելի բարակ ձայնով։ Դա հաստատվել է Սկուպայի կողմից դեռևս 1920-ական թվականներին և պահպանվել ավելի քան 40 տարի նրա իրավահաջորդ Միլոշ Կիրշների և Մարտին Կլասեկի կողմից, որը 1996 թվականին՝ Կիրշների մահից հետո, դարձել է Սպեյբլի և Գուրվինեկի «երրորդ ձայնը»[6]։ Արվեստագետ Ջուլի Վուդի գնահատմամբ կերպարներն ու նրանցով «խաղացած» պատմությունները «համաշխարհային չարի դեմ պայքարի գրոտեսկային որոնումներ են»[7]։

2013 թվականի դրությամբ Սպեյբլի և Գուրվինեկի թատրոնը Եվրոպայի ամենահին տիկնիկային թատրոնն է[5]։

Մշակութային կարևորություն խմբագրել

 
Սպեյբլը և Գուրվինեկը Խրուդիմի Տիկնիկների թանգարանում

Կերպարների ժողովրդականությունն իր գագաթնակետին է հասել 20-րդ դարի երկրորդ կեսին, երբ նրանց մասնակցությամբ տիկնիկային ներկայացումները հաճախ ցուցադրվել են Չեխոսլովակիայի հեռուստատեսությամբ։ Խորհրդային Միությունում Գուրվինեկը դասվել է նաև «Ուրախ մարդուկների» շարքում՝ մասնավորապես հայտնվելով «Ուղիղ երեքն անց տասնհինգ...» (1959)[8], «Որտե՞ղ եմ ես նրան տեսել» (1965)[9], «Լուսատտիկ № 8» (1968), «Զվարճալի նկարներ։ Ռետրո ոճի ֆանտազիա» (1996)[10] մուլտֆիլմերում։ Հրապարակվել է նաև «Զվարճալի նկարներ» ամսագրում[11]։

Կերպարները հանդիպում են նաև կինոնկարներում, մասնավորապես, նրանք հանդիպում են 20-րդ դարի «Na návštěvě u Spejbla a Hurvínka»[12], «Znovu u Spejbla a Hurvínka»[13], «Hurvínek vzduchoplavcem»[14] սերիալներում, իսկ 2017 թվականին թողարկվել է «Գուրվինեկ։ Կախարդական խաղ» անիմացիոն ֆիլմը։

Պլզենում կանգնեցվել է նրանց հուշարձանը[5], բացի այդ, Հրաստ-ու-Պլզենում 2006 թվականին տեղադրվել է Գուրվինեկի առանձին արձանը։ Նրանց պատվին են անվանվել 1997 թվականի հոկտեմբերի 27-ին[15] Լենկա Կոտկովայի (Սարունովայի) կողմից հայտնաբերված Սպեյբլ (29471)[16] և (29472) Գուրվինեկ[17] աստերոիդները։

Սպեյբլին և Գուրվինեկին պատկերող հուշանվերները դարձել են ամենահայտնիներից մեկը Չեխիայում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «СПЕЙБЛ И ГУРВИНЕК - Куклы». puppeteer.info. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  2. «History of Spejbl and Hurvínek». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
  3. Peter Nagy, Phillippe Rouyer, Don Rubin World Encyclopedia of Contemporary Theatre: Volume 1: Europe. — Routledge, 2013-09-13. — 1070 с. — P. 211. — ISBN 9781136402968 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. Юрина, Н. Г. Игрушечные арестанты // Я познаю мир: Детская энциклопедия: Иг­рушки. — М.: АСТ, 1999. — С. 280. — 496 с. — ISBN 5-237-00688-4
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Гурвинек — самая популярная кукла Чехии» (ռուսերեն). o-cz.ru. 2013 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  6. «Spejbl a Hurvínek». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
  7. «Praga: per scoprire e ricordare. Julie Wood, 2002. P.57». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. ««Ровно в три пятнадцать»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. на Аниматор.ру
  9. ««Где я его видел?»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. на Аниматор.ру
  10. ««Весёлые картинки. Фантазия в стиле ретро»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. на Аниматор.ру
  11. «О нас». Веселые Картинки. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  12. «Na návštěvě u Spejbla a Hurvínka» (չեխերեն). www.csfd.cz. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  13. «Znovu u Spejbla a Hurvínka» (չեխերեն). www.csfd.cz. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  14. «Hurvínek vzduchoplavcem» (չեխերեն). www.csfd.cz. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  15. «Многоликие и вездесущие Спейбл и Гурвинек» (ռուսերեն). Радио Прага. 2012 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  16. «IAU Minor Planet Center - (29471) Spejbl = 1997 UT7 = 1998 XH38» (անգլերեն). minorplanetcenter.net. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  17. «IAU Minor Planet Center - (29472) Hurvinek = 1997 UV7 = 1999 FU38» (անգլերեն). minorplanetcenter.net. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպեյբլ և Գուրվինեկ» հոդվածին։