«Սոֆյա Գրուշկո» (ռուս.՝ «Софья Грушко»), 1972 թվականի խորհրդային ֆիլմ։ Ռեժիսոր Վիկտոր Իվչենկոյի վերջին ֆիլմը։ Նկարահանվել է Վադիմ Սոբկոյի «Գոլոսեևսկի անտառ» (ռուս.՝ «Голосеевский лес») պիեսի հիման վրա։

Սոֆյա Գրուշկո
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1972
ՌեժիսորՎիկտոր Իվչենկո

Սյուժե խմբագրել

1942 թվականին Կիևի ծայրամասում՝ Գոլոսեևսկի անտառում, գերմանա-ֆաշիստական օկուպանտները գնդակահարման են տանում խորհրդային լեյտենանտ Սեմյոն Լիխոլային։ Կրակում են լեյտենանտի մեջքին, և նա ընկնում է փոսի մեջ՝ չհասցնելով շրջվել և տեսնել, որ իր վրա կրակել է Սոֆյա Գրուշկոն՝ բուժքույրը, որը վտանգելով ոչ միայն իր կյանքը, այլ նաև ռմբակոծված ծննդատնից իր փրկած երեք մանկահասակ աղջիկների կյանքը, ամիսներով թաքցնում է իր նկուղում վիրավորին՝ խնամելով նրան։

1960 թվականին ժամանելով գործուղման Կիև՝ հրաշքով փրկված Սեմյոն Լիխոլայը, այցելելով ծանոթներին, պատահաբար հանդիպում է Սոֆյա Գրուշկոյին։

Դերերում խմբագրել

  • Նինել Միշկովա – Սոֆյա Պետրովնա Գրուշկո
  • Ստեպան Օլեքսենկո – Սեմյոն Լիխոլայ
  • Օրիսյաա Բուրդա – Վերա
  • Ելենա Ամինովա – Նադեժդա
  • Լարիսա Խորոլեց- Լյուբով
  • Վլադիմիր Պետրով – Վասիլի
  • Բորիսլավ Բրոնդուկով – Միխայիլ
  • Վլադիմիր Գոնչարով – Կրաուզե
  • Նիկոլայ Կոզլենկո – Ստրիժակ
  • Վլադիմիր Վոլկով – Իվան Պավլովիչ Չեռնովոլ
  • Յուրի Լավրով – Իվան Զախարովիչ, ԿԳԲ գեներալ
  • Վալերի Պանարին – Պետյա Մելեշկո

Քնադատություն խմբագրել

«Սոֆյա Գրուշկո» (1972) ֆիլմ-էկրանավորման մեջ կա կյանքի ճշմարտությունը կենցաղի մակարդակում, բայց չի բավարարում լայն շնչառություն։ «Սոֆյա Գրուշկոն» ուրախացրել է ռազմական տարիների մի քանի իրապես ուժեղ դրվագներով, որտեղ Նինել Միշկովան ստացել է ոչ սովորական կերպար նկարելու համար շնորհալի նյութ։ Սակայն Վադիմ Սոբկոյի պիեսի հիման վրա գրված սցենարը պահպանել է զուտ թատերական պայմանականության առանձնահատկությունները. էկրանին որոշ իրավիճակներ անհամոզիչ են։

— Իվան Կոռնիչենկո, «Խորհրդային Ուկրայինայի կինոն․ պատմության էջեր», 1975 թվական[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Иван Сергеевич Корниенко - Кино Советской Украины: страницы истории, 1975 - М.: Искусство, 1975—239 с. — стр. 189

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել