Սպարտակի ապստամբություն

Սպարտակի ապստամբություն (լատին․՝ Bellum Spartacium կամ լատին․՝ Tertium Bellum Servile, «Երրորդ պատերազմ ստրուկների հետ»), ստրուկների ապստամբություն, որ եղել է խոշորագույնը հին աշխարհում[1][2] և թվով երրորդը առաջին ու երկրորդ Սիցիլիական ապստամբություններից հետո։ Հռոմեական հանրապետությունում տեղի ունեցած ստրուկների վերջին ապստամբությունը սովորաբար թվագրվում է մ․թ․ա․ 74 (կամ 73)-71 թվականներով[3]։ Սպարտակի ապստամբությունը եղել է ստրուկների միակ ապստամբությունը, որն ուղղակի վտանգ է ներկայացրել կենտրոնական Իտալիայի համար։ Վերջնականապես ճնշվել է զորավար Մարկոս Կրասոսի ջանքերի շնորհիվ։ Հետագա տարիներին այն շարունակել է անուղղակի ազդեցություն ունենալ Հռոմի քաղաքականության վրա։

Սպարտակի ապստամբություն
Թվականմ․թ․ա․ 73-71 թվականներ
Մասն էServile Wars?
ՎայրԻտալիա
Արդյունքհռոմեացիների հաղթանակ
Հակառակորդներ
Հռոմեական հանրապետությունՍտրուկներ
Հրամանատարներ
Գայոս Կլավդիոս Գլաբեր †,
Գնեոս Կառնելիոս Լենտուլոս Կլոդիանոս,
Մարկոս Կրասոս,
Գնեոս Պոմպեոս Մեծ
Սպարտակ † (?),
Կրիկս †,
Կաստոս †,
Էնեմայոս †,
Գայոս Գանիկոս
Կողմերի ուժեր
3 հազ. մարդ աշխարհազոր,
8 լեգեոն (40-50 հազ. մարդ)
120 հազ. մարդ (ներառյալ ոչ կոմբատանտները)
Ռազմական կորուստներ

Մ․թ․ա․ 73-71 թվականներին փախստական ստրուկների ոչ մեծ խումբը, որ սկզբում կազմված էր մոտավորապես 78 փախստական գլադիատորներից, վերաճել է ավելի քան 120 հազարանոց համայնքի[4]՝ կազմված տղամարդկանցից, կանանցից ու երեխաներից, որոնք հարաբերականորեն անպատիժ կերպով տեղաշարժվում էին Իտալիայում մի քանի առաջնորդների գլխավորությամբ, որոնց թվում էր հայտնի գլադիատոր Սպարտակը։ Այդ խմբի՝ կռվելու ունակ տղամարդիկ կազմել են զարմանալիորեն արդյունավետ ռազմական ջոկատ, որը բազմիցս ցույց է տվել, որ կարող է դիմադրել հռոմեական ռազմական ուժերին՝ ինչպես տեղական պարեկախմբերին ու աշխարհազորայիններին, այնպես էլ կոնսուլի հրամանատարության տակ գործող հռոմեական լեգեոններին։ Պլուտարքոսն ստրուկների գործողությունները նկարագրել է որպես իրենց տերերից փախչելու և Գալլիայի տարածքով հեռանալու փորձ, այնինչ Ապպիանոսն ու Լուցիուս Աննեուս Ֆլորուսն ապստամբությունը ներկայացրել են որպես քաղաքացիական պատերազմ, որի ժամանակ ստրուկները ցանկացել են գրավել Հռոմը։

Սպարտակի բանակի ռազմական հաջողությունների շարունակման պատճառով հռոմեական սենատի աճող անհանգստությունը, ինչպես նաև հռոմեական քաղաքներում ու գյուղական վայրերում կատարվող թալանները վերջնական արդյունքում հանգեցրել են նրան, որ հանրապետությունում գործի է դրվել ութ լեգեոններից կազմված բանակը Մարկոս Կրասոսի դաժան, բայց արդյունավետ ղեկավարությամբ։ Պատերազմն ավարտվել է մ․թ․ա․ 71 թվականին, երբ Սպարտակի բանակը, երկարատև ու արյունահեղ մարտերից հետո նահանջելով Կրասոսի, Պոմպեոսի ու Լուկուլլոսի լեգեոնների ճնշման ներքո, ամբողջովին ոչնչացվել է՝ միաժամանակ ցույց տալով կատաղի դիմադրություն։

Ստրուկների երրորդ ապստամբությունը կարևոր նշանակություն է ունեցել Հին Հռոմի հետագա պատմության վրա՝ մասնավորապես իրենց ազդեցությունը թողնելով Պոմպեոսի ու Կրասոսի կարիերաների վրա։ Այդ երկու զորավարներն ապստամբության ճնշման ժամանակ ունեցած իրենց հաջողությունները հետագայում օգտագործել են իրենց հետագա քաղաքական կարիերայում՝ հասարակական գնահատությունն ու իրենց լեգեոնների սպառնալիքն օգտագործելով մ․թ․ա․ 70 թվականի կոնսուլների ընտրությունների վրա ազդելու համար։ Նրանց գործողությունները զգալի կերպով նպաստել են հռոմեական քաղաքական ինստիտուտների քայքայմանը և վերջնական արդյունքում Հռոմեական հանրապետության վերածմանը Հռոմեական կայսրության[3]։

Պատմագրություն խմբագրել

Սպարտակի ապսամբությունն սկզբում ընդունվել է քամահրանքով ու համարվել ստրուկների ու գլադիատորների դժգոհության սովորական արտահայտություն[5]։ Անտիկ հեղինակներն ապստամբությունը համարել են առաջին հերթին որպես հասարակական կարգի խանգարում[6]։ Այդ ապստամբության մասին բոլոր աղբյուրներն ստեղծվել են միայն մի կողմի ներկայացուցիչների՝ Հռոմի ազատ քաղաքացիների կողմից[6]։ Չկա ոչ մի փաստաթուղթ, որ գրված լինի ստրուկի կամ նախկին ստրուկի կողմի, այդ պատճառով էլ նրանց տեսակետն անհայտ է[6]։

Սպարտակի ապստամբության մասին ամենակարևոր աղբյուրներն են Սալլուստիոսի, Պլուտարքոսի ու Ապպիանոսի աշխատությունները։ Գայոս Սալլուստիոս Կրիսպոսը մ․թ․ա․ I դարի 40-ական թվականներին[7] գրել է Հռոմի պատմությունը՝ սկսած մ․թ․ա․ 78 թվականից (Մարկոս Էմիլիուս Լեպիդուսի խռովությունից) մինչև մ․թ․ա․ 67 թվականը (առաջին եռապետության ստեղծում)։ Այդ աշխատանքում նկարագրվել է Սպարտակի ապստամբությունը, սակայն այն պահպանվել է միայն հատվածաբար։ Ամբողջությամբ պահպանվելու դեպքում այն կդառնար այդ թեմային նվիրված ամենաարժեքավոր աղբյուրներից մեկը[6]։

Հին հունական հայտնի կենսագիր Պլուտարքոսը Կրասոսի կյանքի նկարագրության մեծ ներկայացրել է նաև Սպարտակի ապստամբությունը։ Այդ կենսագրությունն ընդգրկված է նրա «Զուգահեռ կենսագրություններ» ժողովածուում, որում նա ներկայացրել ու համեմատել է հույն ու հռոմեացի հայտնի գործիչների կենսագրությունները։ Այդ ժողովածուն շատ կարևոր աղբյուր է հռոմեական ու հունական պատմության համար, քանի որ նրանում ներկայացված են բազմաթիվ գործիչներ ու տարբեր ավանդույթներ[8]։ Սակայն Պլուտարքոսը ոչ շատ քննադատաբար է վերաբերվում իր նկարագրածին[8]։ Նրա գլխավոր նպատակներն են եղել մարդու բնույթի ու անհատական հոգեբանության ուսումնասիրումը և բարոյախրատական ազդեցությունն ընթերցողի վրա[8]։ Պլուտարքոսին հիացրել է Սպարտակի բնավորության վեհանձնությունը[9], և միևնույն ժամանակ նա բավական ցածր է գնահատել Կրասոսին՝ համարելով, որ հռոմեացի զորավարն իր բնավորության ուժով զգալիորեն զիջել է Սպարտակին[9]։ Կրասոսի կենսագրության մեջ Պլուտարքոսը Սպարտակին նվիրել է ավելի շատ ուշադրություն հավանաբար նրա համար, որ ցույց տա, թե ինչքան աննշան է եղել Կրասոսը[9]։

Ապպիանոսը եղել է հույն Ալեքսանդրիայից և մ․թ․ 2-րդ դարում գրել է «Հռոմեական պատմություն» 24 հատորանոց աշխատությունը։ XIII-XVII հատորները կոչվում են «Քաղաքացիական պատերազմներ»։ Այդ հատորներում նկարագրվում են մ․թ․ա․ 133 թվականից մինչև մ․թ․ա․ 35 թվականը Հռոմում կատարված իրադարձությունները[8]։ Դա միակ պատմական հուշարձանն է, որում տրվում է մ․թ․ա․ II-I դարերի դեպքերի հաջորդական նկարագրությունները։ Այդ գրքերը պահպանվել են ամբողջությամբ և լույս են սփռում ապստամբության որոշ դրամատիկական մանրամասների վրա[6]։

Անտիկ ու բյուզանդացի պատմագիրների վերաբերմունքն ապստամբության նկատմամբ եղել է ընդհանուր առմամբ բացասական։ Ստրկատիրությունն այդ ժամանակ համարվել է սովորական երևույթ, իսկ ստրուկների ապստամբությունը՝ հասարակական կարգի խախտում։ Դրությունն սկսել է փոխվել միայն 18-րդ դարի երկրորդ կեսին։ 1769 թվականին Վոլտերը առաջիններից մեկն է հիշատակել այդ ապստամբությունը կեղեքիչներին զինված դիմադրություն ցույց տալու մարդկանց իրավունքի ամրագրման համատեքստում[10]։ Նա Սպարտակի ապստամբությունը կոչել է «արդարացի պատերազմ, իսկապես միակ արդարացի պատերազմը պատմության մեջ»[11]։ Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ Սպարտակը ձեռք է բերել ազատության համար պայքարող անզուսպ հերոսի կերպար։ Այդ ժամանակ էլ հայտնվել են առաջին գիտական ուսումնասիրությունները Սպարտակի մասին[10]։

Կարլ Մարքսը Սպարտակին հատկացրել է կենտրոնական տեղը հռոմեական պատմության մեջ։ Ֆրիդրիխ Էնգելսին ուղղված նամակում նա գրել է, թե Սպարտակն «անտիկ պրոլետարիատի իսկական ներկայացուցիչ է» և «ամենահիանալի երիտասարդը ողջ անտիկ պատմության մեջ»։ Մարքսիստների մոտ Սպարտակը դարձել է հեղափոխական գիտակից առաջնորդ, որն ունեցել է սոցիալական որոշակի ծրագիր[12]։

ԽՍՀՄ-ում Սպարտակի ապստամբությունը դիտարկվել է որպես առաջին հեղափոխությունը պատմության մեջ, ստեղծվել է Սպարտակ-հեղափոխականի կերպարը, որը պայքարել է ընդդեմ կեղեքվող դասակարգի շահագործման[13]։ Սպարտակի ապստամբությունը՝ որպես աշխատովերների առաջին հեղափոխություն ներկայացնելու գաղափարն իր արտացոլումն է գտել խորհրդային պատմաբան Ալեքսանդր Միշուլինի աշխատանքներում, որը հեղինակել է Սպարտակին նվիրված երկու գրքեր՝ «Սպարտակյան ապստամբություն» («Спартаковское восстание», 1936) և «Սպարտակ» («Спартак», 1947)։ Նա գրել է. «…ստրուկները դարձել են պրոլետարներ, և ստեղծվել են նախադրյալներ ավելի բարձր մակարդակի դասակարգային պայքարի համար, որ իր համար որպես խնդիր դրել է ամեն տեսակ մասնավոր սեփականության վերացումը, կապիտալիստական հասարակարգի լիկվիդացումը։ Ստրուկների հեղափոխությունը եղել է անհրաժեշտ օղակ մարդու կողմից մարդու շահագործման վերջնական վերացման պայքարում»[14]։ Նախկինում խորհրդային պատմաբանները գրել են այսպես կոչված «ստրուկների հեղափոխության» մասին։ Ըստ պատմաբան Ս. Կովալյովի՝ ստրուկների հեղափոխությունը տեղի է ունեցել երկու փուլով (առաջին՝ մ․թ․ա․ 136 թվականից մինչև մ․թ․ա․ 36 թվականը, երկրորդ՝ 2-րդ դարի վերջից մինչև 5-րդ դար) և դարձել է Արևմտյան Հռոմեական կայսրության անկման պատճառներից մեկը[3]։ Սակայն հետագայում նա հեռացել է այդ հայեցակարգից, և 1960-ական թվականներին մշակվել է Սպարտակի ապստամբության ավելի օբյեկտիվ գնահատական[15]։

Ստրկատիրությունը Հռոմեական հանրապետությունում խմբագրել

Ավելի կամ պակաս չափով հռոմեական պատմության ողջ ընթացքում ստրուկների աշխատանքը եղել է տնտեսության կարևորագույն բաղադրիչներից մեկը[16]։ Տեխնոլոգիաների զարգացման ցածր մակարդակի պայմաններում մկանային ուժը եղել է միակ հնարավորությունը՝ ապահովելու բարդ ու աշխատատար գործերի կատարումը, մասնավորապես նրանց, որոնք վտանգ էին պարունակում կյանքի ու առողջության համար (օրինակ՝ հանքագործությունը)[17]։ Առանց ստրուկների աշխատանքի հնարավոր չէր լինի սպասարկել գյուղատնտեսական խոշոր հանդավարները (այսպես կոչված լատիֆունդիաները), խոշորամասշտաբ շինարարությունները և այլն։ Ստրուկները ձեռք են բերվել տարբեր ճանապարհներով, օրինակ՝ նրանք գնվել են միջերկրածովյան ծովահեններից, որոնց հատուկ ուղևորություններ են կատարել ծովափին բնակվող մարդկանց գերեվարելու նպատակով, պարտքերի դիմաց ազատ քաղաքացիների վաճառքն ու ինքնավաճառքը, սակայն ստրուկների ձեռքբերման խոշորագույն աղբյուրը եղել է գրավված տարածքների բնակչության ստրկացումը[18][19][20]։ Ստրկավաճառության մասշտաբների մեծության մասին պատկերացում կարելի է կազմել Ստրաբոնի դատողությունների հիման վրա, որը նշել է, թե այդ ժամանակ ստրկավաճառությամբ զբաղվող ամենամեծ շուկայում՝ Դելոսում, օրական ձեռքից ձեռք է անցել մի քանի տասնյակ հազար մարդ[18]։ Արհեստավորների շրջանում ստրուկների աշխատանքի օգտագործումը մեծ տարածում չի գտել, և ստրուկների զգալի մասն աշխատել է Սիցիլիայի ու Հարավային Իտալիայի հանքերում ու գյուղատնտեսական հանդավարներում[21][22]։ Ստրուկների օգտագործումը որպես տան սպասավորներ ու ծառաներ տարածված է եղել միայն ունևոր դասի մոտ։ Նշանակալի է եղել ստրուկների դերը գյուղատնտեսության մեջ։ Սակայն ստրուկների աշխատանքն օգտագործվել է հիմնականում միջին և խոշոր տնտեսություններում, իսկ համայնքի ազատ անդամներն իրենց տարածքները մշակել են ինքնուրույն։ Ժամանակակից հաշվարկներով՝ ստրուկների աշխատանքի վրա հիմնված գյուղատնտեսությունը տնտեսապես շահավետ է եղել կոոպերացիաների և աշխատանքի բաժանման դեպքում, ինչը հնարավոր էր մեծ հողատարածքներում, թեև ընդհանուր առմամբ մեկ ստրուկի աշխատանքի արդյունավետությունը մոտ 40 %-ով ցածր է եղել ազատ մարդու աշխատանքի արդյունավետության համեմատ[23]։

Հռոմեական հանրապետությունում ստրուկների նկատմամբ վերաբերմունքը հիմնականում եղել է դաժան ու անողոք։ Ըստ հռոմեական օրենքի՝ ստրուկը համարվել է ոչ թե մարդ, այլ սեփականության մաս։ Տերը կարող էր դաժանաբար պատժել, խեղել կամ նույնիսկ սպանել իրեն պատկանող ստրուկներին՝ դրա համար չկրելով ոչ մի պատասխանատվություն։ Թեև ստրուկների մոտ գոյություն է ունեցել բավական բարդ հիերարխիա, սակայն նրանց մեծ մասն աշխատել է հանքերում ու դաշտերում՝ զբաղվելով բացառապես ծանր ֆիզիկական աշխատանքով[24]։

Հռոմի հաջող էքսպանսիան ուղեկցվել է Ապենինյան թերակղզում ստրուկների քանակի ավելացմամբ։ Մինչ մ․թ․ա․ I դարի վերջը Իտալիայում ստրուկների թիվը 2-3 միլիոնից հասել է 6-7,5 միլիոնի, ինչը հավասար էր մոտավորապես բնակչության թվաքանակի 1/3-ին[25]։ Մ․թ․ա․ 167 թվականին Էպիրոսի գրավման ժամանակ հռոմեացիներն ստրկացրել են նրա 150 հազար բնակիչների[26], իսկ Կարթագենի անկումից հետո՝ 55 հազար կարթագենացիների[27]։

Թեև մինչ մահ շարունակվող մարտերը ոչ ազատների միջև անցկացվել են դեռ էտրուսկների կողմից ծիսական նպատակներով, Հռոմեական հանրապետությունում գերիների կամ ստրուկների միջև մարտեր կազմակերպելու ավանդույթն սկիզբ է առել Կամպանիայում[28]։ Մ․թ․ա․ 308 թվականին՝ սամնիտների դեմ հռոմեացիների տարած հաղթանակից հետո, հռոմեացիների դաշնակից կամպանիացիները գերիներին ստիպել են կռվել միմյանց հետ[29]։ Հռոմում գլադիատորների առաջին մարտն անցկացվել է մ․թ․ա․ 264 թվականին։ Այդ ժամանակ Մարկոս և Դեցիմուս Բրուտոսներն իրենց հոր թաղման ժամանակ կազմակերպել են գլադիատորների երեք մարտեր[30]։ Հետագա տարիներին գլադիատորական մարտերը սկսել են վայելել ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն։ Մ․թ․ա․ I դարում գլադիատորական մարտերը եղել են զվարճանքի ամենատարածված ձևերից մեկը[30]։ Գլադիատոներին նախապատրաստելու նպատակով Իտալիայի ողջ տարածքում ստեղծվել են հատուկ դպրոցներ։ Այդ դպրոցներում ստրուկ համարվող ռազմագերիներին ու հանցագործներին սովորեցրել են հնարքներ, որ անհրաժեշտ էին մինչև մահ կռվելու մարտերի համար։ Գլադիատորները եղել են ստրուկների «վերնախավը» և սովորաբար վաճառվել են ոչ փոքր գումարներով՝ հարստացնելով իրենց տիրոջը, և այդ ժամանակ Հռոմեական հանրապետությունում գլադիատորների նախապատրաստումն ու վաճառքը եղել է բավական շահավետ գործ։ Գլադիատորական դպրոցների տերերը՝ լանիստները, արդեն սեփական շահի համար պետք է հետևեին, որ «ապրանքը» լավ սնվեր և ունենար ֆիզիկական հիանալի տվյալներ՝ միաժամանակ լավագույնս տիրապետելով ռազմական արվեստին[31]։

Քանի որ ստրուկների ու ստրկատերերի միջև հակասությունները հանգեցրել է ապստամբությունների, Սպարտակի ապստամբությունն առաջին խոշոր ապստամբությունը չի եղել Հռոմեական հանրապետությունում[3]։ Տիտոս Լիվիոսը համառոտակի նկարագրել է ստրուկների դավադրությունը դեռ Պունիկյան երկրորդ պատերազմի ժամանակ[32]։ Ավելի մանրամասն նա նկարագրել է ստրուկների դավադրությունը Լացիումի Սետիա քաղաքում (մ․թ․ա․ 198 թվական)[33]։ Դավադրությունը բացահայտվել է դավաճանության շնորհիվ, և նրա մինչև 500 մասնակիցներ մահապատժի են նթարկվել[33]։ Առաջին նշանակալի ապստամբությունը տեղի է ունեցել Էտրուրիայում մ․թ․ա․ 196 թվականին[34]։ Այն ճնշելու համար հռոմեացիներն ստիպված են եղել ուղարկել կանոնավոր զորքերի լեգեոն[34]։ Մ․թ․ա․ 185 թվականին տեղի է ունեցել հովիվ ստրուկների ապստամբություն Ապուլիայում, որը ճնշել է պրետոր Պոստումիոսը[35]։ Մ․թ․ա․ II դարի երկրորդ կեսին Սիցիլիայում բռնկվել են երկու ապստամբություններ, որոնք լուրջ վտանգ են ներկայացրել այդ կղզում Հռոմի իշխանության համար[36]։ Երկու ապստամբություններն էլ ճնշվել են հռոմեական բանակի կողմից, թեև սկզբում ապստամբները տարել են խոշոր հաղթանակներ։ Հավանաբար այդ բոլոր շարժումները կրել են տեղական բնույթ[3]։

Ապստամբության սկիզբ խմբագրել

 
Գլադիատորների պատկերող խճանկար Բորգեզե պատկերասրահում

Մ․թ․ա․ 73 թվականին Լենտուլոս Բատիատուսին պատկանող Կապուայի դպրոցի մոտավորապես 70 գլադիատորների խումբը նախաձեռնել է փախուստ։ Ըստ քրիստոնեական աստվածաբան և փիլիսոփա Սինեզիուսի՝ Սպարտակն ու Կրիկսն ընտրվել էին որպես «հռոմեական ժողովրդի մեղքերը քավող զոհաբերություն ամֆիթատրոնում»[37]։ Այդպիսով՝ դավադրության ուղղակի դրդապատճառը դարձել է հերթական խաղերի անցկացման ամսաթվի վերաբերյալ տեղեկությունը[38]։ Մեղքերը քավելու ամենամյա ծեսը կատարվել է փետրվարի վերջին[38]։ Ելնելով դրանից՝ ապստամբության սկիզբը ենթադրաբար կարելի է վերագրել ձմռան վերջին[38]։ Նրանց դավադրությունը բացահայտվել է, սակայն 78 տղամարդիկ[39] ներխուժել են խոհանոց, այնտեղից վերցրել դանակներ ու երկաթե շամփուրներ և կոտորել իրենց ճանապարհը փակող պահակներին[40][41]։

Փողոցներից մեկում նրանց հանդիպել են մի քանի սայլեր, որոնցով գլադիատորների համար զենքեր էին տանում այլ քաղաք[39]։ Ստրուկները վերցրել են այդ զենքն ու շարժվել առաջ՝ հաղթահարելով քաղաքի դարպասների մոտ կանգնած պահակների դիմադրությունը[39]։ Երեկոյան մոտ նրանք հասել են Վեզուվի մոտ և հրաբխի գագաթին ընտրել ինքնապաշտպանության համար հարմար տեղ ու տեղավորվել այնտեղ[39]։ Կապուայից ուղարկվել են մի քանի ջոկատներ, սակայն նրանց գրոհը հաջողվել է հետ մղել, ինչպես նաև բռնագրավվել է մեծ քանակի հանդերձանք[42]։ Թաքնվելով Վեզուվի գագաթին՝ գլադիատորներն ընտրել են իրենց առաջնորդներին, որոնք դարձել են երկու գալլացի և մեկ թրակիացի ստրուկներ՝ Կրիկսը, Էնեմայոսն ու Սպարտակը[1][43]։ Հավանաբար այդպես ստեղծվել է երեք մարդուց կազմված ռազմական խորհուրդ, որը գլխավորել է ապստամբներին. նրանցից Սպարտակը եղել է գլխավորը, իսկ մյուս երկուսը՝ նրա օգնականները[44]։ Սկզբում ապստամբները ասպատակություններ են կատարել Վեզուվի շրջակայքում, որտեղ տեղակայված էին քաղաքից դուրս գտնվող դաստակերտներ[44]։ Ըստ ամենայնի՝ Սպարտակը հենց սկզբից սահմանել է, որ ավարը պետք է բաժանվի հավասար[45]։

Սպարտակը կա՛մ եղել է թրակիական օժանդակ լեգեոնի զինվոր, որ հետո տրվել է ստրկության, կա՛մ ռազմագերի։ Հավանաբար նա հենց ամենասկզբից դարձել է ապստամբության նախաձեռնող, քանի որ Սալլուստիոսը նրան կոչում է «առաջին գլադիատոր»[46]։ Չնայած նրան, որ որոշ աղբյուրների համաձայն, Սպարտակը ծագումով եղել է թրակիացի[1][4][41], նրա ազգային պատկանելությունը ստույգ հայտնի չէ, քանի որ «թրակիացի» տերմինով կոչվել է նաև գլադիատորների տիպերից մեկը։

Կողմերի ուժեր խմբագրել

Ստրուկների բանակ խմբագրել

Սպարտակի կողմնակիցներն ունեցել են ազգային ու մշակութային տարբեր պատկանելություն։ Այդ պատճառով նրա զորքի ոգին եղել է ոչ հաստատուն, իսկ բանակը՝ ոչ վստահելի, սակայն կարողացել է դիմադրել հռոմեական լեգեոններին[47]։

Հավանաբար այդպիսի բազմազգ բանակում դժվարություններ են եղել միմյանց հասկանալու տեսանկյունից։ Սակայն հնարավոր է, որ ստրուկները, ինչպես նաև նրանց տերերը հաստատած պետք է լինեին հաղորդակցման որոշակի ձևեր արդյունավետ աշխատանքի համար[47]։ Սպարտակի բանակում որպես lingua franca հավանաբար օգտագործվել է լատիներենի պարզեցված ձևը[48]։

Սկզբում Սպարտակի բանակ մեծամասնությունը կազմել են գալլերը, գերմաններն ու թրակիացիները[48]։ Արդեն ապստամբության ժամանակ նրանց միացել են գյուղատնտեսության բնագավառում աշխատող ստրուկներ և ստրուկ հովիվներ։ Հովիվները եղել են համեմատաբար ազատ, որպեսզի հետևեն անասուններին, ինչպես նաև զինված, որպեսզի պաշտպանեն անասունները գազաններից։ Մ․թ․ա․ 130-ական թվականներին հռոմեացի հողատերերը գիտակցաբար թույլ են տվել, որ ստրուկ հովիվներն զբաղվեն ավազակությամբ՝ իրենց դրությունը սեփական ուժերով բարելավելու համար։ Հովիվների այդ խմբերը, որ ազատ շրջում էին Իտալիայի տարածքում, միացել են Սպարտակի բանակին[49]։ Սպարտակը չի ունեցել պրոֆեսիոնալ հեծելազոր, սակայն ստեղծել է հեծյալ ջոկատներ[47]։

Սկզբում ստրուկները որպես զենք օգտագործել են մանգաղներ, եղաններ, փոցխեր, շղթաներ, կացիններ և գյուղատնտեսական այլ գործիքներ, ինչպես նաև մահակներ ու սրած բրեր։ Որոշ ստրուկներ կարողացել են հյուսել զամբյուղներ և պատրաստել են հյուսած վահաններ։ Ավելի ուշ ստրուկների կռիվների ընթացքում ձեռք են բերել իսկական զենքեր[50]։

Ստրուկների բանակում կանանց ունեցած դերը ստույգ հայտնի չէ։ Ապպիանոսը, խռովարարների թիվը ներկայացնելով 70 հազար մարդ, հավանաբար նրանց թվում ընդգրկել է նաև ոչ կոմբատանտներին, այդ թվում նաև կանանց[51]։ Դեռ ապստամբությունից առաջ շատ ստրուկ տղամարդիկ ամենայն հավանականությամբ ունեցել են կին, որոնք հետևել են իրենց ամուսիններին ապստամբության ժամանակ։ Պլուտարքոսը հիշատակել է Սպարտակի կնոջը, որը նույնպես թրակիացի էր և եղել է գուշակ ու Դիոնիսոսի պաշտամունքի հետևորդ։ Սակայն նրա մասին հիշտակում է միայն Պլուտարքոսը[39]։ Պլուտարքոսն ու Սալլուստիոսը հիշատակում են ստրուկ կանաց, որոնց հռոմեացիները հանդիպել են Կաստոսի ու Գայոս Գանիկոսի զորքերը հետ կռվից առաջ. նրանք եղել են խռովարարների կանայք[52]։

Հռոմեական բանակ խմբագրել

Հռոմեական զորավար Գայոս Մարիոսը կատարել է բարեփոխումներ, որոնք հիմք են դրել պրինցիպատի ժամանակաշրջանի պրոֆեսիոնալ մշտական բանակի համար[52]։ Սկզբում Հռոմի այն քաղաքացիները, որոնք չէին կարող ցենզորներին հատկացնել նվազագույն ցենզը, այսինքն՝ աղքատ էին և չոին կարող ինքնուրույնաբար իրենց ապահովել զենքով, չէին կարող ընդունվել բանակ։ Մարիոսը նրանց հնարավորություն է տվել որպես կամավոր ընդգրկվել հռոմեական բանակում, ինչը անտիկ հեղինակները հավանության չեն արժանացրել։ Նրանց կարծիքով՝ թեև այնպիսի դեպքերը, երբ Սենատն աղքատներին իրավունք է տվել ընդգրկվել բանակի կազմում Հռոմի համար ծանր պատերազմների ժամանակ, Մարիոսը նպաստել է անտոհմ զինվորների թվի մեծացմանը։ Սակայն Մարիոսը պարզապես նոր մակարդակի վրա է տեղափոխել արդեն սկսված գործընթացը՝ նշանակալիորեն նվազեցնելով ծառայության համար պահանջվող ունեցվածքային ցենզը։ Ծառայության ընդունվելու համար պահանջվել է միայն, որ մարդն ունենա հռոմեական քաղաքացիություն և ծառայության մեկնելու պատրաստակամություն[53]։

 
Հռոմի հակառակորդներից մեկը՝ Պոնտական թագավորության թագավոր Միհրդատ VI Եվպատորը

Ունեցվածքային ցենզի նվազեցումից հետո պետությունը լեգեոներներին հանդերձավորել է իր հաշվին[54]։ Հանդերձանքի տարբերությունները կորցրել են իրենց նշանակությունը, և յուրաքանչյուր լեգեոներ արդեն սկսել է կրել բրոնզե սաղավարտ, ասպազենք, վահան, երկու տեգ (թեթև և ծանր), սուր և դաշույն։ Լեգեոները չափազանց ծանրաբեռնված էր տարբեր պարենամթերքներով՝ չհաշված ծանր ասպազենքերը։ Մարիոսւ բարեփոխումներից մեկի արդյունքում մի քանի անգամ փոքրացվել են իրերի սայլի չափերը[54]։

Մ․թ․ա․ 104 թվականին Մարիոսը հրամայել է ընդունել արծաթե արծիվը՝ որպես հռոմեական բոլոր լեգեոնների դրոշակ։ Մարտի ժամանակ այն կրել է ավագ դրոշակակիրը, իսկ նրա զոհվելու դեպքում՝ ցենտուրիոնը։ Դրոշակի կորուստը անպատվություն էր կենդանի մնացած մարտիկների համար և կարող էր դառնալ լեգեոնի ցրման պատճառ[55]։

Հռոմի արտաքին քաղաքական դրությունը Սպարտակի ապստամբության սկզբում բարդ էր, ինչը հռոմեացիներին խանգարել է իրենց ամբողջ ուժերն ուղղել Սպարտակի դեմ պայքարելուն։ Հռամեական բանակների մեծ մասը գտնվում էր Իտալիայի սահմաններից դուրս։ Մարիոսի կողմնակիցները Էվինտոս Սերտորիոսի գլխավորությամբ հաստատվել էին Իսպանիայում և կռվում էին Հռոմի դեմ։ Սերտորիոսի դեմ ուղարկվել է բանակ Գնեոս Պոմպեոսի գլխավորությամբ։ Մ․թ․ա․ 74 թվականին սկսվել է պատերազմ ընդդեմ Պոնտոսի Միհրդատ VI Եվպատոր թագավորի, որի 150 հազարանոց բանակը գրավել է Բյութանիան։ Նրա կառավարիչ Նիկոմեդես Փիլոպատորն իր թագավորությունը կտակել է Հռոմեական հանրապետությանը, իսկ նրա հարևանը հանդես է եկել ի պաշտպանություն թագավորի ապօրինածին որդու։ Հռոմն Արևելք է ուղարկել զորքեր կոնսուլ Լյուցիոս Լիցինիուս Լուկուլլոսի գլխավորությամբ, սակայն առաջին ռազմական գործողություններում հռոմեացիներն անհաջողություններ են կրել[56]։

Կողմերի պլաններ խմբագրել

Ապստամբների նպատակներ խմբագրել

Նույնիսկ դասական պատմագիրները, որոնք իրենց աշխատանքները գրել են ապստամբության դեպքերից մի քանի տարի հետո, տարբեր նպատակներ են վերագրում ապստամբներին։ Ապպիանոսն ու Ֆլորուսը գրում են, որ Սպարտակը ցանկացել է գնալ Հռոմ, սակայն դա կարող է լինել ոչ ավելին, քան հենց հռոմեացիների անհանգստության արտացոլում։ Եթե Սպարտակն իսկապես ցանկացել է գնալ Հռոմ, ապա ավելի ուշ հրաժարվել է այդ մտքից։ Պլուտարքոսը գրում է, որ Սպարտակը պարզապես ցանկացել է փախչել հյուսիս՝ Ցիզալպիական Գալլիա, և իր մարդկանց թույլ տալ գնալ իրենց տները։

Կարծիքը, թե Սպարտակը փորձել է փոխել կաառակերությամբ համակված հռոմեական հասարակությունն ու վերջ դնել հռոմեական ստրկատիրությանը, արտահայտվել է ժամանակակից տարբեր մեկնաբանություններում զանգվածային մշակույթում (օրինակ՝ Ստենլի Կուբրիկի «Սպարտակ» ֆիլմը), սակայն ուղղակի ապացույցներ չունի[57][3]։

Ուսումնասիրողների շրջանում վստահություն չկա նաև այն հարցում, որ ստրուկները եղել են միատարր խումբ Սպարտակի հրամանատարության ներքո։ Հիշատակվում են ապստամբության այլ առաջնորդներ ևս՝ Կրիկսը, Էնոմայոսը, Կաստոսը և Գայոս Գանիկոսը, և ստույգ հայտնի չէ, թե արդյոք նրանք եղել են օգնականներ, ենթականեր և Սպարտակին հավասար առաջնորդներ։

Ժամանակակից բազմաթիվ պատմաբաններ պնդում են, թե ստրուկների մի մասը ցանկացել է Սպարտակի հետ անցնել Ալպերի վրայով և ձեռք բերել ազատություն, իսկ մյուս մասը սատարել է Կրիկսին, որը ցանկացել է մնալ հարավային Իտալիայում և շարունակել արշավանքը դեպի Հռոմ[1][41]։ Երկու խմբավորումների գոյությունը փաստում է նաև այն հանգամանքը, որ կոնսուլ Լուցիոս Գելիոս Պուբլիկոլան կոտորել է Կրիկսին և մոտ 30 հազար մարդուց բաղկացած նրա խումբը[58], որոնք ներկայացվում են որպես Սպարտակի գլխավորած հիմնական խմբից առանձնացվածներ։ Պլուտարքոսը նաև նշում է, որ որոշ ստրուկներ ցանկացել են ավազակություն անել Իտալիայի տարածքում, ոչ թե փախչել Ալպերից այն կողմ[58]։ Թեև ստրուկների՝ խմբերի բաժանված լինելը չի հակասում դասական աղբյուրներին, չկան այն հաստատող ուղղակի ապացույցներ։

Հռոմեացիներ խմբագրել

Կախված հակառակորդից՝ հռոմեացիներն առանձնացրել են կռվի երկու տիպ։ Դրանցից մեկը, որ կոչվել է bellum iustum, եղել է կոնֆլիկտը երկու պետությունների կամ երկու զինված խմբավորումների միջև, որոնք գործել են պատերազմի ընդունված կանոնների համաձայն։ Մյուս տիպը, որ կոչվել է bellum servile, եղել է պետության կոնֆլիկտն ընդդեմ անօրինական կամ սոցիալական ցածր կարգավիճակ զբաղեցնող հակառակորդների դեմ[59]։

Ապստամբության սկզբում Սենատն Սպարտակի գործողությունները համարել է սովորական ավազակային հարձակումներ, որոնք հեշտությամբ կարելի է հաղթահարել։ Երբ Սենատը Կրասոսին հանձնարարել է պայքարել ընդդեմ Սպարտակի, bellum servile-ը վերածվել է bellum iustum[59]։

Պրետորական բանակի պարտություն խմբագրել

 
Սպարտակի քանդակը, հեղինակ՝ Դենի Ֆոյյատե, Լուվր, 1830

Քանի որ խռովությունների ու հարձակումների թատերաբեմը եղել է Կամպանիան, որը ծառայում էր որպես հանգստավայր Հռոմի հարուստ ու ազդեցիկ քաղաքացիների համար, ապստամբությունն արագորեն գրավել է իշխանությունների ուշադրությունը։ Սակայն սկզբում նրանք ապստամբությունը համարել են հանցագործությունների խոշոր ալիք, այլ ոչ թե զինված խռովություն[42]։

Այնուամենայնիվ, ավելի ուշ՝ նույն թվականին, ապստամբությունը ճնշելու համար Հռոմն ուղարկել է ռազմական ուժեր պրետորի գլխավորությամբ[58]։ Հռոմեական պրետորի վերաբերյալ անտիկ հեղինակների մոտ կան տարաձայնություններ. Տիտոս Լիվիոը նրան կոչում է Կլավդիոս Պուլխեր[40], Պլուտարքոս՝ Կլավդիոս[58], Ֆլորուսը՝ Կլավդիոս Գլաբեր, Սեքստոս Հուլիոս Ֆրոնտինոսն ու Պաուլուս Օրոսիուսը՝ Կլոդիոս։ Այնուամենայնիվ, Կլոդիոսը Կլավդիոս անվան մի ձևն է, որը տարածված էր պլեբեյների շրջանում։ Այսպիսով՝ որոշակիորեն կարելի է խոսել միայն նոմենի մասին, որ եղել է Կլավդիոս։ Պրետորը հավաքել է 3 հազար մարդ, բայց ոչ թե որպես լեգեոն, այլ աշխարհազոր, որը կազմված էր «ոչ թե քաղաքացիներից, այլ ամեն տեսակի պատահական մարդկանցից՝ հավաքված շտապով ու իմիջիայլոց»[60]։ Գլաբերը պաշարել է ստրուկներին Վեզուվի վրա՝ փակելով հրաբխից իջնելու միակ հայտնի ճանապարհը[58]։ Այդպիսով նա փորձել է սպասել, մինչև սովը խռովարարներին կստիպի հանձնվել։

Թեև ստրուկները չունեին ռազմական պատշաճ ունակություններ, Սպարտակի զորքերը ցուցաբերել են հնարամտություն իրենց ձեռքի տակ եղած նյութերի օգտագործման հարցում ինչպես նաև գործ են դրել անսովոր տակտիկա հռոմեական կանոնավոր զորքի հետ բախման ժամանակ։ Հայտնվելով պաշարման մեջ՝ Սպարտակի մարդիկ պատրաստել են պարաններ ու աստիճաններ Վեզուվի լանջերին աճող ոստերից ու ծառերից և դրանք օգտագործել լեռան հակառակ կողմի ժայռերով իջնելու համար[58]։ Ֆլորուսը առաջ է քաշում վարկած, թե ապստամբները խաղողի որթերից հյուսված պարանների օգնությամբ իջել են Վեզուվի խառնարան և դուրս եկել միջանցիկ քարայրով[61]։ Դրանից հետո գլադիատորները շարժվել են Վեզուվի ստորոտով և կոտորել Գլաբերի զորքը։ Ըստ Օրոսիուսի՝ Էնոմայոսը զոհվել է հենց այդ մարտում։ Վեզուվի ճակատամարտում բացահայտ ցուցադրվել է Սպարտակի ռազմական արվեստի հիմնական սկզբունքներից մեկը՝ հարձակվել թշնամու վրա այնտեղ, որտեղ նա չի սպասում, և այն ժամանակ, երբ չեն սպասում։

Հենց Վեզուվի ճակատամարտն է դարձել այն սահմանը, որը նշանակել է փախստական գլադիատորների գործողությունների վերածումը լիամասշտաբ պատերազմի[62]։ Հաղթանակից հետո ապստամբները թողել են Վեզու լեռան վրա գտնվող իրենց դիրքերն ու հավանաբար տեղավորվել հռոմեական նախկին խամբարի տեղում[62]։ Այնտեղ սկսել են գալ ստրուկներ մոտակա քաղաքներից ու գյուղերից, հովիվներ ու որոշ ազատ գյուղական աշխատողներ։ Հավանաբար նարնց թվում եղել են իտալիկներ, առաջին հերթին՝ սամնիտներ, որ կռվել էին Սուլլայի դեմ մ․թ․ա․ 83-82 թվականներին և ենթարկվել արտաքսման ու ունեցվածքի բռնագրավման[63]։

Հետագայում Սպարտակի դեմ ուղարկվել է երկրորդ խումբը պրետոր Պուբլիոս Վարինիուսի գլխավորությամբ։ Որոշակի պատճառներով Վարինիուսը զորքը բաժանել է երկու մասի՝ դրանց առաջնորդներ նշանակելով իր ենթականեր Ֆուրիոյին ու Կոսինիուսին։ Պլուտարքոսը նշում է, որ Ֆուրիոյի վերահսկողության ներքո կար շուրջ 3 հազար մարդ[58], սակայն կան տեղեկություններ զինվորների զենքերի ու այն մասին, թե արդյոք խումբը կազմված էր աշխարհազորից, թե լեգեոներներից։ Սկզբում ապստամբները հարձակվել են Ֆուրիոյի ջոկատի վրա և պարտության մատնել նրան։ Ապա Սպարտակն անսպասելիորեն հարձակվել է Կոսինիուսի վրա և քիչ էր մնացել՝ գերի վերցներ նրան, իսկ նրան հետապնդելիս գրավել է ճամբարը արյունահեղ կռվի արդյունքում, որում Կոսինիուսն սպանվել է[58]։

Վարինիուսի բանակում սկսվել է զանգվածային դասալքություն, որի արդյունքում նրա կազմում մնացել է ընդամենը 4 հազր մարդ[64]։ Այդ ժամանակ Վարինիուսը հրամայել է իր բանակը տեղավորել ճամբարում, իսկ ճամբարը շրջապատել հողապատնեշով, խրամատնեով ու հողաթմբերով։ Ապա նա քվեստոր Գայոս Տորանիուսի հետ միասին արգելափակել է Սպարտակի ճամբարը։ Շրջափակումը եղել է բավական դաժան, այնուամենայնիվ Սպարտակին հաջողվել է պահպանել կարգուկանոնն իր զորքի շարքերում։ Շուտով նա կիրառել է ռազմական խորամանկություն. նա ճամբարում թողել է փողհարին, որը տվել է սովորական ազդանշանները, և դարպասների առաջ սյուներին կապած դիակներ, որոնք հեռվից թվացել են ժամապահներ, իսկ ապստամբները հեռացել են ճամբարից։ Առավոտյան Վարինիուսը հայտնաբերել է, որ Սպարտակի ճամբարում ոչ ոք չկա։ Ապա նա իր բանակը տարել է Կումաե, որտեղ փորձել է հավաքել կամավորներ։ Դրանից հետո նա հարձակվել է Սպարտակի նոր ճամբարի վրա և գլխովին ջախջախվել, ընդ որում՝ կռվի ժամանակ Վարինիուսը կորցրել է ձին, լիկտորներին և հազիվ է փրկվել գերի ընկնելուց[58]։

Ապստամբները գրավել են Գայոս Տորանիուսի ճամբարը[65]։ արդյունքում գրեթե ողջ Հարավային Իտալիան հայտնվել է ապստամբների ձեռքում։ Նրանք գրավել են նույնիսկ Նոլա, Նուցերիա, Ֆուրիի, Կենսենցիա և Մետապոնտ քաղաքները։ Այդ փաստը կարող է վկայել այն մասին, ստրուկների շարքում եղել են պաշարողական տեխնիկայի մասնագետներ, սակայն դրա ուղղակի ապացույցներ չկան[65]։ Սպարտակը ճամբար է դրել Մետապոնտի մոտ գտնվող բարեբեր հողերում[66]։ Այնտեղ նա անցկացրել է ձմեռը՝ սովորեցնելով նորեկներին[67]։

Այդ հաջողությունների շնորհիվ Սպարտակի բանակին են միացել ավելի ու ավելի շատ ստրուկներ, ինչպես նաև գյուղական վայրերի բնակիչներ, և Սպարտակի մարդկանց թիվը հասել է 70 հազարի[45]։ Շատ ապստամբներ, ոգևորվելով հաջողություններից, պահանջել են գնալ հռոմեացիների դեմ[66], սակայն Սպարտակը համոզել է նրանց շարժվել դեպի Լուկանիա, որպեսզի զորքերի շարքերը համալրեն ստրուկ հովիվներով[68]։ Նրա մոտենալու լուրն իմանալով՝ ստրուկներն սպստամբել են իրենց տերերի դեմ, ստրուկների կողմից կատարվել են զանգվածային բռնություններ իրենց նախկին տերերի նկատմամբ[66]։ Այդպիսի նախադեպերը կարող էին վնաս հասցնել իտալացիների շրջանում Սպարտակի ունեցած հեղինակությանը[69]։ Նա փորձել է արգելել իր զինվորների կողմից բռնությունները և նույնիսկ հրամայել է պատվով թաղել հռոմեացի մատրոնային, որն ինքնասպություն էր գործել՝ չդիմանալով անպատվությանը[70]։ Նրա թաղման ժամանակ Սպարտակը կազմակերպել է գլադիատորական մարտեր 400 գերիների մասնակցությամբ[70], որոնք եղել են ժամանակի խոշորագույն գլադիատորական մարտերը, քանի որ մինչ այդ ոչ ոք չէր կազմակերպել նման մարտեր 200 զույգ գլադիատորների միջև[71]։

Կոնսուլական բանակների պարտություն (մ․թ․ա․ 72 թվական) խմբագրել

Մ․թ․ա․ 72 թվականի գարնանը փախստականները հեռացել են իրենց ձմեռային ճամբարից ու շարժվել դեպի հյուսիս՝ Ցիզալպիական Գալլիայի ուղղությամբ։

Սենատը, անհանգստանալով ապստամբության մասշտաբների և Գլաբերի ու Վարինիուսի պրետորական բանակների պարտությունների պատճառով, ստրուկների խռովությունը ճնշելու համար ուղարկել է կոնսուլական բանակներ Լուցիոս Գելիուս Պուբլիկոլայի և Գնեոս Կոռնելիուս Լենտուլոսի գլխավորությամբ։ Կոնսուլներից յուրաքանչյուրը գլխավորել է երկու լեգեոն[72]։ Հռոմեական բանակի մարտիկների նվազագույն քանակը, հաշվի առնելով օժանդակ զորքերը, այդպիսով, կազմել է 30 հազար մարդ[72]։ Կոնսուլների ծրագիրը հավանաբար եղել է գործողությունների համաձայնեցումն ընդդեմ Սպարտակի՝ նրան շրջապատելով Գարգանյան թերակղզու շրջանում[72]։

Լենտուլոսը Տիբուրտինա ճանապարհով շարժվել է դեպի Ադրիատիկ ծովի ափ, իսկ Գելիուսը՝ Ապիոսյան ճանապարհով դեպի Ապուլիա[73]։ Հիմնական ուժերը Սպարտակի հրամանատարությամբ արագ երթով հեռացել են դեպի հյուսիս-արևմուտք, որպեսզի խուսափեն կոտորածից[74]։ Այդ ժամանակ նրանցից առանձնացել է Կրիկսի ջոկատը[75], որը դիրք է գրավել Գարգան լեռան լանջերին։ Նրանք գտնվել են այն ճանապարհից դեպի արևելք, որով պետք է անցներ Գելիուսի զորքը, և վտանգ են ներկայացրել հռոմեացիների աջ թևի կամ թիկունքի համար[74]։ Ամենայն հավանականությամբ Կրիկսի գործողությունները ծրագրված էին նախօրոք՝ տակտիկական առավելություն ձեռք բերելու համար[74]։ Լենտուլոսի զորքի պարտության դեպքում Գելիուսի բանակը կարող էր շրջապատվել Սպարտակի և Կրիկսի բանակների կողմից[74]։

Սպարտակը հռոմեացիների համար անսպասելիորեն մոտեցել է Ատերնոյին և հարձակվել Լենտուլոսի երկու լեգեոնների վրա, որոնք դեռ չէին ավարտել իրենց անցումն Ամենինների վրայով։ Ապա Սպարտակն ամրացել է ճամբարում, իսկ Լենտուլոսի լեգատները փորձել են շրջապատել ապստամբների ճամբարը, սակայն ջախջախվել են ու կորցրել սայլախումբը։

Գելիուսի ու Կրիկսի բանակները հանդիպել են Գարգան լեռան մոտ[76]։ Ըստ Ապպիանոսի՝ Կրիկսն ուներ 30 հազար մարտիկ[77], ըստ Լիվիոսի՝ 20 հազար[75]։ Կատաղի մարտում հռոմեացիները ջախջախել են Կրիկսի բանակը։ Կրիկսը, ըստ Լիվիոսի, սպանվել է պրետոր Քվինտոս Արրիուսի կողմից[75]։ Այդ մարտում ոչնչացվել է ապստամբների երկու երրորդը[78]։

Դասական աղբյուրներում այդ դեպքերի նկարագրություններում կան տարբերություններ։ Երկու առավել լիարժեք աշխատությունների հեղինակները՝ Ապպիանոսն ու Պլուտարքոսը, տարբեր կերպ են նկարագրել դեպքերը։ Սակայն ուղղակի հակասություններ չկան, պարզապես նրանցից մեկը բաց է թողել որոշ դեպքեր, որոնք ներկայացրել է մյուսը, և պատմել այլ դեպքերի մասին, որոնք հիշատակված չեն մյուս աղբյուրում։

Ապպիանոսի տարբերակ խմբագրել

 
Իրադարձությունների ընթացքն ըստ Ապպիանոսի      Կրիկսի ուժեր     Սպարտակի ուժեր     Գելիուսի լեգեոն     Լենտուլոսի լեգեոն     Միացյալ լեգեոններ1. Գելիուսի հաղթանակը Կրիկսի նկատմամբ
2. Սպարտակի հաղթանակը Լենտուլոսի նկատմամբ
3. Սպարտակի հաղթանակը Գելիուսի նկատմամբ
4. Սպարտակի հաղթանակը միացյալ լեգեոնների նկատմամբ

Ըստ Ապպիանոսի՝ Գելիուսի լեգեոնների և Կրիկսի զինվորների միջև եղած կռիվը դարձել է Սպարտակի բանակի երկարատև ու ծանր զորաշարժերի սկիզբ, որոնք ուղղված էին Հռոմի գրավմանը։

Կրիկսի դեմ տարած հաղթանակից հետո Գելիուսը շարժվել է դեպի հյուսիս՝ հետևելով Սպարտակի գլխավորած ստրուկների հիմնական խմբին, որը շարժվում էր դեպի Ցիզալպիական Գալլիա։ Լենտուլոսի բանակը պետք է փակեր Սպարտակի ճանապարհը, և կոնսուլները հույս ունեին այդպիսով ծուղակը գցել ապստամբած ստրուկներին։ Սպարտակի բանակը հանդիպել է Լենտուլոսի լեգեոնին, ջախջախել այն, ապա հետ դարձել ու ջախջախել Գելիուսի բանակը՝ հռոմեական լեգեոններին ստիպելով անկանոն նահանջել[77]։ Ապպիանոսը պնդում է, որ Սպարտակը Կրիկսի մահվան համար վրեժ լուծելու նպատակով մահապատժի է ենթարկել շուրջ 300 գերեվարված հռոմեացիների՝ նրանց ստիպելով սպանել միմյանց, ինչպես գլադիատորները։ Այդ հաղթանակից հետո Սպարտակն ու իր մարդիկ (շուրջ 120 հազար մարդ) շարժվել են դեպի հյուսիս հնարավորինս արագ, ինչի համար Սպարտակը «հրամայել է այրել ողջ ավելորդ սայլախումբը, սպանել բոլոր գերիներին ու մորթել բեռնակիր կենդանիներին, որպեսզի գնան առանց բեռի»[77]։

Պարտություն կրած կոնսուլական զորքերը վերադարձել են Հռոմ, որպեսզի վերախմբավորվեն, իսկ Սպարտակի մարդիկ այդ ժամանակ տեղափոխվել են հյուսիս։ Կոնսուլները նրանց հասել են Պիցեն շրջանի մոտակայքում և կրկին պարտության մատնվել[77]։

Ապպիանոսը պնդում է, որ այդ ժամանակ Սպարտակը հրաժարվել է Հռոմ գնալու իր մտադրությունից, քանի որ «նա իրեն համարել է հռոմեացիներին ոչ հավասար ուժով, քանի որ նրա զորքում բոլորը չէ, որ մարտական պատրաստականություն ունեին. ոչ մի իտալական քաղաք չի անցել խռովարարների կողմը», և որոշել է գնալ դեպի Իտալիայի հարավ[77]։ Խռովարարները գրավել են Ֆուրիի քաղաքն իր ծայրամասերով և զինվելուց հետո սկսել հարձակումներ գործել շրջակա տարածքների վրա, թալանել վաճառականներին, նրանցից խլել բրոնզ ու երկաթ (որոնցից պատրաստել են զենքեր), մասնակցել հռոմեական զորքերի դհետ բախումների, որոնցում նույնպես հաղթանակներ են տարել[77]։

Պլուտարքոսի տարբերակ խմբագրել

 
Դեպքերի ընթացքն ըստ Պլուտարքոսի      Կրիկսի ուժեր     Սպարտակի ուժեր     Գելլիուսի լեգեոն     Լենտուլոսի լեգեոն 1. Գելիուսի հաղթանակը Կրիկսի նկատմամբ
2. Սպարտակի հաղթանակը Լենտուլոսի նկատմամբ
3. Սպարտակի հաղթանակը Կասիոսի նկատմամբ

Պլուտարքոսի կողմից ներկայացրած դեպքերի նկարագրությունը զգալիորեն տարբերվում է Ապպիանոսի ներկայացրածից։

Ըստ Պլուտարքոսի՝ Գելլիուսի լեգեոնի ու Կրիկսի մարդկանց միջև տեղի ունեցած մարտից հետո Սպարտակը ջախջախել է Լենտուլոսի լեգեոնը, բռնագրավել նրանց պաշարներն ու հանդերձանքը և շարժվել ուղիղ դեպի Հյուսիսային Իտալիա[58]։ Այդ պարտությունից հետո երկու կոնսուլները ազատվել են զորահրամանատարի պաշտոնից ու հետ կանչվել Հռոմ։ Պլուտարքոսը չի հիշատակում ոչ Սպարտակի կողմից Գելլիուսի լեգեոնի ջախջախումը, ոչ էլ Սպարտակի բախումը միացյալ լեգեոնների հետ Պիցենի մոտ։

Ապա Պլուտարքոսն արդրադարձել է կոնֆլիկտի մանրամասներին, որոնք հիշատակված չեն Ապպիանոսի պատմության մեջ։ Ըստ Պլուտարքոսի՝ Սպարտակի բանակը շարժվել է դեպի հյուսիս՝ Մուտինայի մոտակայքը (ժամանակակից Մոդենա)։ Այնտեղ շուրջ 10 հազար զինվորներից բաղկացած հռոմեական բանակը Ցիզալպիական Գալլիայի կուսակալ Գայոս Կասիոս Լոնգինուսի գլխավորությամբ փորձել է փակել Սպարտակի ջոկատների դարպասը, սակայն ջախջախվել է[58][75]։

Դրանից հետո Պլուտարքոսը չի հիշատակում ոչ մի դեպք նախքան Մարկոս Կրասոսի ու Սպարտակի բախումը մ․թ․ա․ 71 թվականին՝ բաց թողնելով արշավը դեպի Հռոմ և նախանջը դեպի Ֆուրիի, որ նկարագրել է Ապպիանոսը։ Սակայն Պլուտարքոսը գրում է, որ Կրասոսն Սպարտակին ստիպել է նահանջել դեպի հարավ Պիցենից, ինչից կարելի է եզրակացնել, որ ստրուկները մոտեցել են Պիցենին հարավից մ․թ․ա․ 71 թվականին՝ ենթադրելով, որ նրանք Մուտինայից շարժվել են դեպի հարավային կամ կենտրոնական Իտալիա մ․թ․ա․ 72-71 թվականների ձմռանը։

Չի բացատրվում, թե ինչու են ստրուկները այդպես վարվել այն դեպքում, երբ ոչ մի պատճառ չկար հրաժարվելու Ալպերն անցնելուց, ինչը Սպարտակի նպատակն էր, ըստ Պլուտարքոսի։ Բազմաթիվ ուսումնասիրողներ ենթադրում են, որ ստրուկներին կարող էր վախեցնել Ալպերն անցնելու դժվարությունը, կամ նրանք պահանջել են գնալ Հռոմ[79]։ Ենթադրություն կա, որ Սպարտակը կարող էր գնալ միանալու Քվինտոս Սերտորիոսին, որ կռվում էր հռոմեացիների դեմ Իսպանիայում, սակայն նրա մահվանից հետո այնտեղ հրաժարվել է այնտեղ գնալու մտքից։

Հնարավոր է, որ Սպարտակն իմացել է, որ Քվինտոս Սերտորիոսի պարտությունից հետո Պոմպեոսի բանակը կարող էր անցնել Հյուսիսային Իտալիա[80]։ Դրա հետ կապված՝ ստրուկներն զբաղվել են իրենց շարքերը համալրելու գործով հավանաբար ստրուկների և Պո գետի հովտում ապրող գալլերի հաշվին[80]։ Ապպիանոսն ապստամբների ուժերը գնահատում է 120 հազար մարդ[77]։ Ամենայն հավանականությամբ այդ թիվը չափազանցված է, թեև այն կարող էր ներառել նաև ոչ կոմբատանտներին[80]։ Եվտրոպիուսը գրել է ապստամբների 60 հազարանոց բանակի մասին[81]։ Հնարավոր է, որ նրանց շրջանում գերիշխել է այն միտքը, թե պետք է շարժվել դեպի Իտալիայի հարավ, անցնել Սիցիլիա և շարունակել պայքարն այնտեղ[82]։ Երբ Սպարտակի զորքը շարժվել է հակառակ ուղղությամբ, Հռոմում, ըստ Օրոսիուսի, խուճապ է սկսվել[83]։ Սակայն Սպարտակն անցել է Հռոմի կողքով՝ շարժվելով դեպի Ապուլիա ու Լուկանիա[84]։

Պատերազմ ընդդեմ Կրասոսի խմբագրել

 
Մ․թ․ա․ 71 թվականի սկզբի իրադարձություններ      Սպարտակի ուժեր     Կրասոսի լեգեոններ

Չնայած դասական աղբյուրների միջև կան հակասություններ մ․թ․ա․ 72 թվականի իրադարձությունների վերաբերյալ, այնուամենայնիվ դրանք միակարծիք են այն հարցի վերաբերյալ, որ Սպարտակն ու նրա մարդիկ եղել են Իտալիայի հարավում մ․թ․ա․ 71 թվականի սկզբին։

Լեգեոնների հրամանատարության ընդունումը Կրասոսի կողմից խմբագրել

Անհաղթ ապստամբների գործողություններից անհանգստացած Սենատին պետք էր մարդ, որին կարելի էր վստահել խռովարարների դեմ պայքարը։ Սակայն հռոմեացի լավագույն զորավարներն այդ ժամանակ գտնվում էին Իտալիայից դուրս. Պոմպեոսը շարունակում էր պատերազմն Իսպանիայում, Լուկուլլոսը կռվում էր Միհրդատ VI թագավորի դեմ Փոքր Ասիայում։ Ստեղծված իրավիճակում իր ծառայություններն է առաջարկել Մարկոս Կրասոսը, և Սենատը նրան է հանձնարարել ապստամբության ճնշման գործը[75][85]։ Կրասոսը ծանոթ էր հռոմեական քաղաքական գործիչքների հետ ու ռազմական հրամանատարության գործին, քանի որ նա եղել էր հրամանատար Սուլլայի մոտ երկրորդ քաղաքացիական պատերազմի ժամանակ, որ տեղի էր ունեցել Սուլլայի ու Գայոս Մարիոսի միջև մ․թ․ա․ 82 թվականին, ինչպես նաև ծառայել էր Սուլլայի մոտ նրա դիկտատուրայի ժամանակ։

Կրասոսն ստացել է պրետորի պաշտոն, ինչպես նաև վեց նոր լեգեոններ՝ ի հավելումն Գելլիուսի ու Լենտուլոսի երկու կոնսուլական լեգեոնների[86], որոնց կազմում ընդհանուր առմամբ եղել է 40-50 հազար պատրաստված հռոմեացի զինվոր։ Քվեստորի պաշտոնն զբաղեցրել է Գնեոս Տրեմելիուս Սկրոֆան, իսկ լեգատներ դարձել են Մարկոս Մումիոսն ու Լուցիոս Կվինկցիոսը[87]։

Կրասոս և Սպարտակ խմբագրել

Երբ Սպարտակի զորքերը կրկին շարժվել են դեպի հյուսիս, Կրասոսն իր վեց լեգեոնները տեղավորել է շրջանի սահմաններին (Պլուտարքոսը նշում է, որ Կրասոսի լեգեոնների ու Սպարտակի առաջին բախումը տեղի է ունեցել Պիցեն շրջանի մոտ[85], իսկ Ապպիանոսը պնդում է, որ այն տեղի է ունեցել Սամնիումի մոտ)[88]։ Ապստամբների ջոկատներից մեկի հետ կռվում հռոմեացիները հաղթանակ են տարել։ Վեց հազար ապստամբներ զոհվել են մարտի դաշտում, իսկ 900 մարդ գերի է ընկել[88]։

Ապա Կրասոսը, ըստ Պլուտարքոսի, իր լեգատ Մումիոսի գլխավորությամբ երկու լեգեոն է ուղարկել Սպարտակի բանակի մոտ զորաշարժեր անելու, սակայն հրամայել է մարտի չբռնվել ապստամբների հետ։ Երբ ստեղծվել է հնարավորություն, Մումիոսը, որ արհամարհանքով էր վերաբերվում ստրուկներին և նրանց չէր համարում արժանի հակառակորդ, անսացել է հրամանին ու հարձակվել Սպարտակի ջոկատի վրա, սակայն ջախջախվել է[85]։ Հռոմեական զորքերը բարոյալքվել են։ Լեգեոնները կորցրել են ռազմական նշանները և առաջին հերթին արծվի նշանով դրոշները[89]։

Լեգեոնները կարգի բերելու համար Կրասոսը գործի է դրել հին ամեն տասներորդ լեգեոներին մահապատժի ենթարկելու հռոմեական ավանդույթը՝ դեցիմացիան։ Մումիոսի կենդանի մնացած զինվորներին շարք են կանգնեցրել, բաժանել տասնյակների, յուրաքանչյուր տասնյակ վիճակ է գցել և նա, ում ընկել է վիճակը, մահապատժի է ենթարկվել մյուս իննի կողմից[41]։ Ապպիանոսը գրում է, որ Կրասոսը վեց լեգեոններից կազմված իր բանակին միացրել է կոնսուլական երկու լեգեոնները և դեցիմացիայի ենթարկել միայն այդ երկուսի լեգեոններներին Սպարտակի հետ մարտերում բազմիցս կրած պարտությունների համար։ Ապպիանոսը դիտարկում է այլ վարկած ևս. Կրասոսը պատժել է ողջ բանակն այն բանից հետո, երբ այն պարտություն է կրել Սպարտակից։ Դեցիմացիայի արդյունքում սպանվածների թիվը, ըստ Ապպիանոսի, կազմել է 4 հազար[86]։

Այդ գործողություններից հետո զինվորների կարգապահությունն ու մարտական ոգին կտրուկ աճել են[90]։ Կրասոսն սկսել է օգտագործել ուժասպառ անելու նոր մարտավարություն՝ փորձելով կռվի չբռնվել ապստամբների խոշոր ուժերի հետ[90]։ Ամռան վերջին ստրուկների բանակը գտնվել է Ֆուրիի ծայրամասերում, որտեղ ժամանակավորապես տեղակայվել է ապստամբների ճամբարը[90]։ Տեղի բնակչությունը՝ բրուտիները, հավանաբար բարյացակամորեն են վերաբերվել ապստամբներին[91]։ Խռովարարները հաջող արշավներ են կատարել ընդդեմ հռոմեական ջոկատների, քանի դեռ Կրասոսը չէր հաղթել նրանց։ Սկզբում նա ջախջախել է առանձին ճամբար կազմող 10 հազարանոց ջոկատը, ապա Սպարտակի գլխավորած հիմնական ուժերը[91]։

Սպարտակն ստիպված է եղել մ․թ․ա․ թվականի աշնանը[92] նահանջել դեպի հարավ Լուկանիայի տարածքով դեպի Մեսինա, որ տեղակայված էր Իտալիան Սիցիլիայից բաժանող նեղուցի մոտ։ Հարավում Սպարտակը Կիլիկիայի ծովահենների հետ պայմանավորվել է, որ նրանք խռովարարներին տեղափոխեն Սիցիլիա, որտեղ նրանք կարող էին կազմակերպել ստրուկների նոր ապստամբություն և ամրապնդել իրենց ուժերը։ Միևնույն ժանանակ Սիցիլիայի պրեպրետոր Գայոս Վերրեսն արժանացել էր համընդհանուր դժգոհության իր դաժանության ու անարդարությունների պատճառով[93]։ Ստրուկների հնարավոր հարձակման պատճառաբանությամբ նս սիցիլիացիներից հավաքել է պաշարներ ու զենք՝ նպատակ ունենալով հարստանալ նրանց հաշվին[93]։ Ծովահենների ղեկավար Հերակլիոնին ժամանակ էր պետք անհրաժեշտ նավերը հավաքելու համար, քանի որ այդ ժամանակ նա ուներ միայն չորս միոպարոն․ որոնք պիտանի չէին մարդկանց տեղափոխելու համար[94]։ Սակայն ծովահենները չեն կարողացել կատարել իրենց խոստումը, հննարավոր է, որ դրա պատճառը եղել է ծովում եղանակային պայմանների վատանալը կամ ծովահենների գլխավոր դաշնակցի՝ Պոնտոսի Միհրդատ VI թագավորի շահերը, որը ցանկացել է, որ Հռոմին սպառնացող վտանգը մնար հենց Իտալիայի տարածքում[95]։ Կա նաև վարկած, որ հռոմեացիները կաշառել են ծովահեններին։ Պլուտարքոսը գրում է, որ նրանք պարզապես խաբել են ապստամբներին[85]։

Կրասոսը որոշել է ապստամբների բանակն արգելափակել Իտալիայի հարավում գտնվող Ռեգիական փոքր թերակղզում։ Կարճ ժամանակում նրա զինվորները փորել են լայն խրամ ավելի քան 300 ասպարեզ (55 կմ) երկարությամբ։ Խրամի հետևում հռոմեացիները կառուցել են պատ (Պլուտարքոս)[85], իսկ Ապպիանոսը գրում է, որ Կրասոսը «Սպարտակի բանակը մեկուսացրել է խրամներով, հողաթմբերով ու ցցապատնեշով»[86]։ Պլուտարքոսը գրում է, որ Կրասոսը նաև նպատակ է ունեցել իր զինվորներին ազատել վնասակար անգործությունից[85]։ Սպարտակի բանակը հայտնվել է ծուղակում, սնունդը չի բավականացրել։ Սակայն Սպարտակը կրկին կարողացել է դուրս պրծնել. ձմռան մի գիշեր ապստամբները լցրել են խրամի մի մասն ու անցել այն՝ անցնելով հռոմեացիների կառուցած արգելափակոցները[85]։ Ապստամբները կրել են կորուստներ. ըստ Ապպիանոսի՝ նրանցից զոհվել է 6 հազար մարդ առավոտյան և 6 հազար՝ երեկոյան[88]։ Պլուտարքոսը կարծում է, որ Սպարտակին հաջողվել է դուրս բերել իր մարդկանց միայն մեկ երրորդին[85]։

Ապստամբության ավարտ խմբագրել

Քվինտոս Սերտորիոսի ապստամբությունը ճնշելուց հետո Պոմպեոսի լեգեոններն Իսպանիայից վերադարձել են Իտալիա։ Աղբյուրներում միակարծություն չկա այն մասին, թե արդյոք Կրասոսն է խնդրել օգնություն, թե հռոմեական Սենատը պարզապես օգտվել է Պոմպեոսի՝ Իտալիա վերադառնալու հանգամանքից, բայց Պոմպեոսին հրամայվել է չմտնել Հռոմ, այլ միանգամից գնալ դեպի հարավ՝ Կրասոսին օգնելու։ Սենատը ուղարկել է նաև Լուկուլլոսին՝ որին Ապպիանոսը սխալմամբ կոչել է Լուցիոս Լիցինիուս Լուկուլլոս, որը գլխավորել է երրորդ Միհրդատյան պատերազմին մասնակցած ուժերը[96], սակայն դա եղել է Մակեդոնիայի պրոկոնսուլ Լուկուլլոսը՝ առաջինի կրտսեր եղբայրը։

Կրասոսը, զգուշանալով, որ հաղթողի փառքը բաժին կհասնի վերադարձած զորավարներին և ցանկանալով ապստամբությանը վերջ տալ նախքան նրանց հասնելը, շարժվել է Սպարտակի հետևից։ Վերջինս ուղղվել է դեպի Բրունդիզի՝ հավանաբար հույս ունենալով անցնել Բալկանյան թերակղզի[97]։ Սպարտակը հանդիպել է Լուկուլլոսի առաջատար զորամասերին Բրունդիզիի մոտ, որոնք փակել են նրա ճանապարհը։ Սակայն նավահանգիստը գրավելու փորձ այդպես էլ չի ձեռնարկվել։ Ամենայն հավանականությամբ Սպարտակը հասկացել է, որ իր ունեցած ուժերով չի կարող գրավել Բրունդիզիին[98]։ Ապպիանոսը գրում է, որ Լուկուլլոսի ժամանումը խանգարել է նրան գրավել Բրունդիզին։ Երբ Սպարտակը հրաժարվել է Բրունդիզին գրավելու մտքից, նրանից բաժանվել է Գայոս Գանիկոսի ու Կոստոսի գլխավորած ջոկատը, որ ճամբար է դրել Լուկանյան լճի մոտ[99]։ Կրասոսը հարձակվել է այդ ջոկատի վրա։ Արյունահեղ մարտում ապստամբները կոտորվել են։ Մարտի դաշտում ընկել է 12 300 ապստամբ։ Այդ ջոկատի ոչնչացումն ավարտին հասցնելուն խանգարել է Սպարտակի ժամանումը։ Միայն երկու մարդ է այդ մարտում սպանվել թիկունքից, իսկ մյուսները զոհվել են որպես հերոսներ[99]։

Սպարտակը նահանջել է դեպի Պետելիական լեռները (ժամանակակից Ստրոնգոլի)՝ Բրուտտիում՝ հետապնդվելով հռոմեական լեգեոնների կողմից։ Սպարտակին հետապնդելը Կրասոսը հանձնարարել է լեգատ Գնեոս Քվինտոսին և քվեստոր Էլիոս Սկրոֆային։ Կազուենտ գետի ափին Սպարտակը դադարեցրել է նահանջն ու անսպասելիորեն հարձակվել հռոմեացիների վրա։ արդյունքում քվեստոր Էլիոս Սկրոֆան վիրավորվել է դեմքից և ոտքից ու հազիվ փրկվել հռոմեական հեծելազորի կողմից։ Մշտական բախումների պատճառով ապստամբների պաշարները գրեթե սպառվել էին։ Ստեղծված իրավիճակում Սպարտակը մտածել է, որ իրենք, գտնվելով իրենց համար ոչ շահավետ դրության մեջ, պետք է խուսափեն հռոմեացիների հետ բախումից, սակայն նրա զորքերը պահանջել են հարձակվել Կրասոսի վրա։ Սպարտակն ստիպված է եղել ենթարկվել։ Վճռական մարտի համար հռոմեացիները հավաքել են իրենց բոլոր ուժերը[99]։ Սպարտակը ճամբար է դրել Սիլար գետի (ներկայում՝ Սելե) գետի ակունքների մոտ[100]։ Ստրուկները հասկանում էին, որ դա իրենց վերջին մարտն է, այդ պատճառով էլ կռիվը եղել է կատաղի։ Չնայած ստրուկների առաջնորդի բոլոր ջանքերին՝ վերջին մարտում նրա բանակը վերջնականապես ու լիովին ջախջախվել է, ընդ որում՝ ստրուկների ճնշող մեծամասնությունն սպանվել է մարտի դաշտում[96]։ Սպարտակի հետագա ճակատագիրն անհայտ է։

Հռոմեական պատմագիրները նշում են վերջին մարտում Սպարտակի ցուցաբերած արիությունը։ Ապպիանոսը գրում է, որ Սպարտակը «վիրավորվել է ազդրից տեգով. ծնկի գալով ու առաջ մեկնելով վահանը՝ նա հետ է մղել հարձակվողներին, մինչև ընկել է մեծ թվով շրջապատողների հետ»[96]։ Պլուտարքոսը գրում է. «...մարտի սկսվելուց առաջ նրան տվել են ձին, սակայն նա խլել է սուրն ու սպանել նրան՝ ասելով, թե հաղթելու դեպքում ինքը ձեռք կբերի բազմաթիվ լավ ձիեր թշնամուց, իսկ պարտության դեպքում իրենի կարիքն էլ չի ունենա։ Այդ խոսքի հետ նա ձգտել է հենց դեպի Կրասոսը. ո՛չ թշնամական զենքերը, ո՛չ վերքերը չէին կարող կանգնեցնել նրան, սակայն Կրասոսի մոտ նա չի հասել, այլ միայն սպանել է նրա իր հետ ընդհարված երկու ցենտուրիոնների։ Վերջապես, լքված իր կողմնակիցներից, որ փախել էին մարտի դաշտից, շրջապատված թշնամիներով, նա ընկել է նրանց հարվածների տակ՝ չնահանջելով ոչ մի քայլ և կռվելով մինչև վերջ»[99]։ Ֆլորուսը գրում է. «Սպարտակը, արիությամբ կռվելով առաջին շարքում, ընկավ որպես զորավար»։ Թեև Սպարտակի մարմինն այդպես էլ չի գտնվել, ըստ պատմագիրների, նա զոհվել է մարտում իր մարդկանց հետ միասին։

Հետևանքներ խմբագրել

Ստրուկների ապստամբությունը ճնշվել է։ Ավելի քան 6 հազար ստրուկներ, ըստ Ապպիանոսի (Քաղաքացիական պատերազմներ, գիրք 1, պար. 120), խաչվել են Կապուայից Հռոմ ձգվող ճանապարհի երկայնքով

Ապստամբների ոչնչացումն ավարտին է հասցրել Պոմպեոսը, որն ամբողջովին կոտորել է ստրուկների վեց հազարանոց ջոկատը, որը հեռացել էր դեպի հյուսիս Սիլարուսի ճակատամարտից հետո։ Իր արածը Սենատի ներկայացնելիս Պոմպեոսը գրել է. «Բաց մարտում փախստական ստրուկներին հաղթեց Կրասոսը, իսկ ես ոչնչացրի պատերազմի հենց արմատը»[99]։ Այդ խոսքերն էլ ավելի են սրել Պոմպեոսի ու Կրասոսի վաղեմի թշնամությունը[101]։ Դեռ ապստամբության սկսվելուց առաջ Կրասոսը նախանձում էր Պոմպեոսին, որը կարողացել էր հասնել ռազմական հաջողությունների[101]։

Սենատում երկար ժամանակ քննարկել են, թե ով է ավելի մեծ ներդրում ունեցել Սպարտակին հաղթելու գործում։ Ի վերջո պատիվները հասել են Կրասոսին, սակայն նա ստացել է պսակ մրտենուց, ոչ թե դափնեպսակ։ Տարածվել է այն կարծիքը, թե պատերազմը մղվել է անարժան հակառակորդի դեմ, այդ պատճառով էլ պարգևը եղել է պակաս պատվավոր։ Կրասոսի համար նշանակվել է փոքր հաղթահանդես կամ «օվացիա» մրտենու պսակով պարգևատրմամբ[99]։ Երկու հակառակորդները՝ Պոմպեոսն ու Կրասոսը, ընտրվել են մ․թ․ա․ 70 թվականի կոնսուլներ[102]։

Սպարտակի զոհվելուց հետո Հարավային Իտալիայում դեռ երկար ժամանակ մնացել են ստրուկների առանձին խմբեր։ Մ․թ․ա․ 63 թվականին այդպիսի խմբերից մեկի դեմ կազմակերպվել է պատժիչ արշավանք Քվինտոս Մետելոս Կրետիկոսի գլխավորությամբ[103]։ Հավանաբար նա ստրուկների նկատմամբ խոշոր հաղթանակ չի տարել, այդ պատճառով էլ հաջորդ տարի խռովարարները գրավել են Ֆուրիի քաղաքն ու երկար ժամանակ այն պահել իրենց վերահսկողության տակ[103]։ Մոտավորապես այդ ժամանակ իշխանության ձգտող արիստոկրատ Լուկիոս Սերգիոս Կատիլինայի աջակիցներն սկսել են իրենց կողմը գրավել ստրուկներին[103]։ Ցիցերոնը հիշել է Սպարտակի ապստամբությունը՝ խռովարարների առաջնորդին կոչելով «այդ գլադիատորը»[104], ինչպես նաև նշել է, որ «գլադիատորների դպրոցում չի գտնվի հանցագործ նպատակներ ունեցող որևէ մարդ, որն իրեն չի հայտարարի Կատիլինայի մոտ ընկերը»[105]։ Մ․թ․ա․ 62 թվականին Կատիլինան զոհվել է, իսկ Ֆուրիիում գտնվող ապստամբներին ոչնչացրել է պրետոր Օկտավիանոս Օգոստոսի հոր՝ Գայոս Օկտավիոսի ջոկատը[106]։

Սպարտակի ապստամբությունն արվեստում խմբագրել

Գրականություն խմբագրել

Ապստամբների առաջնորդ Սպարտակին են նվիրված մի շարք պատմական վեպեր, որոնցից են Ռաֆայելլո Ջովանյոլիի «Սպարտակ», Հովարդ Ֆասթի «Սպարտակ», Մաքս Գալլոյի «Սպարտակ։ Անհնազանդների խռովությունը», Վիկտոր Պորոտնիկովի «Գլադիատորն ապագայից։ Հաղթող Սպարտակը», Վասիլի Յանի «Սպարտակ», Անդրեյ Վալենտինովի «Սպարտակ» ստեղծագործությունները։

Կինեմատոգրաֆ խմբագրել

Տարի Ֆիլմ Նշումներ
2013 Սպարտակ։ Անիծվածների պատերազմը Ամերիկյան «Սպարտակ» սերիալի երրորդ սերիան
2012 Սպարտակ։ Վրեժ Ամերիկյան «Սպարտակ» սերիալի երկրորդ սերիան
2010 Սպարտակ։ Արյուն և ավազ Ամերիկյան «Սպարտակ» սերիալի առաջին սերիան
2005 Spartacus: Gladiator War[107] Ամերիկյան վավերաֆրական ֆիլմ
2004 Սպարտակ Ամերիկյան գեղարվեստական ֆիլմ
2003 Gladiator: Benn V Eubank[108] Անգլիական վավերագրական ֆիլմ
1960 Սպարտակ Ամերիկյան գեղարվեստական ֆիլմ
1953 Սպարտակ[109] Իտալա-ֆրանսիական գեղարվեստական ֆիլմ
1926 Սպարտակ Խորհրդային գեղարվեստական ֆիլմ
1909 Սպարտակ[110] Իտալական համր գեղարվեստական ֆիլմ

Այլ խմբագրել

  • Սպարտակի կյանքին ու մահվանը և ապստամբությանն է ֆրանցիացի հեղինակ Բեռնար Ժոզեֆ Սորենի «Սպարտակ» ողբերգությունը՝ գրված 1760 թվականին[111]։ Սպարտակի ապստամբության թեման իր արտացոլումն է գտել Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետում, որը բեմադրվել է 1956 թվականին[112]։ Այդ բալետի կերպարներում կոմպոզիտորն արտահայտել է իր տպավորությունները Իտալիա կատարած ճանապարհորդությունից, երբ տեսել է անտիկ արվեստի ստեղծագործություններ և այցելել այն վայրերը, ուր տեղի են ունեցել Սպարտակի ապստամբության հետ կապված իրադարձություններ[112]։

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Исторический словарь. Восстание Спартака
  2. Спартака Восстание // Радиоконтроль — Тачанка / [под общ. ред. Н. В. Огаркова]. — М. : Военное изд-во М-ва обороны СССР, 1980. — (Советская военная энциклопедия : [в 8 т.] ; 1976—1980, т. 7), с. 486—488.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Утченко С. Л Древний Рим. События. Люди. Идеи. — М.: Наука, 1969.
  4. 4,0 4,1 А. Белявский, Л. Лазаревич, А. Монгайт. Всемирная история. Энциклопедия: в 10-ти т. — М.: Государственное издательство политической литературы, 1956. — Т. 2.
  5. Филдс, 2011, էջ 85
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Филдс, 2011, էջ 92
  7. Филдс, 2011, էջ 94
  8. 8,0 8,1 8,2 8,3 Филдс, 2011, էջ 93
  9. 9,0 9,1 9,2 Филдс, 2011, էջ 27
  10. 10,0 10,1 Горончаровский, 2011, էջ 5
  11. Филдс, 2011, էջ 86
  12. Филдс, 2011, էջ 87
  13. Горончаровский, 2011, էջ 6
  14. Мишулин, 1936, էջ 40
  15. Горончаровский, 2011, էջ 8
  16. Catherine Salles p. 92
  17. Catherine Salles pp. 91-94
  18. 18,0 18,1 Catherine Salles pp. 89-91
  19. Smith, A Dictionary of Greek and Roman Antiquities, «Servus», p. 1038 Արխիվացված 2013-02-10 Wayback Machine
  20. Smith, Greek and Roman Antiquities, «Servus», p. 1040 Արխիվացված 2012-10-05 Wayback Machine
  21. Smith, Greek and Roman Antiquities, «Servus», p. 1039 Արխիվացված 2009-06-21 Wayback Machine
  22. Тит Ливий. VI. 12
  23. Кузищин В. И. Нормы и степень эксплуатации труда сельскохозяйственных рабов в Италии II в. до н. э. — I в. н. э. (Проблема производительности рабского труда и её эволюции) // «Античное общество» (Труды конференции по изучению античности). — М.: Наука, 1967. — С. 43
  24. Smith, Greek and Roman Antiquities, «Servus», pp. 1022—39 Արխիվացված 2013-07-26 Wayback Machine
  25. Филдс, 2011, էջ 16
  26. Тит Ливий. XLV. 34. 5
  27. Орозий. IV. 23. 3
  28. Горончаровский, 2011, էջ 23
  29. Тит Ливий. IX. 40. 17
  30. 30,0 30,1 Филдс, 2011, էջ 23
  31. Catherine Salles pp. 103—106
  32. Тит Ливий. XXII. 33
  33. 33,0 33,1 Тит Ливий. XXXII. 26
  34. 34,0 34,1 Тит Ливий. XXXIII. 36
  35. Тит Ливий. XXXIX. 29
  36. Горончаровский, 2011, էջ 52
  37. Синезий. De regno. 20
  38. 38,0 38,1 38,2 Горончаровский, 2011, էջ 46
  39. 39,0 39,1 39,2 39,3 39,4 Плутарх. Красс. 8
  40. 40,0 40,1 Тит Ливий. Периоха к кн. 95
  41. 41,0 41,1 41,2 41,3 Ботвинник М. Н. Жизнеописания знаменитых греков и Римлян. — М.: Просвещение, 1988.
  42. 42,0 42,1 Горончаровский, 2011, էջ 47
  43. Ковалёв С. И. История Рима. Курс лекций. — ЛГУ, 1986.
  44. 44,0 44,1 Горончаровский, 2011, էջ 48
  45. 45,0 45,1 Аппиан. Гражданские войны. I. 116
  46. Саллюстий. История. III. 90
  47. 47,0 47,1 47,2 Филдс, 2011, էջ 35
  48. 48,0 48,1 Филдс, 2011, էջ 36
  49. Филдс, 2011, էջ 37
  50. Филдс, 2011, էջ 39
  51. Филдс, 2011, էջ 41
  52. 52,0 52,1 Филдс, 2011, էջ 42
  53. Филдс, 2011, էջ 43
  54. 54,0 54,1 Филдс, 2011, էջ 46
  55. Филдс, 2011, էջ 47
  56. Молев, 1995, էջ 92-93
  57. Филдс, 2011, էջ 49
  58. 58,00 58,01 58,02 58,03 58,04 58,05 58,06 58,07 58,08 58,09 58,10 Плутарх. Красс. 9
  59. 59,0 59,1 Филдс, 2011, էջ 53
  60. Аппиан. Гражданские войны. 1. 116
  61. Флор. III. 20. 4
  62. 62,0 62,1 Горончаровский, 2011, էջ 68
  63. Горончаровский, 2011, էջ 69
  64. Горончаровский, 2011, էջ 78
  65. 65,0 65,1 Горончаровский, 2011, էջ 84
  66. 66,0 66,1 66,2 Саллюстий. III. 98
  67. Горончаровский, 2011, էջ 86
  68. Горончаровский, 2011, էջ 82
  69. Горончаровский, 2011, էջ 83
  70. 70,0 70,1 Орозий. V. 24. 3
  71. Горончаровский, 2011, էջ 83—84
  72. 72,0 72,1 72,2 Горончаровский, 2011, էջ 88
  73. Горончаровский, 2011, էջ 90
  74. 74,0 74,1 74,2 74,3 Горончаровский, 2011, էջ 91
  75. 75,0 75,1 75,2 75,3 75,4 Тит Ливий. Периоха к кн. 96
  76. Горончаровский, 2011, էջ 92
  77. 77,0 77,1 77,2 77,3 77,4 77,5 77,6 Аппиан. Гражданские войны. I. 117
  78. Горончаровский, 2011, էջ 95
  79. Горончаровский, 2011, էջ 98
  80. 80,0 80,1 80,2 Горончаровский, 2011, էջ 100
  81. Евтропий. VI. 7. 1
  82. Горончаровский, 2011, էջ 101
  83. Орозий. V. 24. 5
  84. Горончаровский, 2011, էջ 102
  85. 85,0 85,1 85,2 85,3 85,4 85,5 85,6 85,7 Плутарх. Красс. 10
  86. 86,0 86,1 86,2 Аппиан. Гражданские войны. I. 118
  87. Горончаровский, 2011, էջ 108
  88. 88,0 88,1 88,2 Аппиан. Гражданские войны. I. 119
  89. Горончаровский, 2011, էջ 111—112
  90. 90,0 90,1 90,2 Горончаровский, 2011, էջ 113
  91. 91,0 91,1 Горончаровский, 2011, էջ 114
  92. Горончаровский, 2011, էջ 115
  93. 93,0 93,1 Горончаровский, 2011, էջ 116
  94. Горончаровский, 2011, էջ 118
  95. Горончаровский, 2011, էջ 119
  96. 96,0 96,1 96,2 Аппиан. Гражданские войны. I. 120
  97. Горончаровский, 2011, էջ 128
  98. Горончаровский, 2011, էջ 129
  99. 99,0 99,1 99,2 99,3 99,4 99,5 Плутарх. Красс. 11
  100. Горончаровский, 2011, էջ 135
  101. 101,0 101,1 Горончаровский, 2011, էջ 147
  102. Плутарх. Красс. 12
  103. 103,0 103,1 103,2 Горончаровский, 2011, էջ 151
  104. Цицерон. Катон. I. 12
  105. Цицерон. Катон. II. 5. 9
  106. Горончаровский, 2011, էջ 153
  107. «Spartacus: Gladiator War (2005)». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  108. «Gladiator: Benn V Eubank (2003)». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  109. «Spartaco (1953)». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  110. «Spartaco (1909)». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  111. Bernard J. Saurin Spartacus: tragédie. — Paris: Mame, 1860. — Т. 5.
  112. 112,0 112,1 Горончаровский, 2011, էջ 158
  113. Аппиан. Римская история. Гражданские войны.
  114. Гай Юлий Цезарь. Записки о Галльской войне
  115. Луций Анней Флор. Эпитомы Римской истории
  116. Секст Юлий Фронтин. О военных хитростях
  117. Տիտոս Լիվիոս, Հռոմի պատմությունը քաղաքի հիմնադրումից

Գրականություն խմբագրել

  • Басовская Н. И. Спартак. Вечный символ // Человек в зеркале истории. — М., 2009.
  • Вэрри Дж. Войны античности от греко-персидских войн до падения Рима. — М.: Эксмо, 2009. — ISBN 978-5-699-30727-2
  • Валентинов А. Спартак. — М.,: Эксмо, 2002.
  • Горончаровский В. А. Арена и кровь. Римские гладиаторы между жизнью и смертью. — СПб.: Петербургское Востоковедение, 2009. — («Militaria Antiqua, XIV»).
  • Горончаровский В. А. Спартаковская война: восставшие рабы против римских легионов. — СПб.: Петербургское Востоковедение, 2011. — 176 с.
  • Дельбрюк Г. История военного искусства. — СПб., 1994. — Т. 1.
  • Карышковский П. О. Восстание Спартака. — М., 2005.
  • Ковалёв С. И. История Рима. Курс лекций. — ЛГУ, 1986.
  • Кован Р. Римские легионеры 58 г. до н. э.—69 г. н. э. — М., 2005.
  • Коннолли П. Греция и Рим. Энциклопедия военной истории. — М., 2000.
  • Лесков В. А. Спартак. — М.: Молодая гвардия, 1983. — 383 с. — (Жизнь замечательных дюдей).
  • Махлаюк А., Негин А. Римские легионы в бою. — М., 2009.
  • Манникс Д. Идущие на смерть. — М., 1994.
  • Мишулин А. В. Спартаковское восстание. — М., 1936.
  • Мишулин А. В. Спартак. — М., 1947.
  • Молев Е. А. Властитель Понта. — Н. Новгород: ННГУ, 1995.
  • Моммзен Т. История Рима. — СПб., 2005. — Т. III.
  • Носов К. С. Гладиаторы. — СПб., 2005.
  • Паолуччи Ф. Гладиаторы: обречённые на смерть. — М., 2007.
  • Сергеенко М. И. Помпеи. — М., 1949.
  • Сергеенко М. Е. Жизнь в Древнем Риме. — СПб., 2000.
  • Тарновский В. Гладиаторы. — М., 1998.
  • Утченко С. Л. Кризис и падение Римской республики. — М., 1965.
  • Утченко С. Л. Восстание Спартака // Древний Рим. События. Люди. Идеи. — М., 1969.
  • Утченко С. Л. Цицерон и его время. — М., 1986.
  • Спартака Восстание // Радиоконтроль — Тачанка / [под общ. ред. Н. В. Огаркова]. — М. : Военное изд-во М-ва обороны СССР, 1980. — (Советская военная энциклопедия : [в 8 т.] ; 1976—1980, т. 7).
  • Филдс Н. Восстание Спартака. Великая война против Рима. 73-71 годы до н. э = Spartacus and the slave war 73-71 BC. A gladiator rebels against Rome. — М.: Эксмо, 2011. — 94 с. — (Великие битвы, изменившие ход истории). — ISBN 978-5-699-47335-9
  • Хёфлинг Г. Римляне, рабы, гладиаторы. — М., 1992.
  • Штаерман Е. М. Расцвет рабовладельческих отношений в Римской республике. — М., 1964.
  • Barry S. Strauss The Spartacus War. — Simon and Schuster. — N. Y., 2009.
  • Brent D. Shaw Spartacus and the Slave Wars: A Brief History With Documents. — Bedford/St. Martin's, 2001. — 194 с. — ISBN 0312237030
  • Catherine Salles 73 av. J.-C., Spartacus et la révolte des gladiateurs. — Bruxelles: Editions Complexe, 2005. — 211 с. — ISBN 2804800539
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպարտակի ապստամբություն» հոդվածին։