Սոֆի Ժանժամբր Անդերսոն (անգլ.՝ Sophie Gengembre Anderson;(1823[1][2][3][…], Փարիզ - մարտի 10, 1903(1903-03-10)[4], Ֆալմութ, Falmouth, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի նկարչուհի ֆրանսիական ոճով` մասնագիտացված կանանց և երեխաների դիմանկարների ժանրում։ Նրա աշխատանքները նախառաֆայելյանական ընդգծվածություն ունեն։

Սոֆի Ժանժամբր Անդերսոն
ֆր.՝ Sophie Gengembre Anderson
Ծնվել է1823[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ
Մահացել էմարտի 10, 1903(1903-03-10)[4]
Մահվան վայրՖալմութ, Falmouth, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԵրկերThe Lily Maid of Astolat 1870?
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
ԱմուսինWalter Anderson?
Ծնողներհայր՝ Colomb Gengembre?
 Sophie Gengembre Anderson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սոֆին ծնվել է Փարիզում 1823 թվականին։ Նկարչուհու ծնողներն եղել են փարիզյան ճարտարապետ Շառլ Ժանժաբրը նրա անգլուհի կինը, որի աղջկական ազգանունը եղել է Յուբեր։ Նրանք ապրել են Փարիզում Սոֆիի կյանքի վաղ տարիներին, որտեղ նրա հայրը ծանոթ էր, մտավորականների, նկարիչների և դերասանների հետ, այնպիսինների, ինչպիսին էր Տալմա Ֆրանսուա Ժոզեֆը։ Հանգամանքները պահանջում են, որ ընտանիքը թողնի Փարիզը, և ապրի Ֆրանսիայի հեռու մի մարզում 1829 թվականից մինչև 1843 թվականը։

Տասնութ տարեկանում նրա մոտ ի հայտ եկավ հետաքրքրություն դեպի արվեստը, երբ նրա ապրած քաղաքը ժամանեց ճանապարհորդ դիմանկարիչը։ Նա ստացավ լավ տնային կրթություն, իսկ 1843 թվականին կրթվեց Շառլ Շտեյբենի մոտ։ Շուտով ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ` փրկվելով 1848 թվականի հեղափոխությունից։ Սկզբում նրանք ապրեցին Ցինցինատիում` Օհայոում, հետո` Մանչեստրում` Պենսիլվանիայում, որտեղ Սոֆին ծանոթացավ անգլիացի նկարիչ Վոլտեր Անդերսոնի հետ և ամուսնացավ։

Սկզբում նա նկարում էր դիմանկարներ, կատարում նաև Louis Prang & Co Միավորման համար արվող աշխատանքը գունավոր լիտոգրաֆիաներով։ 1854 թվականին Անդերսոնները տեղափոխվեցին Լոնդոն, որտեղ Սոֆին ցուցադրեց իր աշխատանքները Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ 1858 թվականին նրանք վերադարձան Նյու-Յորք, իսկ մոտ 1863 թվականին վերջնականապես հաստատվեցին Լոնդոնում։

Հաջորդ երեք տասնամյակի ընթացքում նրա նկարները ցուցադրվում են Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, Բրիտանական նկարիչների հանրությունում և մարզային շատ պատկերասրահներում։ Վաղ նկարները ընդգծված են բուսաբանական և ալլ մանրամասներով, որոնք բնորոշ են նախառաֆայելյան շրջանին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել