Սպեկուլյացիա, (լատին․՝ speculatio - տնտղում), ակտիվի (ապրանքատեսակի կամ անշարժ գույքի) գնում` հուսալով, որ այն վերավաճառելու համար առավել արժեքավոր կդառնա մոտ ապագայում։ Ֆինանսական ոլորտում արտահայտվում է որպես ռիսկային ֆինանսական գործարքների ներգրավման պրակտիկա՝ տատանվող գների տարբերությամբ շահ ստանալու նպատակով[1]։

Սպեկուլյացիան սկզբունքորեն կարող է ներառել ցանկացած վաճառվող ապրանք կամ ֆինանսական գործիք։

Սպեկուլյատորները հատկապես տարածված են արժեթղթերի, պարտատոմսերի, ապրանքային ֆյուչերսների, արժույթների, կերպարվեստի աշխատանքների, առանձնահատուկ արժեք ներկայացնող հավաքածուների, անշարժ գույքի և ածանցյալ գործիքների շուկաներում։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպեկուլյացիա» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 65