Սոֆի Թոյբեր-Արփ

շվեյցարացի նկարիչ

Սոֆի Հենրիեթթ Գերթրուդ Թոյբեր-ԱրփԱրփ (գերմ.՝ Sophie Henriette Gertrude Taeuber-Arp, հունվարի 19, 1889(1889-01-19)[1][2][3][…], Դավոս, Գրաուբյուդեն, Շվեյցարիա[4] - հունվարի 13, 1943(1943-01-13)[1][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[4]), շվեյցարացի արվեստագետ, գեղանկարիչ, քանդակագործ, տեքստիլ դիզայներ, կահույքի և ինտերիերի դիզայներ, ճարտարապետ և պարուհի։ Նա համարվում է 20-րդ դարի կոնկրետ արվեստի և երկրաչափական աբստրակցիայի կարևորագույն արվեստագետներից մեկը։

Սոֆի Թոյբեր-Արփ
գերմ.՝ Sophie Taeuber-Arp
Ծնվել էհունվարի 19, 1889(1889-01-19)[1][2][3][…]
ԾննդավայրԴավոս, Գրաուբյուդեն, Շվեյցարիա[4]
Վախճանվել էհունվարի 13, 1943(1943-01-13)[1][2][3][…] (53 տարեկան)
Մահվան վայրՑյուրիխ, Շվեյցարիա[4]
Քաղաքացիություն Շվեյցարիա[5][6]
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ, ճարտարապետ, պարուհի, ուսուցչուհի, նկարազարդող, տեքստիլ նկարչուհի և արվեստագետ
Ոճդադաիզմ[7]
Թեմաներգեղանկարչություն և տեքստիլ արվեստ[7]
ՈւսուցիչMaria Brinckmann?
ԱնդամակցությունAllianz
ԱմուսինԺան Արպ
 Sophie Taeuber-Arp Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սոֆի Թոյբեր-Արփը ծնվել է Դավոսում (Շվեյցարիա) և դեղագործ Էմիլ Թոյբերի և Սոֆի Թոյբեր Քրյուսի հինգերորդ զավակն է։ Մինչև հոր տուբերկուլոզից մահանալը՝ նրա ծնողները աշխատել են Դավոսի դեղատանը։ Հոր մահանալու ժամանակ Սոֆին երկու տարեկան էր, որից հետո ընտանիքը տեղափոխվել է Տրոգեն, որտեղ նրա մայրը դարձավ թոշակառու։ Սանկտ Գալլի Կիրառական արվեստների դպրոցում 1906-1910 թվականներին սովորել է տեքստիլ դիզայներություն (Gewerbeschule, Կիրառական արվեստի դպրոց)[8]։ Այնուհետև 1911 և 1913 թվականին սովորել է Մյունխենի Վիլհելմ ֆոն Ֆեբսչիցի դպրոցում։ 1911-13 թվականների միջակայքում նա մի տարի սովորել է Համբուրգի Նոր արվեստների դպրոցում (Kunstgewerbeschule)։ 1915 թվականին միացավ Schweizerischer Werkbund-ին[9]։ Նույն թվականին ընդունվել է Ցյուրիխի Լաբան

պարի դպրոց, իսկ ամռանը միացել է Ասկոնայի Մոնտե Վերիտա արվեստի կենտրոնին։ 1917 թվականին նա պարել է Սյուզան Պերրոտտետի, Մարի Վիգմանի և ուրիշ հայտնի պարողների հետ Լեբանի կողմից կազմակերպված Ասկոնայի Sun Festival-ի ժամանակ[10]։

Դադաիզմ խմբագրել

1915 թվականին Տանների պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ, նա հանդիպել է դադաիզմի արվեստագետ Ժան «Հանս» Արփի հետ, ով տեղափոխվել էր Ցյուրիխ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակ չզորակոչվելու համար[9]։ Նրանք միասին բազմաթիվ նախագծերով են համագործակցել (մինչև 1943 թվականին Սոֆիի մահանալը)։ Նրանք ամուսնացել են 1922 թվականին, որից հետո Սոֆին փոխել է իր ազգանունը՝ դառնալով Թոյբեր-Արփ[11]։

Թոյբեր-Արփը 1916-1929 թվականներին Kunstgewerbeschule Zürich-ում (այժմ Ցյուրիխի արվեստի համալսարան) ուսուցանել է մանածագործություն և այլ տեքստիլ արվեստներ։ Նրա տեքստիլ և գրաֆիկ գործերը, որոնք ստեղծվել են 1916 թվականից մինչև 1920-ական թվականները, կոնստրուկտիվիզմի ամենավաղ նմուշներն են։ Դրանց են պատկանում Պիետ Մոնդրյանը և Կասմիր Մալևիչը։ Այս բարդ երկրաչափական աբստրակցիաներն արտացոլում է գույնի և ձևի միջև փոխազդեցության նուրբ պատկերացումը[8]։

Այս ժամանակաշրջանում նա Ցյուրխում դադաիզմի շարժման մասնակից էր, որի կենտրոնը Cabaret Voltaire-ն է[8]։ Նա մասնակցել է Դադա-ոգեշնչված երկայացումներին որպես պարուհի, պարուսույց և տիկնիկավար, նա նախագծել տիկնիկներ, բեմական հագուստ և հավաքածուներ ինչպես Cabaret Voltaire-ի, այնպես էլ այլ շվեյցարական և ֆրանսիական թատրոնների համար։ 1918 թվականին նա Ցյուրիխի Դադա Մանիֆեստոյում համաերգիչն էր[12]։

Նա նաև մի շարք քանդակներ է արել, որոնից են «Դադա գլուխները»՝ պատրաստված գունավոր փայտից[13]։

Թոյբեր-Արփը մտերիմ ընկերն էր նաև իր հասակակից ֆրանս-ռումինական ավանգարդ ոճի բանաստեղծ, էսսեսիստ և արվեստագետ Տրիստան Ցարան, ով Դադա շարժման կենտրոնական անդամներից մեկն էր։ 1920 թվականին Ցարան միջնորդել է չորս տասյնակ դադասիտ արվեստագետների, որոնցից էին Թոյբեր-Արփը, Ժան Արփը, Ժան Կոկտեն, Մարսել Դուշամպը և Հաննա Հյոխը։ Ցարան պլանավորում էր օգտագործել ներդրված տեքստը և պատկերները, որպեսզի ստեղծի «Dadaglobe» դադա աշխատությունը։ Պլանավորված էր ամբողջ աշխարհով 10,000 օրինակ տպագրել, սակայն նախագիծը չեղյալ հայտարարվեց, երբ 1921 թվականին գլխավոր հովանավոր Ֆրանսիս Պիկաբիան հեռացավ Ցարայից[14]։

Ժառանգություն խմբագրել

 
Ձվաձև կոմպոզիցիա աբստրակտ մոտիվներով, 1922
 
Kompozycja, 1931
 
Grasse – երկրաչափական և ալիքավոր գծեր, 1940 (գունավոր մատիտ, 26 x 34.4 սմ)
 
Սոֆի Թոյբեր-Արփը շվեյցարական 50 ֆրանկանոցի վրա

Սոֆի Թոյբեր-Արփը միակ կինն էր, ով հայտնվել է շվեյցարական դրամի վրա․ նրա դիմանկարը 1995 թվականից 50-ֆրանկանոցի վրա է պատկերված[11]։

Թանգարանը, որը նվիրված էր[15] Սոֆի Թոյբեր-Արփին և Ժան Արփիին, բացվել է 2007 թվականին Գերմանիայի Ռոլանդեց երկաթուղային կայարանի մի հատվածում, որը մշակել է Ռիչարդ Մեյերը[11]։ «Սոֆի Թոյբեր-Արփի մաքրվող գծեր» (2015) վիդեոաշխատությունը նկարահանվել է շվեյցարիացի մեդիայի արվեստագետ Միրիամ Թիեսի կողմից[16][17]։

Ֆրանսիա խմբագրել

1926 թվականից Սոֆի Թոյբեր-Արփը և Ժան Արփը տեղափոխվել են Ստրասբուրգ, որտեղ երկուսն էլ ստացան ֆրանսիական քաղաքացիություն։ Ապա նրանք խմբավորեցին իրենց ժամանակը Ստրասբուրգում և Փարիզում։ Այստեղ Թոյբեր-Արփը ստացավ բազմաթիվ ինտերիեր-ձևավորման առաջարկներ։ 1927 թվականին նա Բլանչե Գաչեթի հետ միասին համահեղինակեց Welly Lowell գիրքը[11]։

Ուշ 1920-ականներին նա հիմնականում ապրել է Փարիզում և շարունակել է կատարելագործվել դիզայնի ոլորտում։ Զույգը Ֆրանսիայի քաղաքացի են դարձել 1926 թվականին[9] և 1928 թվականին նրանք տեղափոխվեցին Փարիզից դուրս՝ Մեուդոն-Վալ Ֆլեուրի, որտեղ նա դիզայնավորեց իրենց տունը և տան կահավորանքը[18]։ Նա 1923-30 թվականներին Փարիզում Salon des Surindépendents-ի ցուցադրողն էր։

1930-ական թվականներին նա Cercle et Carré խմբի անդամ էր, որը հիմնադրվել էր Մայքլ Սեուֆորի և Ժոաքուին տորրես Գարսիաայի կողմից[9]։ Ավելի ուշ նա Փարիզում հիմնադրեց կոնստրուկտիվիզմ արվեստի ուղղությունը։ Նրա ընկերներն էին արվեստագետ Սոնիա Դելաունայը, Ռոբերտ Դելաունայը, Վասիլի Լանդիսնկին, Ջոան Միրոն և Մայքլ Դաչամփը[11]։ Նա 1937-1943 թվականներին եղել է Շվեյցարացի նկարիչների միության՝ Allianz-ի անդամ[9]։ 1940 թվականին Թոյբեր-Արփը և Արփը նացիստական օկուպացիաներին ընդառաջ լքեց Փարիզը՝ տեղափոխվելով Գրասսե, որտեղ Սոնիա Դելաուայի, Ալբերտո Մեգնելլիի և ուրիշ արվեստագետների հետ համատեղ հիմնադրեց արվեստանոց։ 1942 թվականի վերջին նրանք ստիպված վերադարձան Շվեյցարիա։ 1943 թվականի սկզբին Սոֆի Թոյբեր-Արփը մահացավ շմոլ գազի թունավորումից՝ տան անսարք վառարանի պատճառով[11]։

2014 թվականին Ֆրանսիայի Ժորժ Պոմպիդուի կենտրոնում կայացած «Danser sa vie» պարային և արվեստի ցուցահանդեսում լուսանկարիչը ցուցադրել է Թոյբեր-Արփի պարերը[19]։

Մատենագիտություն խմբագրել

  • Sophie Taeuber-Arp 1889–1943. Catalogue of the exhibition in the Arp-Museum Bahnhof Rolandseck, at the Kunsthalle Tübingen (1993), at the Städtischen Galerie im Lenbachhaus München (1994). publisher: Siegfried Gohr, Verlag Gerd Hatje, Stuttgart, 1993. 3-7757-0419-1
  • Gabriele Mahn: "Sophie Taeuber-Arp", pp. 160–168, in: Karo Dame, book on the exhibition Karo Dame. Konstruktive, Konkrete und Radikale Kunst von Frauen von 1914 bis heute, Aargauer Kunsthaus Aarau, publisher: Beat Wismer, Verlag Lars Müller, Baden, 1995. 3-906700-95-X
  • Christoph Vögele. Variations. Sophie Taeuber-Arp. Arbeiten auf Papier. Book on the exhibition at the Kunstmuseum Solothurn. Heidelberg: Kehrer Verlag, 2002. 3-933257-90-5
  • Sophie Taeuber-Arp – Gestalterin, Architektin, Tänzerin. Catalogue of the exhibition at the Museum Bellerive, Zürich. publisher: Hochschule für Gestaltung und Kunst Zürich. Zürich: Verlag Scheidegger & Spiess, 2007. 978-3-85881-196-7
  • Bewegung und Gleichgewicht. Sophie Taeuber-Arp 1889–1943. Book on the exhibition at the Kirchner Museum Davos and at the Arp Museum Bahnhof Rolandseck. editor: Karin Schick, Oliver Kornhoff, Astrid von Asten. Bielefeld: Kerber Verlag, 2010. 978-3-86678-320-1
  • Susanne Meyer-Büser: "Zwei Netzwerkerinnen der Avantgarde in Paris um 1930. Auf den Spuren von Florence Henri und Sophie Taeuber-Arp", in: Die andere Seite des Mondes. Künstlerinnen der Avantgarde. Book on the exhibition at the Kunstsammlung Nordrhein-Westfalen, Düsseldorf (ed.), and at the Louisiana Museum of Modern Art, Humlebaek, Dänemark. Köln: DuMont Buchverlag, 2011. 978-3-8321-9391-1
  • Roswitha Mair: Handwerk und Avantgarde. Das Leben der Künstlerin Sophie Taeuber-Arp. Berlin: Parthas Verlag, 2013. 978-3-86964-047-1
  • Sophie Taeuber-Arp – Heute ist Morgen. Comprehensive publication on the exhibition at the Aargauer Kunsthaus, Aarau, and at the Kunsthalle Bielefeld. Editor: Thomas Schmutz und Aargauer Kunsthaus, Friedrich Meschede und Kunsthalle Bielefeld. Zurich: Verlag Scheidegger & Spiess, 2014. 978-3-85881-432-6
  • West, Shearer (1996). The Bullfinch Guide to Art. UK: Bloomsbury Publishing Plc. ISBN 0-8212-2137-X.
  • Schmidt, Georg, ed. (1948). Sophie Taeuber-Arp, Holbein Verlag.
  • Vgele, Christoph, and Walburga Krupp (2003). Sophie Taeuber-Arp: Works on Paper, Kehrer Verlag.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sophie Taeuber-Arp (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Sophie Taeuber-Arp — 2008.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118753754 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. SIKART — 2006.
  7. 7,0 7,1 Artnet — 1998.
  8. 8,0 8,1 8,2 Schelbert, Leo (2014 թ․ մայիսի 21). Historical Dictionary of Switzerland. Rowman & Littlefield Publishers. էջ 369. ISBN 978-1-4422-3352-2.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Gaze, Delia (2013). Concise Dictionary of Women Artists. Routledge. էջեր 651–3. ISBN 978-1-136-59901-9.
  10. Arp, Jean; Hancock, Jane; Poley, Stefanie (1987). Arp, 1886–1966. Hatje. էջ 286.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Roswitha Mair (2013). Handwerk und Avantgarde. Das Leben der Künstlerin Sophie Taeuber-Arp (German). Parthas Verlag Berlin. ISBN 978-3-86964-047-1.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Pappas, Theoni (1999). Mathematical footprints: discovering mathematical impressions all around us. Wide World Publishing/Tetra. էջ 127.
  13. Blistène, Bernard; Dennison, Lisa (1998). Rendezvous: Masterpieces from the Centre Georges Pompidou and the Guggenheim Museums. Guggenheim Museum Publications. էջ 695. ISBN 978-0-8109-6916-2.
  14. Farago, Jason (2016 թ․ հունիսի 16). «A Plan to Spread Dada Worldwide, Revisited at MoMA». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  15. arp museum. «Hans Arp and Sophie Taeuber-Arp». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  16. Schaumbad - Freies Atelierhaus Graz. «100 Years of World Transition». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  17. Myriam Thyes. «Sophie Taeuber-Arp's Vanishing Lines». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  18. Saskia de Rothschild (14 February 2013), Glimpses of Jean Arp’s World New York Times.
  19. «Dada Dance: Sophie Taeuber's Visceral Abstraction – Art Journal Open». Art Journal Open (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հուլիսի 3. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Թոյբեր-Արփ» հոդվածին։