Սպանություն-ինքնասպանություն

Սպանություն-ինքնասպանություն, սպանության և ինքնասպանության համատեղում, երբ անձը սպանում է մեկ կամ մի քանի մարդու, որից հետո ինքնասպան է լինում։

Պատճառներ խմբագրել

Ըստ հոգեբույժների, որպես կանոն, կա երկու պատճառ, որը գործում է սպանություն-ինքնասպանության դեպքում․

  • անձը չի ցանկանում մահանալ միայնակ
  • մարդասպանի անելանելիությունը (վախը պատժից, հետագայում ապրելու անկարողությունը) մեկ կամ մի քանի անձանց սպանելուց հետո[1]։

«Սպանություն-ինքնասպանություն» դեպքերի 92%-ը կատարում են տղամարդիկ։ Շատ դեպքերում դրան նախորդում է կյանքի նկատմամբ հետաքրքրության կորստի երկարատև ժամանակահատվածը և դեպրեսիան, կամ ինչ-որ ուժեղ հուզական հարված, որը կապված է, որպես կանոն, անձնական խնդիրների հետ (լավ աշխատանքի կորուստ, ամուսնալուծություն, մտերիմներից և թանկ մարդկանցից մեկի մահ)[2]։

ԱՄՆ-ում սպանություն-ինքնասպանությունների թիվը հասնում է 1000-ից մինչև 1500-ի[3]։ Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում ամեն տարի տեղի է ունենում 38 000 ինքնասպանություն և 16 000 սպանություն[4]։ Հիմնականում (89 %) զոհ են դառնում ընտանիքի անդամները կամ պարզապես մտերիմ մարդիկ։ Զոհերի միայն 11 %-ը դառնում են պետերը, անձնական թշնամիները և այլք։ Սպանություն-ինքնասպանության դեպքերի 90%-ը կատարվում է հրաձգային զենքի օգնությամբ[3]։

Զանգվածային մշակույթում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Karl Menninger quotes
  2. psychology of murder suicide
  3. 3,0 3,1 http://www.vpc.org/studies/amroul2006.pdf
  4. PETER M. MARZUK (25.12.2012). «Unlocking the Mystery of Murder-Suicide». The Wall Street Journal, U.S. Edition. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 3 янв. 2013-ին.

Արտաքին հղումներ խմբագրել