Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպանդարյան (այլ կիրառումներ)

Սպանդարյանի ջրամբար, արհեստական լիճ Հայաստանում՝ Սյունիքի մարզի հյուսիս-արևմուտքում[1]։ Ջրամբարը կառուցվել է Որոտան գետի վրա՝ Գորայք համայնքի հարավարևելյան մասում[2]։ Այն Արփա գետին միացված է 21,6 կմ երկարությամբ թունելով (Որոտան-Արփա-Սևան ջրատար)։ Սպանդարյանի ջրամբարը ջուր է մատակարարվում համանուն ջրաէլեկտրակայանին, որն առաջինն է Որոտանի կասկադի շարքում (Սպանդարյան, Շամբ, Տաթև)։ Շրջակայքում են Գորայք, Ծղուկ, Սպանդարյան և Սառնակունք գյուղերը[3]։

Սպանդարյանի ջրամբար

Տեսարան ջրամբարից
Գտնվում է Որոտան գետի վրա
Երկիր Հայաստան Հայաստան
Վարչատարածքային բաժանում Սյունիքի մարզ
Թափվող գետերը Իրիցաջուր (գետակ), Ձկնարածի, Հուռեկ, Ղուռիգետ, Գորշ (գետ), Հանքաջուր (գետ)

Սպանդարյանի ջրամբարը խոշորագույնն է Հայաստանում. ծավալը կազմում է 257 մլն մ³[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 113 — 150 էջ։
  2. Ինժեներական արձանագրություններ. Մակգրոու-Հիլ. 1981. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 672 — 804 էջ։
  4. saiga20k - Հայաստանի հիդրոէներգետիկան։ Ներկայիս իրավիճակը և զարգացման նախադրյալները
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպանդարյանի ջրամբար» հոդվածին։