Սոֆիկ Սարգսյան

հայ դերասան

Սոֆիկ Սարգսյան (դեկտեմբերի 8, 1951(1951-12-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։

Սոֆիկ Սարգսյան
Ծնվել էդեկտեմբերի 8, 1951(1951-12-08) (72 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1977)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Սոֆիկ Սարգսյանը ծնվել է Երևանում։ 1977 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը (Հենրիկ Մալյանի դասարան)։ 1978-1980 թվականներին եղել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, 1980-1982 թվականներին՝ «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիայի դերասանուհի, 1983-1996 թվականներին՝ հեռուստաթատրոնի դերասանուհի և ռեժիսոր։ 1995 թվականից դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում[1][2]։

Ֆիլմագրություն խմբագրել

1973 թվականից նկարահանվել է մի շարք ֆիլմերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. LLC, Helix Consulting. «Կադրից այն կողմ… Սոֆիկ Սարգսյան՝ նույն ինքը՝ «Նահապետ»-ի Նուբարը (տեսանյութ)». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 22-ին.
  2. «AV Production - Սոֆյա Սարգսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆիկ Սարգսյան» հոդվածին։