Սուֆոզիա, (լատին․՝ suffossion - տակից քանդել, քայքայել), տարալվացում, ապարաշերտերում ծծված ջրով միներալային մանր մասնիկների և լուծվող նյութերի հեռացում։ Սուֆոզիա առաջացնում է գրունտների միկրոագրեգատային կառուցվածքի խախտում, վերը տեղադրված ապարաշերտերի նստեցում և երկրի մակերևույթի 10, երբեմն 100-500 մ. տրամագծով փակ իջվածքների (ափսեներ, իջվածքներ, ձագարներ, ձորակներ) գոյացում։ Տարբերում են մեխանիկական սուֆոզիա՝ միներալային մանր մասնիկների հեռացում, քիմիական սուֆոզիա՝ լուծվող աղերի ողողումով հեռացում, կոլորիդային սուֆոզիա՝ գրունտի մասնիկների հեռացում՝ կոագուլված կավային մասնիկների միկրոագրեգատների քայքայումով։ Սուֆոզիա առաջացնում է հիմքի թուլացում (կառույցն անհավասարաչափ է նստում)։ Այն վայրերը, որտեղ սուֆոզիա է նկատվում, պիտանի չեն շինարարության համար։

Սուֆոզիա


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 213