Սպանություն Մորգ փողոցում (պատմվածք)

Սպանություն Մորգ փողոցում (երբեմն թարգմանվում է որպես «Սպանություններ Մորգ փողոցում», «Մորգ փողոցի կրկնակի սպանությունը»[1], անգլ.՝ The Murders in the Rue Morgue), ամերիկացի գրող Էդգար Ալլան Պոյի պատմվածքը, որը համարվում է գրականության պատմության մեջ դետեկտիվ ժանրի առաջին ստեղծագործությունը[2][3][4][5][6][7]։

Սպանություն Մորգ փողոցում
անգլ.՝ The Murders in the Rue Morgue
ՀեղինակԷդգար Ալլան Պո
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ, Սպանություն փակ սենյակում և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Օգյուստ Դյուպեն
Նկարագրում էՓարիզ
ՀաջորդՄարի Ռոժեի գաղտնիքը
Երկիր ԱՄՆ
Հրատարակման վայրԹուրինգիա
ՀրատարակիչGraham's Magazine
Հրատարակման տարեթիվ1841 և ապրիլի 20, 1841
 The Murders in the Rue Morgue Վիքիպահեստում

Պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է 1841 թվականի ապրիլի 20-ին Ֆիլադելֆիայի Graham's Magazine հրատարակչությունում[8][9][10]։ «Մարի Ռոժեի գաղտնիքը» (1842) և «Գողացված նամակը» (1844) պատմվածքների հետ միասին նովելը կազմում է եռերկ ստեղծագործություն ֆրանսիացի ազնվական Օգյուստ Դյուպենի[11] մասին։ Գեղարվեստական շարքի մյուս պատմությունների և «Ոսկյա բզեզ» նովելի հետ միասին «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքը ներառված է Էդգար Պոյի «տրամաբանական պատմվածքների» շարքում[2][12][13]։

Պատմվածքում երիտասարդ Օգյուստ Դյուպենը, որն ունի արտասովոր վերլուծական ունակություններ, հետախուզում է երկու կանանց դաժան և առեղծվածային սպանությունը, որն իրականացվել է Փարիզում` Մորգ փողոցում գտնվող տանը։

Դյուպենի՝ դետեկտիվ ժանրում առաջին հերոսի կերպարի բացահայտման և նրա արկածների նկարագրման համար Էդգար Պոն օգտագործել է բազմաթիվ ոճաձևեր, որոնք հետագայում օգտագործվել են այնպիսի հայտնի կերպարների նկարագրման համար, ինչպիսիք են Շերլոք Հոլմսը[14] և Էրքյուլ Պուարոն։

էդգար Պոյի պատմվածքին նախորդող երկու ստեղծագործությունները՝ Վոլտերի «Զադիգ կամ ճակատագիր» պատմվածքը և Էռնստ Հոֆմանի «Մադմուազել դը Սկյուդերի» նովելը[15], ունեն դետեկտիվ ժանրին բնորոշ տարրեր։

Դիպաշար խմբագրել

 
Արթուր Ռեքեմի նկարազարդումը (1935)

18.. թվականին Փարիզում անանուն հերոսը, որը պատմում է իրադարձությունների մասին, ծանոթանում է մսյո Օգյուստ Դյուպենի հետ։ Նա դեռ երիտասարդ է, ազնվական ընտանիքի հետնորդ, որը կորցրել է իր ողջ ընտանեկան հարստությունը և ներկայումս ստիպված է ապրել խիստ տնտեսող կյանքով։ Պատմողին հաճելի է Դյուպենի ներկայությունը, և նա Փարիզում գտնվելու ընթացքում տուն է վարձում, որտեղ երկուսով են բնակվում՝ Դյուպենն ու պատմողը[16]։ Դյուպենին առավել մոտիկից ճանաչելիս բացահայտվում են նրա բացառիկ վերլուծական ունակությունները[17]։

Թերթերում սկսում են գրել այրի մադամ Լ'Էսպանեի և նրա աղջկա՝ Քամիլա Լ'Էսպանեի` Մորգ փողոցում գտնվող տանը տեղի ունեցած սպանության մասին։ Մամուլի հաղորդագրություններից պատմողին և Դյուպենին պարզ է դառնում, որ սպանություններն իրականացվել են փակ սենյակում՝ շենքի հինգերորդ հարկում։ Թաղամասի բնակիչները լսել են բղավոցներ փողոցից, կոտրել են տան դուռը, գտել այն սենյակը, որտեղից լսվում էին բղավոցները, և սպանված գտել կանանց։ Մադամ Լ՛Էսպանեի խաթարված մարմինը նետել էին պատուհանից, բայց մինչ այդ այնպիսի ուժով էին կտրել կոկորդը ածելիով, որ դիակը բարձրացնելուց կնոջ գլուխն առանձնանում է մարմնից։ Մադամ Լ՛Էսպանեի աղջկան խեղդամահ էին արել, իսկ մարմինը՝ թաքցրել ծխնելույզում։ Սենյակում համարյա ամբողջ կահույքը կոտրած էր, իսկ աթոռին դրված էր արյունոտ ածելին։ Բացի այդ, ականատեսները վկայում են, որ աստիճաններից լսել են վեճի ձայներ փակ դռնից այն կողմ և վստահեցնում են, որ սպանողները երկուսն են եղել. մեկը՝ ֆրանսիացի, իսկ երկրորդի խոսքը ոչ ոք չէր հասկացել։ Վկաները տարբեր ազգության էին, սակայն բոլորը վստահեցնում էին, որ երկրորդ մարդասպանը խոսում էր իրենց անծանոթ լեզվով[18]։

Շուտով ոստիկանությունը ձերբակալում է Ադոլֆ Լեբոնին, որը վարում էր մադամ Լ'Էսպանեի գործերը և սպանության օրը նրան ճանապարհել էր տուն։ Դյուպենը դժգոհ էր ոստիկանության գործողություններից՝ քննադատելով նրանց մոտ համակարգի բացակայությունը և իրական պատկերը ընկալելու անկարողությունը։ Դյուպենը, օգտագործելով ոստիկանապետի հետ իր կապերը, թույլտվություն է ստանում այցելել սպանության վայր[19]։

Դյուպենը պարզում է, որ հանցագործներն անհետացել են ննջասենյակի պատուհաներից մեկով, որը գտնվում էր շանթարգելի մոտ[20]։ Հետաքննության երեք հանգամանքների՝ յուրահատուկ ձայնի, անհավանական ճարպկության և սպանության դրդապատճառի բացակայության վրա հիմնվելով՝ Դյուպենը գալիս է այն եզրահանգման, որ սպանությունների հետ անմիջական կապ ունի օրանգուտանը։ Իր տեսությունը հստակեցնելու համար Դյուպենը հեղինակին ցույց է տալիս սպանության վայրում գտած մուգ մազերը, որոնք նման չէին մարդկային մազերի, ինչպես նաև խեղդամահ արված կնոջ կոկորդի վրայի մատնահետքերը, որոնք նույնպես վկայում են, որ դրանք մարդկային ձեռքերի հետքեր չեն։ Այդ ամենից հետո Դյուպենը հեղինակին առաջարկում է կարդալ կենդանաբան Ջորջ Լեոպոլդ Կյուվեի հոդվածը՝ կենդանու անատոմիական և ընդհանուր նկարագրի մասին[21]։

Դյուպենը թերթում հայտարարություն է տալիս օրանգուտանին բռնելու մասին[22]։ Այդ հայտարարությամբ նրա մոտ է գալիս մի նավաստի։ Դյուպենը պահանջում է նավաստուց պատմել այն ամենը, ինչ իրեն հայտնի է Մորգ փողոցի սպանությունների մասին։ Նավաստին բացատրում է, որ օրանգուտանը երկար ժամանակ նստած է եղել վանդակում և հետևել է իր տիրոջը՝ հիշելով նրա գործողությունները։ Մի անգամ կապիկը կոտրել է վանդակը, դուրս եկել և կրկնելով տեսածը՝ որոշել սափրվել։ Նավաստին փորձել է նրա ձեռքից վերցնել ածելին, սակայն օրանգուտանը փախել է փողոց, և մագլցելով շանթարգելի վրայով, ներթափանցել է այրի կնոջ տուն բաց պատուհանից։ Նավաստին հետևել է կապիկին, բարձրացել նրա ետևից շանթարգելի վրա և ականատես եղել սպանությանը։ Վախից նավաստին փախել է սպանության վայրից՝ մոռանալով օրանգուտանի մասին[23]։

Դյուպենը բաց է թողնում նավաստուն, քանի որ վերջինս չէր կարող մեղադրվել սպանության մեջ։ Որոշ ժամանակ անց նավաստին գտնում է օրանգուտանին և վաճառում նրան։ Ադոլֆ Լեբոնը ազատ է արձակվում այն բանից հետո, երբ Դյուպենը և հեղինակը ամեն ինչ պատմում են ոստիկանապետին[24]։

Մտահղացման ակունքներ խմբագրել

Այն ժամանակ, երբ Էդգար Պոն գրում էր «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքը, «դետեկտիվ» եզրույթը դեռ գոյություն չուներ, սակայն պատմությունները, որոնցում հեղինակները փորձում էին ներկայացնել նմանատիպ առեղծվածների բացահայտման փորձեր, արդեն հայտնի էին[25]։ Էռնստ Հոֆմանի նույնանուն նովելի մադմուազել դը Սկյուդերին՝ 17-րդ դարի միսս Մարփլը, հետաքննում է մի շարք սպանություններ։ Այս պատմվածքը երբեմն անվանում են դետեկտիվ ժանրում առաջին պատմությունը[15]։ Տվյալ ժանրում առաջին տեղը զբաղեցնելու հաջորդ հավակնորդը Վոլտերի «Զադիգ կամ ճակատագիր» (1748) պատմվածքն է, որի հերոսներն օժտված են «բացահայտման հիանալի ունակություններով»[25]։

1838 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Burton's Gentleman's Magazine(անգլ․) հրատարակչությունում պատմվածքների տեսքով տպագրվեցին ֆրանսիացի հետախույզ Ֆրանսուա Վիդոկի հուշագրությունները՝ «Վիդոկի՝ ֆրանսիացի ոստիկանապետի կյանքի չհրատարակված էջերը» վերնագրով, որոնց իսկությունը կասկածի տեղիք է տալիս[26]։ Հայտնի է, որ Էդգար Պոն ծանոթացել էր այդ հուշագրություններին, և որոշ կենսագիրներ պնդում են, որ Պոն իր հերոս Դյուպենի կերպարը վերցրել է Վիդոկի մասին գրված հուշագրություններից[27]։ Իսկ հերոսի անունը, հավանաբար, փոխառված է Դյուպենից՝ պատմվածքների նույն շարքից[28]։ Հուշագրության պատմություններից մեկում սպանության նկարագրությունը համընկում է «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքի նկարագրությունների հետ. սպանվածների պարանոցները այնքան էին ջլատված, որ գլուխը մարմնից անջատվել էր[29]։ Կարելի է ենթադրել, որ գրողի իրազեկվածությունը Վիդոկի գործունեության մասին, ֆրանսիացի հետախույզի համբավը և թերթի քրեական լրատուի նկատմամբ ամերիկացի կարդացողների հետաքրքրասիրությունն Էդգար Պոյին հանգեցրին ստեղծագործություն գրելու մտքին, որի հիմքում ընկած է քրեական հետաքննությունը, իսկ հերոսի տեղը զբաղեցրեց հետախույզը[27]։

Գրականագետ Յուրի Կովալևի կարծիքով` Էդգար Պոն, հավանաբար, «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքի իրադարձությունը տեղափոխել է Փարիզ, քանի որ հասկանում էր, որ ամերիկացի կարդացողի համար նովելը տարօրինակ և անսովոր է[27]։

Էդգար Պոն հատկապես իր ստեղծագործական վաղ շրջանում նույնպես սիրում էր կարդացողին ներկայացնել իր վերլուծական ունակությունները, օրինակ՝ «Երեք կիրակի մեկ շաբաթում» զվարճալի պատմվածքում (1841) և այլն[30]։

Հրատարակման պատմություն խմբագրել

Ի սկզբանե Պոն իր պատմվածքն անվանել է «Սպանություն Տրիանոն փողոցում» (անգլ.՝ «Murders in the Rue Trianon»), սակայն հետագայում անվանափոխեց այն, որպեսզի ավելի լավ ասոցացնի մահվան հետ [31]։ Պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է 1841 թվականի ապրիլի 20 Ֆիլադելֆիայի Graham's Magazine(անգլ․) տպագրությունում[32], որտեղ Պոն այդ ժամանակ աշխատում էր որպես խմբագիր [33][34]։ Պատմվածքի հոնորարը կազմել էր 56 դոլար՝ չափազանց շատ, օրինակ, «Ագռավը» բանաստեղծության համեմատ, որը գրվել էր չորս տարի հետո, ինչի դիմաց Պոն ստացավ ընդամենը 9 դոլար[35]։

1843 թվականին Էդգար Պոն որոշում է հրատարակել բրոշյուրների շարք իր նովելներով՝ ամեն համարում մեկ ստեղծագործություն տպագրելով։ Այդ գաղափարը գրականագետներին տվել էր Չարլզ Դիքենսը, որի վեպերը տպագրվում էին մասերով [36]։ Պոն տպագրում է միայն մեկ բրոշյուր «Էդգար Ալլան Պոյի ռոմանտիկ արձակագրությունը» (անգլ.՝ The Prose Romances of Edgar A. Poe, No.I)։ Բրոշյուրի մեջ ներառված էին «Սպանություն Մորգ փողոցում» և «Մարդը, ում մասնատել էին» կատակերգական պատմվածքը [36]։ Տպագրված համարը վաճառվել է 12,5 ցենտով [37]։ «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքի այս տարբերակում Պոն կատարել է 52 փոփոխություններ Graham’s Magazine հրատարակչությունում տպագրված բնօրինակ տեքստի համեմատ [38]։ Պատմվածքը նույնպես ներառվեց Պոյի մի քանի ստեղծագործությունների շարքում՝ «Պատմվածքներ» (անգլ.՝ Tales) պարզ վերնագրով՝ հրատարակված 1845 թվականին [36][34]։ Դրա հետ մեկտեղ հեղինակը չէր մասնակցել ժողովածուի պատմվածքների ընտրման գործընթացին [39]։

«Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքի օրինական շարունակությունը դարձավ «Մարի Ռոժեի գաղտնիքը» պատմվածքը, որը հրատարակվել է մասերով 1842 թվականի դեկտեմբերին և 1843 թվականի հունվարին։ Միակ բանը, որ միավորում է այդ երկու ստեղծագործությունները, գլխավոր հերոս Օգյուստ Դյուպենն է և Փարիզը, որպես իրադարձությունների վայր [40]։ Երրորդ անգամ Դյուպենը հայտնվում է «Գողացված նամակ» պատմվածքում, որը Պոն 1844 թվականի հուլիսին Ռասսել Ռոուել Ջեյմսին ուղղված իր նամակում նշել էր, որ այն իր ամենալավ պատմվածքներից մեկն է տրամաբանական դատողության մասին [41]։ Իր «Տրամաբանական պատմվածքներ» շարքին Էդգար Պոն հատկացրել էր երեք նովել Դյուպենի մասին [12] և «Ոսկե բզեզ» ստեղծագործությունը [2][42][43]։

«Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքի ինքնագիրը, որն օգտագործվել էր Graham’s Magazine(անգլ.) հրատարակչության առաջին տպագրության համար, հետագայում նետվեց աղբամանը։ Հրատարակչության գրասենյակի նոր աշխատակից Ջ. Ջոնսոնը գտել էր ձեռագիրը և վերցրել իր հետ Լանկաստեր տեղափոխվելու ժամանակ, որտեղ աշխատում էր տեղի տպագրատանը։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Ջոնսոնը ծառայում էր հետևակում։ Ձեռագիրը նա փոխանցում է հորը, որը պահպանել էր այն տպագրված նոտաների էջերի արանքում։ Ձեռագիրը պահպանվել էր մի քանի հրդեհներից հետո և պատերազմից հետո նորից նետվել էր աղբարկղը, հետագայում նորից գտնվել և վերադարձվել է Ջոնսոնին [36]։ Ձեռագիրը հետագայում գնել էր կոլեկցիոներ Ջորջ Ուիլյամ Չայլդսը 200 դոլարով։ 1875 թվականին նա նվիրաբերել է 650 դոլար Էդգար Պոյի հուշարձանի ավարտման համար վերջինիս գերեզմանին Բալթիմորում [44]։ 1891 թվականին Չայլդսը կտակում է Էդգար Պոյի ձեռագիրը պետությանը [36]՝ նվիրելով այն Դրեկսելի համալսարանին՝ ձեռագրի պատմությունը պատմող նամակի հետ միասին [45]։ Այդ համալսարանի արխիվում մինչ օրս պահպանվում է պատմվածքի ինքնագիրը[46]։

«Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքը Պոյի առաջին պատմվածքներից էր, որը թարգմանվել է ֆրանսերենով։ 1846 թվականի հուլիսի 11-13 պատմվածքը հրատարակվել է La Quotidienne(ֆր․) հրատարակչությունում՝ «Սպանություն, որի հավասարը չէին տեսել իրավասության տարեգիրները» (ֆր.՝ «Un meurtre sans exemple dans les Fastes de la Justice») վերնագրով։ Էդգար Պոն նշված չէր որպես հեղինակ, իսկ բազմաթիվ մանրամասներ, ինչպիսիք են Մորգ փողոցի անվանումը և կերպարների անունները (Դյուպենը դարձավ Բերնյե), փոփոխվել էին [47]։ 1846 թվականի հոկտեմբերի 12 Le Commerce տպագրվել է թարգմանության մեկ այլ տարբերակ՝ «Արյունոտ գատնիք» վերնագրով (ֆր.՝ «Une Sanglante Enigme»), որտեղ նույնպես նշված չէր իրական հեղինակի անունը։ Le Commerce(ֆր․) հրատարակչության խմբագրին ներկայացվել էր մեղադրանք գրագողության մեջ։ Դատական քննության արդյունքում Էդգար Պոյի հեղինակության փաստը պարզ դարձավ ֆրանսիական հասարակությանը [47]։ Շառլ Բոդլերի թարգմանության մեջ պատմվածքը հրատարակվել է 1855 թվականին «Double assassinat dans la rue Morgue»(ֆր․) վերնագրով։

Ստեղծագործության վերլուծություն խմբագրել

 
Սպանության տեսարանը Դենիել Բյերխեի պատկերմամբ (1870)

Թեմաներ խմբագրել

Բժիշկ Ջոզեֆ Սնոդգրասսին ուղղված նամակում Էդգար Պոն պատմում էր, որ պատմվածքի թեման համարվում է «հնարամտության օգտագործումը մարդասպանի որոշման համար» [48]։ Օգյուստ Դյուպենը, չհամարվելով պրոֆեսիոնալ հետախույզ, զբաղվում է աղմուկ բարձրացրած սպանության բացահայտմամբ որպես հոբի։ Բացի դրանից, նա ունի ճշմարտությունը հաստատելու և սխալ մեղադրյալին օգնելու ձգտում։ Դյուպենը չունի մերկանտիլիստական շահեր, և ի վերջո նա հրաժարվում է գումարային պարգևից, որը նրան առաջարկել էր օրանգուտանի տերը [49]։ Իրական մարդասպանի բացահայտումը վերջակետ է դնում հետախուզության մեջ, քանի որ ո'չ օրանգուտանը, ո'չ նրա տերը չեն կարող ներգրավված լինել պատասխանատվությանը [50]։

Էդգար Պոն «Սպանություն Մորգ փողոցում» գրել է Ֆիլադելֆիայում (1838—1844) բնակության ժամանակ, և պատմվածքում հնչում է քաղաքային թեման, որին Պոն իր ստեղծագործություններում բազմակի անդրադարձել է. օրինակ` «Ամբոխի մարդը» (1840) պատմվածքը [51]։ Հասարակությունը, որն այդ ժամանակ գնում էր դեպի ուրբանիզացիա, բախվեց նոր խնդիրների և ստիպված եղավ դրանք լուծելու միջոցներ գտնել։ Նմանատիպ խնդիրներից մեկն էլ եղավ քաղաքային հանցագործությունը։ Լոնդոնում հանցագործության դեմ պայքարի համար ձևավորվել էր առաջին պրոֆեսիոնալ ոստիկանությունը, իսկ Ամերիկայում սկսեցին կիրառել գիտական մոտեցում հանցագործությունների բացահայտման համար։ Իսկ հանցագործությունները սկսեցին հայտնվել թերթերում` դրանով իսկ գրավելով հասարակության ուշադրությունը [2]։

Պատմվածքի հիմքում ընկած է «ուղեղի պայքարը մկանների դեմ» փոխաբերությունը։ Ֆիզիկական ուժը, որը պատկերված է օրանգուտանի և նրա տիրոջ կերպարով, հանդես է գալիս որպես բռնություն. կապիկը ի վերջո համարվում է մարդասպան, իսկ նրա տերը խոստովանում է, որ նրա վարժեցման ժամանակ չարաշահել է մտրակի օգտագործումը։ Անալիտիկի ինտելեկտուալ ուժը ի վերջո հաղթում է նրանց դաժանությանը [52]։ Պատմությունը նաև իր մեջ պարունակում է Պոյի կողմից հաճախ օգտագործվող հիանալի կնոջ մահվան թեման, որը նա անվանում էր «աշխարհում ամենապոետիկ թեման» [25][53]։

Պատմվածքի հաջորդ իմաստային շերտը կազմում է ևս մեկ հակադարձության փոխաբերությունը՝ ռասայական։ 1960-ական թվականներին Լեսլի Ֆիիդլերը ուշադրություն դարձրեց սև և սպիտակ գույների դինամիկային Էդգար Պոյի ստեղծագործություններում. սև ագռավը նստած է Պալլադայի սպիտակ կիսանդրին, սպիտակ հետքը կախաղանի հանգույցի տեսքով սև կատվի կրծքին և այլն [54]։

Սև ռասան Պոյի պատմվածքներում հաճախ ներկայացված է որպես ցածր, վտանգավոր մարմնական սկզբնաղբյուր, որը հերքում է հոգևորը և ինտելեկտուալը։ «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքում օրանգուտանը, որն ուներ մորթու մուգ գույն, դուրս պրծնելով տիրոջ հսկողությունից, վախ և մահ է հաղորդում։ Նրա զոհերը դառնում են երկու սպիտակամորթ կանայք։ Դատելով սենյակի ճոխությունից՝ նրանք բարձր խավի ներկայացուցիչներ էին։ Երիտասարդ կնոջը օրանգուտանը սպանում է բնության կողմից իրեն տրված ուժի միջոցով, իսկ ծեր կնոջը՝ ածելի օգտագործելով, այսինքն սպիտակամորթների քաղաքակրթության գյուտը։ Ի դեպ կապիկը իրականացնում է սպանություն՝ անհաջող կերպով կրկնօրինակելով տիրոջ սափրվելու գործընթացը [55]։

Օգյուստ Դյուպենը՝ նոր տեսակի հերոսը` Պոյի կողմից կերտված և նրա համար համակրելի, խոստովանում է, որ «իր սրտում շատ մարդկանց համար կա բաց պատուհան», իսկ նրա ամենասիրելի զբաղմունքներից է ուրիշների մտքերին «ականջ դնելը» (մարդուն մանրակրկիտ հետևելու շնորհիվ) [56]։ Պատմվածքում դաժան նկարագրությունը վուայերիստական է (ֆր.՝  voyeurisme, տեսանելի). նավաստին և նրա հետևից նաև ընթերցողը նայում են պատուհանից այն կողմ [57]։ Վուայերիզմի թեման Պոյի ստեղծագործություններում պարբերաբար և հաճախակի զուգակցվում է սադիզմի հետ։ «Վիլյամ Վիլսոնը» պատմվածքում գլխավոր հերոսը նույնպես նայում է իր քնած նմանակին, որին պետք է սպանի։

Մարմնի մասնատման տարրը նույնպես բնորոշ է Պոյի ստեղծագործություններին։ «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքում իրականացվում է կնոջ գլխի անջատումը մարմնից։ «Սև կատուն» նովելում հեղինակը հանում է կատվի աչքը։ «Բարենիկա» պատմվածքում սիրելի կնոջ ատամները դառնում են պաշտամունքի առարկա հեղինակի համար, և նա դրանք պոկում է [58]։

Դյուպենի կերպարն ու մեթոդը խմբագրել

 
Դյուպենի խոսակցությունը նավաստու հետ, Բայեմ Շոուի նկարազարդումը (1909)

Օգյուստ Դյուպենը պաշտոնական անձ չէ։ Նա խուզարկու չէ, այլ վերլուծական կարողությունները դրսևորելու սիրահար, ով առաջ երբեք չի հետաքննել որևէ սպանություն։ Եվ այս անգամ էլ նա հետաքննություն չի վարում, այլ ողջ ինֆորմացիան ստանում է թերթերից և անում իր հետևությունները։ Նա չի բացահայտում սպանությունը, այլ խնդիրն է լուծում։ Այնպես որ դա իր համար հաճելի զբաղմունք է [59]։ Էդգար Պոն իր հերոսին` Դյուպենին, պատմվածքում անվանում է վերլուծական, ով հաճույք է ստանում իր այդ շնորհից` օգտագործելով այն բոլոր իրավիճակներում [60]։

Պոն Դյուպենի մեթոդը նկարագրել է, ով օգտագործում էր տրամաբանական մեթոդներ, թղթախաղ խաղացողի օրինակով. «Ստացված ինֆորրմացիայի ծավալը կայանում է ոչ այնքան եզրակացության հստակության մեջ, որքան դիտարկման» [61][62]։ Պատմվածքում առկա է տեսարան, որտեղ Դյուպենին հաջողվում է իմանալ, թե ինչի մասին է տվյալ պահին մտածում պատմվածքի հեղինակը՝ հիմնվելով ասոցիատիվ դատողության վրա [63][64][65]։ Հետագայում այս մեթոդը օգտագործվում է հանցագործության բացահայտման ժամանակ [60]։

Տվյալ մեթոդը ընդգծում է ընթերցման և գրավոր խոսքի կարևորությունը։ Անմիջականորեն հենց թերթում տպված Կյուվյեի (հավանաբար ենթադրվում է ֆրանսիացի կենդանաբան Ժորժ Կյուվյեն) հոդվածից Դյուպենը տեղեկություն է ստանում օրանգուտանի մասին։ Այսպիսով, հետաքննության մեջ ներգրավված է նաև ինքը ընթերցողը, ով ընթերցանության ընթացքում ինքնուրույն փնտրում է խնդիրը լուծելու բանալին [66]։ Պոն նաև հատուկ ուշադրություն է դարձնում ասված բառի ուժին։ Երբ Դյուպենը հարցաքննում է նավաստուն սպանությունների մասին, վերջինս քիչ է մնում ընկնի.«Նավաստու դեմքը կարմրեց, ասես նա պայքարում էր խեղդվելու դեմ։ Բնազդաբար նա վեր թռավ իր տեղից և վերցրեց մահակը, բայց նույն պահին փլվեց աթոռին՝ ցնցվելով ամբողջ մարմնով և մահու չափ սփրթնած» [67][68]։

Կասկած չի առաջացնում, որ Դյուպենի անվան տակ Պոն ներկայացրել է պատմվածում ինքն իրեն, հավանաբար, իդեալական և ռոմանտիկ, բայց, անկասկած, ճանաչելի տեսքով։ Ինչպես իր հերոսը, Պոն լավ վերլուծական ունակություններ ուներ և տարբեր ոլորտներում առկա առևղծվածների մոլի սիրահար էր՝ սկսած կրիպտոգրաֆիայից և կոսմոլոգիայից։ Պոն առաջին անգամ չէ ներկայանում նման կերպով. «Վիլյամ Վիլսոն» պատմվածքը մասնավորապես նույնպես ինքնակենսագրական բնույթ է կրում, ինչպես նաև «Սև կատուն» պատմվածքը [69]։

Պատմության ճշմարտացիություն խմբագրել

 

Պոյի ստեղծագործությունների որոշ հետազոտողներ իրեն աշխատություններում նշել են անհավանականության որոշ էլեմենտների մասին, որոնք մանրակրկիտ նկարագրում են պատմությունը [70]։ Առաջին քննադատական հրապարակումները հայտնվեցին դեռևս Պոյի կենդանության օրոք [71]։ Ամերիկացի գրականագետ Բյորտոն Պոլինը հավաքել է այդ բոլոր դիտարկումերը, և, դրանց ավելացնելով իր սեփական դիտարկումները, հրատարակել է հոդված ««Սպանություն Մորգ փողոցում» Պոյի պատմվածքը, նենգամտությունը բացահայտված է» վերնագրով (1977)։ Հոդվածը ստացավ մեծ ճանաչվածություն, որտեղ Պոլլինը ցույ է տալիս, որ պատմվածքի իրադարձությունների վայրը, հերոսները, ինչպես նաև յուրաքանչյուր սյուժետային զարգացում ամբողջությամբ անհավանական են, բայց հատուկ հմտության շնորհիվ հեշտությամբ իրական են թվում հասարակ ընթերցողի աչքում՝ բացառությամբ ազգությամբ ֆրանսիացի ընթերցողի [72]։

Էդգար Պոն երբեք չէր եղել Փարիզում։ Իրադարձությունների վայրը նա մշակել էր, հավանաբար, ունենալով իր առջև Պալե-Ռոյալի հարակից տարածքների քարտեզը։ Հեղինակը նկարագրել է անհավանական Փարիզը։ Մորգ փողոցը Պոն հորինել է՝ տեղադրելով այն իրականում գոյություն ունեցող Ռիշելյե փողոցում։ Պատմվածքը գրելու ժամանակ Փարիզում չկար Լամարտին անցումը, որի անվանումը Պոն, հավանաբար, ֆրանսիցի գրողի պատվին է անվանել, ում չէր սիրում։ Սակայն նմանատիպ փողոց իրականում այնտեղ հայտնվեց պատմվածքը գրելուց մի քանի տարի հետո՝ 1848 թվականին։ Դելորեն փողոցը նույնպես Պոյի հորինածն է, այն անվանվել է հայտնի ամերիկացի գրող Վիլյամ Գոդվինի վեպի վերնագրի համաձայն, ում ստեղծագործություններին Պոն ծանոթ էր։ Դյուպենը իբր պահում էր օրանգուտանին Դյուբուր փողոցում գտնվող ախոռատանը. Փարիզում այդ ժամանակ կար փողոց նմանատիպ անվանումով։ Սակայն կասկածելի է որ այդ փողոցը գոյություն ուներ Պոյի քարտեզի վրա, և, ամենայն հավանականությամբ, օգտագործել է այդ անվանումը որպես ֆրանսիական հնչողությամբ բառ։ Իսկ որպես աղբյուր ծառայել է Դյուբուր քույրերի լոնդոնյան դպրոց-պանսիոնի մասին հիշողությունները, որտեղ Պոն գտնվել է 1816—1817 թվականներին։ Հենց այդ ազգանունը պատմվածքում կրում է նաև վկաներից մեկը՝ լվացարարուհի Դյուբուրը [71][73]։

Վկաների անունները փոփոխվում են բավականին իրականից դեպի անհնարը։ Օրինակ՝ ամբողջությամբ ֆրանսիական և կասկած չհարուցող ազգանունների հետ մեկտեղ (Պյեր Մորո, Ժյուլ Մինյո) օգտագործվում են գերմանական ազգանուններ (Օդենհայմեր)։ Նույն ժամանակ իսպանական Ալֆոնցո Գարսիոն գրված է կոպիտ սխալներով, սակայն Պոյի գիտելիքները պետք է նրան թույլ տային խուսափել նմանատիպ սխալներից [71]։ Ինչպես տեղանունները, պատմվածքում առկա են ինչպես Պոյի, այնպես էլ ընթերցողի համար «խոսուն» անուններ։ Սուրբ Պետրոս եպիսկոպոսական եկեղեցու վանահոր օգնականի անունն էր Օդենհայմեր, որի հետ Պոն, հավանաբար, ծանոթ էր։ Երկու զոհերի ազգանունները`Էսպանյե (ֆր.՝ Madame L’Espanaye; Camille L’Espanaye), ստեղծվել է Լուսավորության դարաշրջանի գրող և գրական հավաքույթի ղեկավար մադամ դ'Էպինյեի կամ ֆրանսիացի մարշալ Էիմիլիոն դ'Էսպինյեի ազգանունից [71]։

Ինչ վերաբերում է Պոյի ներկայացրած Փարիզի ճարտարապետությանը, ապա այն բավականին իրական է շենքերի ճակատային մասերի նկարագրություններում։ Սակայն փարիզյան ավանդական տներում գոյություն չեն ունեցել «ետնամասի սենյակներ»։ Նմանատիպ սենյակները, որտեղ առաջնային սենյակի պատուհանները նայում են դեպի փողոց, իսկ ետնամասի սենյակների պատուհանները՝ դեպի շենքի ետնամասը, բնորոշ են եղել Ֆիլադելֆիայի, այլ ոչ թե փարիզի համար։ Փարիզյան տները նույնպես ունեին իրենց ներսում բակ, բայց փողոցից ներթափանցել բակ անհնար էր։ Այն սալահատակված չէր, այլ այն որպես կանոն վերածում էին փոքրիկ պարտեզի։ Պատմվածքի սյուժեն Պոյին ստիպում էր համատեղել ֆրանսիական բացիկների վրա իր տեսածը առօրյա իր առջև երևացող տեսարանի հետ [74][75]։

Մադամ Էսպանյեի տան պատուհաններն ու փեղկերը ոչ մի ընդհանուր բան չունեն ֆրանսիականի հետ։ Փարիզյան տներում պատուհանները դեպի ներս էին բացվում և փակվում էին բռնակի պտտումով։ Ֆրանսիացիներին կզարմացներ սահող և ինքն իրեն փակվող պատուհանը, որը հիշեցնում էր գիլյոտինի դանակը։ Պատուհանափեղկերի նկարագրման համար Պոն օգտագործել է իր հորինաց անվանումը` ferrage: Երկար միփեղկանի կռած պատուհանափեղկերը անտեղի են ֆրանսիական քաղաքային բնապատկերում, որի համար բնորոշ են երկփեղկանի փայտյա պատուհանները [76]։

Պոն միշտ փորձում էր ժամանակակից մնալ և քայլել զարգացմանը համընթաց։ Նա հետաքրքրվում էր նվերջին գիտական ձեռքբերումներով և տեխնիկական նորույթներով, սակայն նրա հետաքրքրությունը միախառնվում էր իր մոտ առկա անբացատրելի ռոմանտիզմի և երևակայականի հետ։ Պատմվածքում օրանգուտանը իսկ նրա հետևից նաև տերը օգտագործում են շանթարգելի շղթան տան չորրորդ հարկի պատուհանին հասնելու համար։ Սակայն Փարիզում շանթարգելները եզակի երևույթ էին և տեղադրված էին միայն հասարակական կառույցների տանիքներին։ Իսկ Պոյի նկարագրած թաղամասում իրականում ոչ մի շանթարգել չի եղել։ Դրա հետ մեկտեղ շանթարգելի շղթայով մագլցելը նման դիրքից, իսկ հետագայում մեկուկես մետր հեռավորությունից պատուհանից տուն ներթափանցելը անհնար է։ Նմանատիպ անհամապատասխանություններից կարելի էր խուսափել` շանթարգելը ջրատար խողովակով փոխարինելով, սակայն դա Պոյի համար խնդրի շատ պարզ լուծում կլիներ։

  Հավանաբար, պատմվածքներում ջրատար խողովակի օգտագործումը հաճախակի միջոց էր, իսկ Պոյին օրիգինալ լուծում էր հարկավոր։ Այդ իսկ պատճառով նա որոշեց օգտագործել այնպիսի միջոց, որն առկա էր իր երկրում [74][77]։
- Բերտոն Պոլլին
 

Էդգար Պոն, իր խոստովանության համաձայն, պատմվածքը գրել է վերջից սկսելով։ Պատահական, հարկադրված անհամապատասխանությունների կուտակումը «պատուհան-փեղկ- շանթարգել» ամբողջության մեջ Պոյին անհրաժեշտ էր իր մտադրության իրագործման համար։ Սակայն պատմվածքի կարևոր տեսարանը միայն թվում է հավաստի, իսկ իրականում այն բացառապես անհնար է։

Էդգար Պոն սկսել է գրել վերջից։ «Պատուհան-պատուհանափեղկ-շանթարգել» ամբողջության պատահական, հարկադրված և չհիմնավորված անհամապատասխանությունների նկարագրությունը անհրաժեշտ էր Պոյին իր մտադրության իրականացման համար։ Սակայն պատմվածքի կարևոր տեսարանը հավաստի միայն թվում է, իսկ իրականում այն անհնար է։ Եթե օրանգուտանը տեսականորան կարողանար իրականացնել Պոյի կողմից նկարագրված գործողությունները, ապա նավաստին միանշանակ չէր կարող սենյակից ներս նայել՝ կախված լինելով շանթարգելից։ Նախ և առաջ շանթարգելից դեպի պատուհանը հեռավորությունը շատ է։ Բացի այդ Պոն տեսարանի նկարագրման մեջ օգտագործում է մահճակալի թիկնակը, որը փակում էր պատուհանի մի մասը։ Նկարազարդողները, որպես կանոն, խուսափում են նավաստու տեսարանից՝ ցուցադրելով միայն նրա դեմքը սենյակի պատուհանից ներս։ 1899 թվականին Ա․Դ․Մակկորմիկը փորձեց ներկայացնել տեսարանը դրսից։ Նա զգալիորեն փոքրացրեց շանթարգելից դեպի պատուհանը տարածությունը, պատուհանափեղկերը բաժանեց երկու մասի, հեռացրեց մահճակալի թիկնակը, միևնույն է հստակ երևում է, որ նավաստին՝ կախված անհավանական դիրքով, չէր կարող տեսնել ողջ սենյակը, ինչպես նկարագրում էր Պոն [78]։

Մնացած իրադարձությունները մանրամասն դիտարկելուց առավել անհավանական են։ Պոն մեկ աստիճանին հանդիպեցնում է միանգամից եվրոպական ազգությունների հինգ ներկայացուցիչների, ովքեր լսել են երկու կասկածյալների զրույցը։ Փրկիչների ամբոխը աղմուկով աստիճաններով բարձրանում է վերև, սակայն վկաները լսում են, թե ինչ է կատարվում սենյակում երկու հարկ վերև, փակված դռնից այն կողմ։ Բացի այդ, նրանք լսում են նավաստու ճիչը, ով կախված էր շանթարգելից։ Պոլլինը մատնանշում է այն իրադարձությունների բացարձակ անհավանականությունը [79]։

Հեղինակը պատմվածքում ֆրանսիական ոստիկանությանը ներկայացնում է որպես անօգնական կառույց։ Պատմվածքի հանգուցալուծմանը Դյուպենը այնպիսի նկատողություն է անում ոստիկանությանը, որից հետո ընթերցողը պատրաստ է հավատալ ամեն ինչին։ Օրինակ, այն բանին, որ ոստիկանները երկար չէին կարողանում հասկանալ, թե որտեղ է կորել մադամ Էսպինյեի մարմինը։ Բայց չէ որ նրա պարանոցը կտրել էին նրա կոկորդը, և արյունոտ հետքը պետք է սենյակի երկայնքվ ձգվեր դեպի փակ պատուհանը։ Բայց Պոն մոռանում է արյան մասին։ Ի վերջո գտնելով մադամի Էսպինյեի մարմինը բակում քարասալարկ փողոցում՝ ոստիկանները չեն կարողանում հայտնաբերել մարդասպանի մազափունջը, որը գտնվում էր զոհի բռունցքում (այն գտնում է Դյուպենը) [78]։

Առանձին պետք է նշել օրանգուտանի՝ կապիկների այդ տեսկաին ոչ բնորոշ պահվածքի մասին։ Իրականում օրանգուտանները ամենահանգիստ և ֆլեգմատիկ մարդանման կապիկներն են։ Նրանք բանականությամբ զիջում են շիմպանզեներին, բայց օրանգուտանը չէր թաքցնի մարմինը՝ խոթելով այն ծխնելույզի մեջ ոտքերից բռնած, քանի որ նա կկռահեր մարմինը հակառակ շրջել [80]։ Կապիկի ձեռքերը իրոք ուժեղ են, բայց ընտելացված այնպիսի առարկաներ օգտագործելուն, ինչպիսին ածելին է։ Օրանգոտանը չէր կարող վստահ ձեռքում պահել ածելին, որպեսզի մեկ շարժումով համարյա առանձնացներ գլուխը մարմնից, դա անհնար է [81]։

Պոն խախտում է նաև սոցիալական պայմանականությունները և էթիկայի կանոնները։ Դուպենը մտերմական է իրեն պահում ոստիկանապետի հետ՝ զարմացնելով ֆրանսիացի ընթերցողին [71]։ Պատմվածքի վերջուն Դյուպենը նշում է, որ ցավում է կապիկի տիրոջ համար, սակայն ոչինչ չի ասում դաժան սպանության զոհերի հասցեին։ Նավաստին ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվում իրեն պատկանող կապիկի գործողությունների և զոհերին վտանգի մեջ թողնելու համար, այլ, ընդհակառակը, պարգևատրվում է, որ կարողանում է շահավետ վաճառել օրանգուտանին [82]։

Պոլլինը գալիս է այն եզրահանգմանը, որ Պոն, իրականին ձգտելու փոխարեն, գիտակցված խճճում էընթերցողին՝ թույլ չտալով նրան ժամանակ և հնարավորություն կասկածել պատմվածքում կատարվող իրադարձություններին․

  Հեղինակի մեթոդը բավական ճարտար չէ։ Այն կազմված է իրականի, հնարավորի և անհնարինի, անծանոթի, անհասկանալիի միաձուլումից։ Առաջին մասնիկերը հեղինակը առանձնացնում է հատուկ գործելաձևի միջոցով, որպեսզի մեր մոտ ոչ մի հարց չառաջանա։ Մենք չենք հասցնում կասկածել կամ անվստահություն զգալ պատմիչի խոսքերի նկատմամբ, քանի որ մեզ գրավում են նորանոր հնարավորի և անհնարինի համակցություններ։ Եվ այսպիսով մենք շարժվում ենք մի քարից մյուսը, և դրանցից և ոչ մեկը մեզ համար խոչընդոտ չի հանդիսանում։
- Բերտոն Պոլլին
 

[83][84]

Գրական նշանակություն և քննադատություն խմբագրել

«Ողջ դետեկտիվ գրականությունը, համենայնդեպս իր զարգացման սկզբնական շրջանում, շատ բաներով է պարտական Էդգար Պոի թողած ժառանգությանը՝ սկսած դեդուկտիվ մեթոդից, որը իր մեջ զուգակցում է խիստ վերլուծություն և դիտարկում, մինչև հերոսի բնավորությունն ու առանձնահատկությունները՝ յուրատեսակ փիլիսոփայի, ով ծիծաղելի իրադվիճակի մեջ էր դնում ոստիկանությանը, ով արդեն բազմաթիվ տարիներ ընթանում է դետեկտիվ գրականության էջերով Շերլոք Հոլմսի, Էրքյուլ Պուարոի անվան տակ, բայց միշտ իր մեջ Դյուպենից ինչ-որ բան է կրում։»

Էդգար Պոյի կենսագիր Ջեֆրի Մայերսը ամփոփել է «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքի իմաստը հետևյալ բառերով․ «Այն փոխեց համաշխարհային գրականոթյան պատմությունը»[3]։ Ստեղծագործությունը հաճախ հիշատակվում է որպես առաջին դետեկտիվը պատմության մեջ, իսկ Դյուպենի կերպարը դարձավ ապագա խուզարկու կերպարների նախատիպը՝ ներառելով Արթուր Կոնան Դոյլի Շերլոք Հոլմսին և Ագաթա Քրիստիի Էրքյուլ Պուարոին [12]։ Հատկանշական է այն փաստը, որ պատմվածքում շեշտը դրվել է ոչ թե խճճված սյուժեի, այլ կատարվող իրադարձությունների վերլուծությունների վրա [86]։ Պոյի ներդրումը դետեկտիվ գրականության պատմության մեջ արտացոլված է նրա պատվին մրցանակաբաշխության ստեղծման մեջ, որը յուրաքանչյուր տարի շնորհվում է Mystery Writers of America(անգլ․) կազմակերպության կողմից [87]։

«Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքը սահմանեց մի շարք փոխաբերություններ․ արտառոց, բայց փայլուն դետեկտիվ, ապիկար ոստիկանը, գլխավոր հերոսի գլխի չընկնող ընկերը, որի անունից պատմվում են իրադարձությունները։ Պատմվածքում ոստիկանությունը պատկերված է ոչ հրապուրիչ տեսանկյունից, որը հակադրում է գլխավոր հերոսին իրավապահ մարմինների և իշխանության հետ [88]։ Հենց «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքում առաջին անգամ օգտագործվեց պատմելու մեթոդը, որի ժամանակ խուզարկուն սկզբում հայտարարում է խնդրի լուծման մասին, իսկ հետո բացատրում է դատողությունների շղթան, որոնք բերել են լուծմանը [89]։ Բացի այդ, ստեղծագործության սյուժեն իրենից ներկայացնում է «սպանություն փակ սենյակում» նկարագրման միջոցի տիպիկ նմուշ [30]։

Տպագրվելուց հետո պատմվածքը դրական է ընդունվել քննադատների կողմից [25]։ The Philadelphia Inquirer(անգլ․) թերթի գրախոսության մեջ նշվել է ստեղծագործության նորամուծության և խորության մասին, որը «ապացուցում է՝ Էդգար Պոն հանճար է իր ստեղծագործ էներգիայով և վարպետությամբ» [30]։ Ինքը Պոն, սակայն, առավել համեստ է գնահատել իր ձեռքբերումը Ֆիլիպ Կուկին ուղղված նամակում․ [90]

  Տրամաբանական դատողության մասին այս պատմվածքները իրենց հաջողությամբ պարտական են նրան, որ գրված են նորովի։ Ես չեմ ցանկանում ասել, որ նրանք անհմուտ են, բայց մարդիկ հակված են չափազանցնել նրանց խորը իմաստը մեթոդի կամ նրա խաբուսիկ լինելու պատճառով։ Վերցնենք, օրինակ, «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքը։ Ինչպիսի՞ խորը իմաստ պետք է լինի սարդոստայնի բացահայտման մեջ։ Ընթերցողը ինքնըստինքյան շփոթում է Դյուպենի խորաթափանցությունը հեղինակի հնարամտության հետ [27][48]։
- Էդգար Պո
 

Որոշ ավելի ժամանակակից ընթերցողներ քննադատել են Պոյին պատմվածքում ինտրիգի կոնցեպսիայի չպահպանման համար [91]։

Ազդեցություն, հղումներ և ադապտացիան մշակույթում խմբագրել

 
Էմանուել Ֆրեմյո, «Օրանգուտանը խեղդում է տեղացուն Բորնեոից» (1895)

Պոյի ստեղծագործությունների ֆրանսիական թարգմանությունները, որոնք կատարել է Շառլ Բոդլերը, փաստացի բացահայտեցին ամերիկացի գրողին եվրոպացի ընթերցողի համար։ «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքը հատուկ ուշադրություն գրավեց այն բանի շնորհիվ, որ նրանում իրադարձությունները տեղի են ունենում Փարիզում։ Մարդուն խոշտանգող արնախում, դաժան կապիկի կերպարը սկսեց հետզհետե ամրապնդվել մարդկանց գիտակցության մեջ` չնայած նրա միֆային ծագմանը [92]։ Ֆրանսիացի քանդակագործ Էմանուել Ֆրեմյեն ստեղծել է մի շարք կոմպոզիցիաներ այդ սյուժեի հիման վրա [93]։ Նրանից առանձնանում է «Օրանգուտանը խեղդում է տեղացուն Բորնեոից» (1895)։ Ներկայումս այն գտնվում է Փարիզի Պոլեոնտոլոգիայի թանգարանում։

Պատմվածքի սյուժեի համաձայն` Դյուպենի համար առեղծվածը լուծելու բանալին հանդիսացավ անմարդկային ուժը, որը պետք էր եկել մարդասպանին, որպեսզի ներս հրի երիտասարդ կնոջ մարմինը ծխնելույզով։ Մարմինը դուրս հանելու համար անհրաժեշտ են եղել չորս մարդ։ Նմանատիպ վարմունքը մարդկային մարմնի հետ կասկած չէր հարուցում, մինչև 1926 թվականին Պորտլենդում (Օրեգոն նահանգ) չիրականացավ 30-ամյա Բեաթ Վայթերսի սպանությունը։ Կնոջը խեղդել էին, իսկ մարմինը մարդասպանը թաքցրել էր ծխնելույզում այնպես, որ այն անտեսանելի էր։ Մարմինը դուրս հանելու համար անհրաժեշտ է եղել քանդել աղյուսը։ Անհայտ մարդասպանին լրագրողները անվանել էին «Գորիլա»՝ հանցագործության ձեռագրի` Պոյի պատմվածքի հետ համապատասխանության շնորհիվ[94]։

1932 թվականին պատմվածքը էկրանավորվել է։ «Սպանություն Մորգ փողոցում» ֆիլմը քիչ ընդհանրություններ ունի Պոյի սյուժեի հետ։ Խելագար գիտնականը, ով ուներ օրանգուտան, ապրում էր Մորգ փողոցում։ Գիտնականը առևանգում էր երիտասարդ կանանց և նրանց վրա բազմաթիվ փորձեր էր իրականացնում, որոնց նպատակը մարդուն կապիկի հետ խաչասերելն էր։ Մի անգամ շուկայում օրանգուտանը տեսնում է գեղեցիկ աղջկա` Կամիլա անունով, որը դառնում է նրա տենչանքի առարկան։ Կապիկը տիրոջ հրամանով առևանգում է աղջկան։ Գործին խառնվում է բժիշկ-ուսանող Պյեր Դյուպենը՝ առևանգված աղջկա սիրեցյալը։ Հետապնդողները բարձրանում են կապիկի ետևից տանիք։ Դյուպենը նույնպես բարձրանում է նրանց հետքով և կրակում կապիկի վրա։ Օրանգուտանը ընկնում է տանիքից և սատկում։ Նկարահանումը մեծ հաջողություն ունեցավ, այդ սյուժեն իր հերթին հիմք հանդիսացավ «Քինգ Քոնգ» ֆիլմի ստղծման համար։

Էկրանավորումներ խմբագրել

 
Օբրի Բերդսլեյի պատմվածքի նկարազարդումը (1895)

Գրականություն խմբագրել

Ռադիոբեմադրություն խմբագրել

  • 1975 — հունվարի 7 անգլ.՝ CBS Radio Mystery Theater ծրագրի եթերում կայացավ ստեղծագործության առաջին ռադիոբեմադրությունը։

Երաժշտություն խմբագրել

ԶԼՄ խմբագրել

  • 1997 — «Rue Morgue» — կանադական ժուրնալ՝ նվիրված սարսափ ֆիլմերին։ Հրատարակչությունը ունի նաև սեփական համանուն ռադիոկայան[106]։

Վիդեոխաղ խմբագրել

  • 2009 — Dark Tales: Edgar Allan Poe’s Murders in the Rue MorgueՔվեստ, ստեղծված անգլ.՝ Big Fish Games ստուդիայում պատմվածքի մոտիվներով[107]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էդգար Ալլան Պո «Սպանություն Մորգ փողոցում»». Ֆանտաստիկայի լաբորատորիա. Վերցված է 13.09.2012-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Silverman, 1991, էջ 171
  3. 3,0 3,1 Meyers, 1992, էջ 123
  4. Շեստոկով, 1998, էջ 114—115
  5. Կլուգեր, 2005
  6. ««Ոսկեգույն բզեզ», «Սպանություն Մորգ փողոցի վրա», «Սև կատու»։ Էդգար Պոյի պատմվածքները». radiorus.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 13.09.2012-ին.
  7. «Դետեկտիվ». Կրուգոսվետ հանրագիտարան. krugosvet.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 6.01.2012-ին.
  8. Վինտերիխ, 1985, էջ 123—135
  9. «Ամսագիր». Կուլտուրա հեռուստատեսություն. tvkultura.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 6.01.2012-ին.
  10. «Ապրիլի 20». Հանրագիտարան. Ամսագրի կայքը «Աշխարհի շուրջը». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 13.09.2012-ին.
  11. Хулио Кортасар. — Опубликовано в журнале «Иностранная литература» 1999, №3«Жизнь Эдгара По». Журнальный зал. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 13.09.2012-ին.
  12. 12,0 12,1 12,2 Зверев, 2009, էջ 20
  13. Ковалев, 1989, էջ 571-577
  14. Анна Старобинец (5 марта 2008). «10 сумасшедших, которые нас заразили». Русский репортер №8 (38). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 13.09.2012-ին.
  15. 15,0 15,1 Booker, 2004, էջ 507
  16. По, 2009, էջ 279
  17. По, 2009, էջ 280
  18. По, 2009, էջ 283—289
  19. По, 2009, էջ 289—291
  20. По, 2009, էջ 297
  21. По, 2009, էջ 299—301
  22. По, 2009, էջ 302
  23. По, 2009, էջ 303—307
  24. По, 2009, էջ 307
  25. 25,0 25,1 25,2 25,3 Silverman, 1991, էջ 173
  26. Quinn, 1969, էջ 310—311
  27. 27,0 27,1 27,2 27,3 Ковалев, 1984, էջ 202—232
  28. Cornelius, 2002, էջ 31
  29. Ousby, December 1972, էջ 52
  30. 30,0 30,1 30,2 Silverman, 1991, էջ 174
  31. Sova, 2001, էջ 162
  32. «Публикация первого в истории литературы детективного рассказа «Убийство на улице Морг» Эдгара По». Сайт «Календарь событий». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 13.09.2012-ին.
  33. Злобин, 1980, էջ 9
  34. 34,0 34,1 «ПО, ЭДГАР АЛЛАН». Энциклопедия Кругосвет. krugosvet.ru. էջ 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին.
  35. Ostram, 1987, էջ 39-40
  36. 36,0 36,1 36,2 36,3 36,4 Винтерих, 1985, էջ 123—135
  37. Ostram, 1987, էջ 40
  38. Quinn, 1998, էջ 399
  39. Quinn, 1998, էջ 465—466
  40. Sova, 2001, էջ 165
  41. Quinn, 1998, էջ 430
  42. «ПО, ЭДГАР АЛЛАН». Энциклопедия Кругосвет. krugosvet.ru. էջ 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 13.09.2012-ին.
  43. Ковалев, 1989, էջ 571—577
  44. Miller, December 1974, էջ 46—47
  45. Boll, May 1943, էջ 302
  46. «The murders in the Rue Morgue : facsimile of the ms. in the Drexel institute / Edgar Allan Poe». Drexel Archives. sets.library.drexel.edu. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 22.09.2012-ին.
  47. 47,0 47,1 Quinn, 1998, էջ 517
  48. 48,0 48,1 Quinn, 1998, էջ 354
  49. Whalen, 2001, էջ 86
  50. Cleman, 2002, էջ 65
  51. Silverman, 1991, էջ 172
  52. Rosenheim, 1997, էջ 75
  53. Hoffman, 1972, էջ 110
  54. Уракова, 2009, էջ 25
  55. Уракова, 2009, էջ 25-26
  56. Tucker, 1981, էջ 95
  57. Уракова, 2009, էջ 54
  58. Tucker, 1981, էջ 92
  59. Елизарова и др, 1972
  60. 60,0 60,1 Злобин, 1980, էջ 10—11
  61. Poe, 1927, էջ 79
  62. Harrowitz, 1984, էջ 186—187
  63. По, 2009, էջ 281—283
  64. Poe, 1927, էջ 82—83
  65. Harrowitz, 1984, էջ 187—192
  66. Thoms, 2002, էջ 133—134
  67. По, 2009, էջ 304
  68. Kennedy, 1987, էջ 120
  69. Bandy, 1964, էջ 509
  70. Поллин, 2004, էջ 156—157
  71. 71,0 71,1 71,2 71,3 71,4 Поллин, 2004, էջ 158
  72. Поллин, 2004, էջ 156—158
  73. Pollin, 1977, էջ 241
  74. 74,0 74,1 Поллин, 2004, էջ 160
  75. Pollin, 1977, էջ 244, 246
  76. Pollin, 1977, էջ 248
  77. Pollin, 1977, էջ 246
  78. 78,0 78,1 Поллин, 2004, էջ 161
  79. Поллин, 2004, էջ 159
  80. Поллин, 2004, էջ 162
  81. Поллин, 2004, էջ 163
  82. Поллин, 2004, էջ 164
  83. Поллин, 2004, էջ 156
  84. Pollin, 1977, էջ 237, 238
  85. Райнов, 1975, էջ 32
  86. Sova, 2001, էջ 162—163
  87. Neimeyer, 2002, էջ 206
  88. Van Leer, 1993, էջ 65
  89. Cornelius, 2002, էջ 33
  90. Kennedy, 1987, էջ 119
  91. Rosenheim, 1997, էջ 68
  92. Zgórniak, Kapera, Singer, 2006, էջ 235
  93. Zgórniak, Kapera, Singer, 2006
  94. «К«Գորիլայի» արյունոտ ուղին». Անցյալի առևղծվածային սպանությունները. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 02.12.2012-ին.
  95. «Murders in the Rue Morgue (1914)». IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 13.09.2012-ին.
  96. 96,0 96,1 Սերգեյ Բերեժնոյ Universal ստուդիայի կլասսիկ սարսափ ֆիլմերը(ռուս.). — Т. 111. — № 11.
  97. Sova, 2001, էջ 162-163
  98. «Murders in the Rue Morgue (1932)». IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 13.09.2012-ին.
  99. «Phantom of the Rue Morgue». IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 13.09.2012-ին.
  100. «Murders in the Rue Morgue (1971)». IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 13.09.2012-ին.
  101. «Murders in the Rue Morgue (1986)». IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 13.09.2012-ին.
  102. Poe, Edgar Allan (1973). Edgar Allan Poe’s Murders in the Rue Morgue and the Golden Bug. Prentice Hall. ISBN 0-13-024424-4
  103. «Քլայվ Բերկեր «Մորգ փողոցի նոր սպանությունը»». Ֆանտաստիկայի լաբորատորիա. fantlab.ru. Վերցված է 13.09.2012-ին.
  104. «Killers». Iron Maiden Official Website. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 13.09.2012-ին.
  105. «Killers». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 13.09.2012-ին.
  106. «Rue Morgue Official Website». rue-morgue.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 13.09.2012-ին.
  107. «Dark Tales: Edgar Allan Poe's Murders in the Rue Morgue». Big Fish Games Blog. bigfishgames.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 13.09.2012-ին.

Գրականություն խմբագրել

Ռուսերեն
  • Винтерих Дж. Эдгар По и его «Рассказы // Приключения знаменитых книг = BOOKS AND THE MAN / Перевод с английского Е. Сквайрс. — Москва: «Книга», 1985. — С. 123—135. — 255 с.
  • Гроссман Д. Д. Эдгар По в России. Легенда и литературное влияние = Edgar Allan Poe in Russia. — С-Пб.: Академический проект, 1998. — 208 с. — (Современная западная русистика). — ISBN 5-7331-0114-8
  • Елизарова М. Е. и др. Американский романтизм. Фенимор Купер. Эдгар По // История зарубежной литературы XIX века. — М.: Просвещение, 1972.
  • Зверев A. M. Вдохновенная математика Эдгара По // Эдгар Аллан По. Стихотворения. Новеллы. Повесть о приключениях Артура Гордона Пима. Эссе. — М.: АСТ, 2009. — С. 5—24. — 768 с.
  • Злобин Г. П. Эдгар Аллан По — романтик и рационалист // Эдгар По. Рассказы. — М.: Художественная литература, 1980. — С. 9—11.
  • Ковалев Ю. В. Эдгар По // История всемирной литературы. — М., 1989. — Т. 6. — С. 571—577.
  • Ковалев Ю. В. Детективные рассказы // Эдгар Аллан По. Новеллист и поэт. — Л., 1984. — С. 202—232.
  • Осипова Э. Ф. Загадки Эдгара По. Исследования и комментарии. — С-Пб.: Филологический факультет СПбГУ, 2004. — 172 с. — ISBN 5-8465-0207-5
  • По Э. А. Убийство на улице Морг // Эдгар Аллан По. Стихотворения. Новеллы. Повесть о приключениях Артура Гордона Пима. Эссе / Перевод с английского Р. Гальперина. — М.: АСТ, 2009. — С. 276—307. — 768 с.
  • Поллин Б. Рассказ По «Убийства на улице Морг»: хитросплетения распутаны (отрывки) = Poe’s «Murders in the Rue Morgue»: The Ingenious Web Unravelled // Осипова Э.Ф. Загадки Эдгара По. Исследования и комментарии. — Спб.: Филологический факультет СПбГУ, 2004. — С. 156—164. — ISBN 5-8465-0207-5.
  • Райнов Б. Черный роман / Перевод З. Карцева, Любовь Лихачева. — М.: Прогресс, 1975. — 288 с.
  • Уракова А. П. Поэтика тела в рассказах Эдгара Аллана По. — М.: ИМЛИ РАН, 2009. — С. 179—187. — ISBN 978-5-9208-03334-4
  • Шестаков В. П. Детективный роман // Мифология XX века: Критика теории и практики буржуазной «массовой культуры». — М.: Искусство, 1998. — С. 114—115. — 224 с.
Անգլերեն
  • Bandy, W. T. Who Was Monsieur Dupin? // PMLA. — Modern Language Association, 1964. — Vol. 79. — № 4. — P. 509—510.
  • Boll, Ernest. Modern Philology // The Manuscript of «The Murders in the Rue Morgue» and Poe's Revisions. — London: Continuum, May 1943. — Vol. 40. — ISBN 978-0826480378
  • Booker, Christopher. The Seven Basic Plots. — London: Continuum, 2004. — ISBN 978-0826480378
  • Cleman, John. Irresistible Impulses: Edgar Allan Poe and the Insanity Defense // Bloom's BioCritiques: Edgar Allan Poe / Harold Bloom. — Philadelphia: Chelsea House Publishers, 2002. — ISBN 978-0791061732
  • Cornelius, Kay. Biography of Edgar Allan Poe // Bloom's BioCritiques: Edgar Allan Poe / Harold Bloom. — Philadelphia, PA: Chelsea House Publishers, 2002. — ISBN 978-0791061732
  • Harrowitz, Nancy. The Body of the Detective Model: Charles S. Peirce and Edgar Allan Poe // The Sign of Three: Dupin, Holmes, Peirce / Umberto Eco, Thomas Sebeok. — Bloomington, IN: History Workshop, Indiana University Press, 1984. — P. 179-197. — ISBN 978-0253352354Harrowitz discusses Dupin’s method in the light of Charles Sanders Peirce’s logic of making good guesses or abductive reasoning.
  • Hoffman, Daniel. Poe Poe Poe Poe Poe Poe Poe. — Baton Rouge: Louisiana State University Press, 1972. — ISBN 978-0807123218
  • Kennedy, J. Gerald. Poe, Death, and the Life of Writing. — New Haven: Yale University Press, 1987. — ISBN 978-0300037739
  • Meyers, Jeffrey. Edgar Allan Poe: His Life and Legacy. — New York: Cooper Square Press, 1992. — ISBN 978-0815410386
  • Miller, John C. Poe Studies // The Exhumations and Reburials of Edgar and Virginia Poe and Mrs. Clemm. — December 1974. — Vol. VII. — P. 46—47.
  • Neimeyer, Mark. Poe and Popular Culture // The Cambridge Companion to Edgar Allan Poe / Kevin J. Hayes. — Cambridge: Cambridge University Press, 2002. — P. 205—224. — ISBN 978-0521797276
  • Poe, Edgar Allan. Collected Works of Edgar Allan Poe / Walter J. Black. — New York, 1927.
  • Pollin B. Poe's "Murders in the Rue Morgue": The Ingenious Web Unravelled // Studies in the American Renaissance. — 1977. — P. 235-259. — ISBN 5-8465-0207-5.
  • Ostram, John Ward. Poe's Literary Labors and Rewards // Myths and Reality: The Mysterious Mr. Poe. — Paperback. — The Edgar Allan Poe Society, 1987. — P. 37—47. — ISBN 978-0816041619
  • Ousby, Ian V. K. Poe Studies // The Murders in the Rue Morgue and 'Doctor D'Arsac': A Poe Source. — December 1972. — Vol. V. — P. 52.
  • Quinn, Arthur Hobson. Edgar Allan Poe: A Critical Biography. — N. Y., 1969.
  • Quinn, Arthur Hobson. Edgar Allan Poe: A Critical Biography. — Baltimore: Johns Hopkins University Press, 1998. — ISBN 978-0801857300
  • Rosenheim, Shawn James. The Cryptographic Imagination: Secret Writing from Edgar Poe to the Internet. — Paperback. — Baltimore: Johns Hopkins University Press, 1997. — ISBN 978-0801853326
  • Silverman, Kenneth. Edgar A. Poe: Mournful and Never-Ending Remembrance. — Paperback. — New York: Harper Perennial, 1991. — ISBN 978-0060923310
  • Sova, Dawn B. Edgar Allan Poe A to Z: The Essential Reference to His Life and Work. — Paperback. — Checkmark Books, 2001. — ISBN 978-0816041619
  • Thoms, Peter. Poe's Dupin and the Power of Detection // The Cambridge Companion to Edgar Allan Poe / Kevin J. Hayes.. — Cambridge: Cambridge University Press, 2002. — P. 133—147. — ISBN 978-0521793261
  • Van Leer, David. Detecting Truth: The World of the Dupin Tales // The American Novel: New Essays on Poe's Major Tales / Kenneth Silverman. — Cambridge: Cambridge University Press, 1993. — P. 65—92. — ISBN 978-0521422437
  • Whalen, Terance. Poe and the American Publishing Industry // A Historical Guide to Edgar Allan Poe / Kennedy J. Gerald.. — Oxford University Press, 2001. — ISBN 978-0195121506
  • Zgórniak M., Kapera M., Singer M. Fremiet's Gorillas: Why Do They Carry off Women? // Artibus et Historiae. — IRSA s.c., 2006. — Vol. 27. — № 54. — P. 219—237.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպանություն Մորգ փողոցում (պատմվածք)» հոդվածին։