Սոֆիայի եկեղեցի (Նոր Նախիջևան)

եկեղեցի Նոր Նախիջևան քաղաքում

Սոֆիայի եկեղեցի (ռուս.՝ Софийская церковь), կորսված ուղղափառ եկեղեցի Նոր Նախիջևան քաղաքում (այժմ՝ Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում)[1]։

Սոֆիայի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Ռուսաստան, Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ
ՏեղագրությունՆոր Նախիջևան
ԴավանանքՌուս ուղղափառ եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1912
ՆվիրվածՀոլի Ուիսդոմ
Հիմնադրված1912
Փակված է1934
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Նոր Նախիջևանը ձևավորվել է ներգաղթած հայերի կողմից, բայց քանի որ քաղաքը գտնվում էր Դոնի Ռոստովի կողքին, որտեղ գերակշռում էր ռուս բնակչությունը, Նախիջևանը չէր կարող երկար ժամանակ մնալ միատարր հայկական քաղաք։ Շուտով քաղաքում հայտնվել է ռուս ուղղափառ բնակչություն, որն ուղղափառ տաճարների կարիք ուներ[2]։

Սոֆիայի եկեղեցին կառուցվել է 1863 թվականին Մայիսի մեկի փողոցում։ Տաճարը միագմբեթ էր, փայտե՝ քարե ցոկոլի վրա և միհարկանի զանգակատնով։ Բարձրությունը 15 մետր էր։ Եկեղեցու կողքին նույն 1863 թվականին կառուցվել է ռուսական եկեղեցական-ծխական դպրոցի միհարկանի աղյուսե շենք[2]։

1904 թվականին Սոֆիայի փայտե եկեղեցու փոխարեն սկսվեց քարե կառույցի շինարարությունը՝ ճարտարապետ Վ. Վ. Պոպովի նախագծով։ 1912 թվականին շինարարությունն ավարտվեց[2]։

Այդ եկեղեցին չգոյատևեց նույնիսկ քառորդ դար. 1934 թվականին այն փակվեց և ապամոնտաժվեց՝ օգտագործվելով որպես շինանյութ։ Նախ հանեցին բոլոր կողային գմբեթները և տաճարի պատերը, թեև կենտրոնական գմբեթը դեռ որոշ ժամանակ կանգնած էր մնում չորս սյուների վրա։ Ի վերջո, և այդ սյուները պայթեցվեցին։ Նախկին Սոֆիայի եկեղեցու գտնվելու վայրի հարևանությամբ հետագայում կառուցվեց թիվ 11 դպրոցի շենքը[2]։

Եկեղեցու գոյության վերջին տարիներին այնտեղ ծառայել է ապագա մետրոպոլիտ Զինովին (Մաժուգա)[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ростов-на-Дону|Церковь Софии Премудрости Божией в Нахичевани-на-Дону» (ռուսերեն). sobory.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Нахичевань-на-Дону Храмы Ростов-на-Дону Церкви История Армянские храмы Ростовские храмы». www.donvrem.dspl.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  3. «РОСТОВСКИЙ-НА-ДОНУ СОФИЙСКИЙ ХРАМ - Древо». Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.