Սպեկտրային սարքեր, օպտիկական սարքեր, որոնցում տեղի է ունենում էլեկտրամագնիսական ալիքի մոնոքրոմատիկ բաղադրիչների օպտիկական վերաբաշխում։

Կիրառություն խմբագրել

Այդ սարքերն օգտագործում են լույսի սպեկտրի կառուղվածքի քանակական և որակական բաղադրությունը՝ ճառագայթող, կլանող, ցրող և անդրադարձող նյութի, հետազոտելու համար։ Այս հետազոտությունները թույլ են տալիս դատել նյութի հատկությունների, քիմիական կառուցվածքի, ֆիզիկական երևույթների, ինչպես նաև լույսի և նյութի համագործակցության մասին։

Սպեկտրային սարքերը գործածվում են նաև տրված սպեկտրյալ կազմի ստացման համար։ Այս սարքերում որպես հիմնային էլեմենտ է օգտագործվում դիֆրակցիոն ցանցը, որն էլ իրականացնում է ճառագայթման բաժանումը։

Տեսակներ խմբագրել

Ժամանակակից սպեկտրային սարքերի մեծ մասամբ համարվում են «դասական», քանի որ այն ընդլայնում է ճառագայթման սպեկտրը։

«Դասական» օպտիկական սարքերը կարելի է բաժանել 2 խմբի.

  1. մոնոքրոմային
  2. սպեկտորգրաֆիկական

Մոնոքրոմատորներ խմբագրել

Մոնոքրոմատորները նախատեսված են տրված սպեկտրալ ինտերվալում ճառագայթումն առանձնացնելու համար։