Սո Սիսեկի (ճապ.՝ 宋 紫石, 1715[1][2] կամ 1712[3], Էդո, Ճապոնիա - 1786[1][2][3] կամ ապրիլի 9, 1786(1786-04-09)[4], Էդո, Ճապոնիա), իսկական անունը՝ Կուսումուտո Կոնահիրո (ճապ.՝ 楠本 幸八郎), Էդո ժամանակաշրջանի ճապոնացի նկարիչ, Նամպին դպրոցի վարպետ[5]։

Սո Սիսեկի
ճապ.՝ 宋紫石
Ծնվել է1715[1][2] կամ 1712[3]
ԾննդավայրԷդո, Ճապոնիա
Վախճանվել է1786[1][2][3] կամ ապրիլի 9, 1786(1786-04-09)[4]
Մահվան վայրԷդո, Ճապոնիա
ՔաղաքացիությունՃապոնիա
Մասնագիտություննկարիչ
ՈճՆամպին դպրոց
ՈւսուցիչՅուհի Կումասիրո
ԱշակերտներՍիբա Կոկան, Hijikata Tōrei? և Kakizaki Hakyo?
 Sō Shiseki Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Հեղինակ՝ Սո Սիսեկի, Մետրոպոլիտեն թանգարան

Սո Սիսեկին ծնվել է Էդո քաղաքում, բայց գեղանկարչական վարպետության դասընթաց անցել է Նագասակիում, որտեղ նրա ուսուցիչն է եղել չինացի նկարիչ Սուն Ցզիյանը, որը Ճապոնիայում ստացել էր Սո Սիգան անունը։ Սո Սիսեկին իր կեղծանունը վերցրել է ի պատիվ իր ուսուցչի[6]։ Նրա մյուս ուսուցիչը դարձավ Շեն Ցյուանը, որը հետագայում Նագասակիում ստեղծեց Նամպին-հա գեղարվեստի դպրոցը[7]։

Սո Սիսեկիի ստեղծագործությունները «ծաղիկներ և թռչուններ» և մյուս ժանրերում ստեղծվեցին գեղագրական լայն վրձնախազերի միջոցով, ծառերի տերևների, բների և քարերի պատկերման ժամանակ կիրառվում էր գոհուա տեխնիկան, իսկ ծաղիկների թերթիկների, թռչունների փետուրների պատկերման համար օգտագործվում էին նուրբ ստվերագծերը, այսպիսով ստեղծելով մանրամասն իրատեսական պատկերներ։ Նրա ստեղծագործությունների առանձնահատկությունը համարվում էր չեզոք ֆոնի վրա պայծառ ու մանրամասն պատկերների ստեղծումը, որոնց առանձին տարրեր արտացոլվում էին նուրբ ստվերագծերի միջոցով[8]։ Էդո վերադառնալուց հետո Սո Սիսեկին այստեղ դարձավ Նագասակիի դպրոցի գրեթե միակ ներկայացուցիչը։ Նա սկսեց գեղանկարչություն դասավանդել, մյուսներին, նրա աշակերտներից էին նաև, Սիբա Կոկանը[6] և իր որդին՝ Սո Սիձանը[7]։ Սո Սիսեկին մտերմություն էր անում գիտնականներ Հիրագա Գեննայի (Սո Սիսեկին նրա հեղինակությամբ դասագրքի համար նկարազարդումներ էր կատարել) և Սուգիտա Գեմպակուի հետ, որը տարածում էր ռանգակուն և հետաքրքրվում էր արևմտյան արվեստով[5]։ Նրա ստեղծագործությունների ոճում սկսեցին ի հայտ գալ եվրոպական գեղանկարչության առանձնահատկություններ[7]։ Միևնույն ժամանակ Մեկկարելին համարում էր, որ Սո Սիսեկին Նամպին դպրոցի բուսական և կենդանական աշխարհի դեկորատիվ պատկերներն ավելի հասուն դարձրեց[9]։

Ի տարբերություն իր նախորդների դպրոցում նրա ոճն ավելի շատ կենտրոնացված էր մանրամասների վրա, որը իր հերթին զարգացվեց բուսաբանության վերաբերյալ կատարված հետազոտությունների հանդեպ հետաքրքրության շնորհիվ։ Նամպին դպրոցը կոչվել է չինացի նկարիչ Շեն Ցյուանի պատվին, որը Ճապոնիա էր եկել ընդամենը երկու տարով և ուսուցանել շատ հետևորդների, նա եղել է չինական ակադեմիական գեղանկարչության ներկայացուցիչ[10]։ Դպրոցի հիմնադիր դարձավ նրա աշակերտ Կումասիրո Յուհին, որը նորաստեղծ դպրոցում ոճաբանական տեսանկյունից պարզեցրեց կոմպոզիցիան, վրձնով աշխատելու տեխնիկան և վերակառուցեց աշխատանքային տարածքը[11]։ Հետագայում Սո Սիսեկին ավելի պարզեցրեց կոմպոզիցիայի տարրերը, ինչն էլ հանգեցրեց պատկերի համաչափության տպավորության ուժեղացմանը[11]։ Սո Սիսեկին ստեղծեց մի քանի պատկերազարդ գրքեր, այդ թվում իր սեփական աշխատանքների հավաքածուն («Սո Սիսեկի հաֆու» (ճապ.՝ 宋紫石画譜), 1765, Ուտյու կեյձու (ճապ.՝ 雨中鶏図), 1771)[6]:

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ — 1883.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 NMVW-collection
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 Sō Shiseki to ha (宋紫石とは, «Sō Shishiki is…»). Kotobank.jp. Accessed 1 September 2009.
  6. 6,0 6,1 6,2 Morse, Anne Nishimura et al. (eds.) MFA Highlights: Arts of Japan. Boston: Museum of Fine Arts, 2008. p. 201.
  7. 7,0 7,1 7,2 «Birds and Flowers». Metropolitan Museum of Art.
  8. «Bird among Camellias in Snow». Metropolitan Museum of Art.
  9. Marco, Meccarelli (2015). Chinese Painters in Nagasaki: Style and Artistic Contaminatio during the Tokugawa Period (1603-1868). էջ 175-236. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  10. Phyllis Granoff, Koichi Shinohara (2010). «Images in Asian Religions». UBC Press. էջ 333.
  11. 11,0 11,1 «Spring Birds & Flowers, 19th c. Nanpinha, Japanese scroll painting». Kristan Hauge Japanese Art.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել