Սոֆիայի տեխնիկական համալսարան

Սոֆիայի տեխնիկական համալսարան, ՍՏՀ (բուլղար․՝ Технически университет, (քաղաքի անունը չի մտնում պաշտոնական անվանման մեջ, բայց ավելանում է տարբերման համար), Բուլղարիայի խոշորագույն տեխնիկական համալսարան։ Մասնաճյուղեր ունի Պլովդիվում և Սլիվենում[3]։

Սոֆիայի տեխնիկական համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Հիմնադրված էհոկտեմբերի 15, 1945
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2]
Երկիր Բուլղարիա
ՏեղագրությունՍտուդենտսկի
Կայքtu-sofia.bg
Սոֆիայի տեխնիկական համալսարան (Բուլղարիա)##
Սոֆիայի տեխնիկական համալսարան (Բուլղարիա)
Սոֆիայի տեխնիկական համալսարան, Բուլղարիա
 Technical University of Sofia Վիքիպահեստում

Համալսարանում ուսանում են մոտավորապես 18 000 ուսանող, որոնցից գրեթե 10 %-ը կազմում են օտաերկրացիները։ Համալսարանը ընդգրկվում է Բուլղարիայի խոշորագույն ինը տեխնիկական բուհերի միավորման մեջ։

Պատմություն խմբագրել

Համալսարանը հիմնադրվել է 1953 թվականին որպես Մեքենա-էլեկտրատեխնիկական ինստիտուտ, երբ Պետական պոլիտեխնիկումը (1942-1953) բաժանվել է 4 բարձրագույն ինժեներական ինստիտուտի՝

  • Մեքենա-էլեկտրատեխնիկական ինստիտուտ (այսօր՝ Տեխնիկական համալսարան),
  • Ինժեներա-շինարարական ինստիտուտ (այսօր՝ Ճարտարապետության, շինարարության և երկրաբաշխության համալսարան),
  • Քիմիա-տեխնոլոգիական ինստիուտ (այսօր՝ Քիմիական տեխնոլոգիայի և մետաղագործության համալսարան),
  • Լեռնա-երկրաբանական ինստիտուտ։

ՄԷԻ 1965 թվականին անվանափոխվել է Բարձրագույն Մեքենա-էլեկտրատեխնիկական ինստիտուտ։ Հետո նրան շնորհվել է Լենինի անունը և այն մինչև 1990-ական թվականների սկիզբը կոչվել է Վ. Ի. Լենինի անվան բարձրագույն Մեքենա-էլեկտրատեխնիկական ինստիտուտ։ 1995 թվականի հուլիսի 21Բուլղարիայի ազգային խորհրդի որոշմամբ ստացել է համալսարանի կարգավիճակ և անվանափոխվել է Տեխնիկական համալսարան։

Ուսումնական կառուցվածք խմբագրել

Համալսարանի կրթական նախագիծը միավորում է՝

  • ֆակուլտետներ՝
    • Սոֆիայում, 11 հիմնական և 3 գործառական ֆակուլտետ (գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն դասավանդմամբ),
    • Պլովդիվում, 2 հիմնական ֆակուլտետ,
    • Սլիվենում, 1 հիմնական ֆակուլտետ,
  • քոլեջներ (բուհեր), Սոֆիայում և Սլիվենում,
  • միջին մասնագիտացված ուսումնարաններ, Սոֆիայում և Պրավեցում,
  • դեպարտամենտներ և կենտրոններ։

Գիտական կառուցվածք խմբագրել

Գիտական և կիրառական գործունեությունը կազմակերպվում է հետևյալ ստորաբաժանումներում՝

  • Գիտահետազոտական սեկտոր, որն իր մեջ ներառում է 15 գիտահետազոտական և գիտակիրառական լաբորատորիա
  • 5 փոքր ձեռնարկություններ՝ ԵՖՏՈՄ-ՅՈՆ, ԵՖՏՈՄ-ԽԻՄ, ՄՈԴ-ՄԱՆ, ՄՈՒՍԱՏ, ԵՄՆՄ
  • Ուսումնական-փորձառական ձեռնարկություն (Ուսումնական գործարան)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆիայի տեխնիկական համալսարան» հոդվածին։