Սպահանի շուկա (պարս.՝ بازار اصفهان‎‎), հնագույն շուկա Իրանի Սպահան քաղաքում։ Միջին Արևելքի ամենահին և ամենախոշոր շուկաներից մեկը։ Սպահանի շուկայի մասին առաջին հիշատակումներն արվել են Սելջուկների և Սեֆյանների ժամանակաշրջանում։ Աշխարհի ամենաերկար փակ շուկան է։ Իրենից ներկայացնում է երկու կիլոմետր երկարությամբ փողոց, որը հին քաղաքը կապում է նորի հետ։ Շուկան մի քանի անգամ քանդվել է։ Շուկայի ժամանակակից կառույցը համարյա ամբողջությամբ վերաբերում է 17-րդ դարին։

Սպահանի շուկա
Տեսակբազար
Երկիր Իրան
Տեղագրություն3-րդ թաղամաս
Ճարտարապետական ոճսեֆյան ճարտարապետություն
Բացված1620[1]
Քարտեզ
Քարտեզ

Նոր շուկայի պատմությունը խմբագրել

1590 թ. Շահ Աբբասը որոշեց Իրանի մայրաքաղաքը տեղափոխել Սպահան։ Նոր մայրաքաղաքին շքեղություն և փայլ հաղորդելու նպատակով, շահը հրամայեց ամբողջությամբ վերանախագծել քաղաքը[2]։ Նախագծի ամենակարևոր նպատակը կենտրոնական հրապարակի կառուցումն էր, որը շահին կապահովեր անհրաժեշտ բոլոր ենթակառույցներով։ Այն պետք է լիներ այսպես ասած "Պալատական հրապարակ": Արդյունքում կառուցվեց Նաղշե Ջահան հրապարակը[3]։

1602 թ. սկսվեցին հրապարակի կառուցման աշխատանքները։ Սկզբում վերակառուցվեց կամարների մեկհարկանի ճակատամասը։ Մի քանի մեծ ու փոքր դարպասներով մարդիկ կարող էին մտնել հրապարակ և դրա հետևում տեղակայված շուկա։ Այնուհետև կառուցվեց վերին հարկը (պարս. بالاخانه), որտեղ գտնվում էին արհեստավորների խանութները։ Սկզբում հրապարակը շրջապատված էր 200 խանութներով[4]։ Յուրահատուկ հատակը կառուցված էր մարմարից, իսկ հետագայոմ ավելացված էլեմնտները իրենցից ներկայացնում էին սալիկներ և քարեր, որոնց վրա արված էր գեղագրություն։ Նաղշե Ջահան հրապարակի շուկայի հիմնական նպատակը շահի ու նրա պալատականների կարիքների բավարարումն էր։ Այդ իսկ պատճառով այն կոչում են նաև շահի շուկա։

 

Ներկա վիճակը խմբագրել

Շուկան այսօր էլ հանդիսանում է Սպահանի գլխավոր առևտրային կենտրոնը։ Եվ դրանում կարևոր դեր ունի շուկայի գտնվելու վայրը։ Ժամանակի ընթացքում շուկան մեծացել է։ Այսօր այն շրջապատված է մեծ թվով առևտրի սրահներով։ Բացի արհեստավորական խանութներից, շուկայում կան նաև բաղնիքներ, ռեստորաններ ու սրճարաններ։

Սպահանի շուկայում կարելի է առանձնացնել երեք բաժին

  1. Տեքստիլ բաժին. կտորից մինչև պատրաստի ապրանք;
  2. Սնունդ և համեմունքներ;
  3. Տնային պարագաներ

Վերջին հիսուն տարիների ընթացքուըմ շուկայի մեծածախ առևտրի բաժինը տեղափոխվել է քաղաքի այլ շրջաններ և նույնիսկ Թեհրան։ Որոշ ժամանակակից խանութներ հներին դուրս են մղել շուկայից։ Ներկայումս շուկան իրականացնում է ևս մեկ կոմերցիոն ֆունկցիա. զբոսաշրջային օբյեկտի դեր։ Դա հանգեցրել է խանութների թվի ավելացման և դրանց աշխատանքի ձևի փոփոխման։ Որոշ կրպակներ արտադրում են կոնկրետ զբոսաշրջիկների համար նախատեսված ապրանքներ։ Եվ շատ արհեստավորական կրպակներ գործում են միայն այն պատճառով, որ դրանցից գնումներ են անում զբոսաշրջիկները։ Այդ արհեստների թվում են ղալամքարին, խաթամքարին, մինաքարին, ղալամզանին և այլն։

 

Շուկայի կառուցվածքը խմբագրել

Շուկան բաղկացած է մի քանի շուկաների շինություններից։ Գլխավոր շուկան Ղեյսարիե շուկան է (պարս. قیصریه), որը տեղակայված է Իմամի մզկիթի դիմաց։ Նրանք, որ մյուս շուկաներից ավելի փոքր են, կոչվում են «բազարչե (պարս. بازارچه): Պահեստն առանձին կառույց է և ունի առանձին բակ, առանձին միջանցնքերով։ Բոլոր շուկաներն իրար հետ կավում են ծածկված փողոցներով և անուցմներով։ Նախկինում պահեստը օգտագործում էին էշերի ու ուղտերի միջոցով բերված ապրանքը պահելու համար։ Եվ հենց այնտեղ էլ մնում էին առևտրականները։ Շուկայի ներսը լուսավորելու համար ճարտարապետները նախագծել են հատուկ գմբեթաձև խաչմերուկներ` այն վայրերում, որտեղ խոշոր առևտրական փողոցները խաչվում էին։ Յուրաքանչյուր գմբեթ ունի անցք, որից արևի լույսը թափանցում է ներս։ Շուկայի տարածքում կան գմբեթաձև նկուղներ, որոնք չունեն պատուհաններ և մեծ սրահներ, որոնք կիսով չափ գտնվում են գետնի տակ ու նույնպես չունեն պատուհաններ։ Հետազոտողները կարծում են, որ այս վայրերում եղել են պահեստները։ Իրանում Էլեկտրականության հայտնվելուց հետո, մեծ թվով արհեստավորներ սկսեցին աշխատել այդ սրահներում, ինչի հետևանքով շուկայում գործող խանութների ու կրպակների թիվն ավելացավ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://books.google.com/books?id=ODwxAQAAIAAJ
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  3. http://seeiran.ir/بازار-قدیمی-اصفهان/
  4. http://www.citypedia.ir/بازار-اصفهان/