Սուրեն Վահունի

հայ թարգմանիչ, բանաստեղծ

Սուրեն Վահունի (Սուրեն Վահանի Խաչիկյան, դեկտեմբերի 12, 1910 գյուղ Փաշալու (այժմ՝ Զառիթափ) - մարտի 25, 1983 Երևան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ֆելիետոնիստ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Սուրեն Վահունի
Ծննդյան անունՍուրեն Վահանի Խաչիկյան
Ծնվել էդեկտեմբերի 12, 1910(1910-12-12)[1]
ԾննդավայրԶառիթափ, Շարուր-Դարալագյազի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 25, 1983(1983-03-25)[1] (72 տարեկան)
Մասնագիտությունթարգմանիչ և բանաստեղծ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԱվանգարդ և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
ՊարգևներՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Սուրեն Վահունի Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Սուրեն Վահունին ծնվել է 1910 թվականին Փաշալու գյուղում։ Մանկությունն անցել է Ջուլֆա քաղաքում։ 1918 թվականին ընտանիքի հետ փոխադրվել է Երևան։ 1929 թվականին ավարտել է Երևանի Մյասնիկյանի անվան դպրոցը, որից հետո ուսման թերին լրացրել է ինքնակրթությամբ։ Վահունու առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1927 թվականին։ 1925 թվականին հարել է Ե. Չարենցի գլխավորած «Նոյեմբեր» գրական կազմակերպությանը։

Աշխատանք խմբագրել

Աշխատել է «Ավանգարդ», «Սովետական Հայաստան», «Սովետական դպրոց» թերթերի խմբագրություններում, եղել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն 1963 - 1983 թվականներին։ 1969 թվականին արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Մեսրոպյան գրիչ» մրցանակին։

Ստեղծագործություններ խմբագրել

Վահունին մամուլում տպագրվել է 1927 թվականից։ Հայրենասիրության, սովետական ժողովուրդների եղբայրության, քաղաքացիական կռիվների և Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոիկայի թեմաներով նրա բանաստեղծություններն ու բալլադները ամփոփված են «Երկու երգ» (1930), «Ռազմի երգեր» (1938), «Դեպի արևմուտք» (1943), «Երգերի գիրք» (1949) և այլ ժողովածուներում։ Հեղինակ է բազմաթիվ ֆելիետոնների, գրական-հրապարակախոսական հոդվածների։ Վահունու գործերը թարգմանվել են ռուսերեն և այլ լեզուներով։ Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ» վեպի թարգմանության համար 1974 թվականին արժանացել է Հայհրատպետկոմի լավագույն թարգմանության մրցանակին[2][3]։

Երկեր խմբագրել

  • Երկու երգ, Երևան, Պետհրատ, 1930, 36 էջ։
  • Ռազմի երգեր, Երևան, Պետհրատ, 1938, 72 էջ։
  • Զանգեզուր, Երևան, Հայպետհրատ, 1941, 5 էջ։
  • Դեպի արևմուտք, Երևան, Հայպետհրատ, 1943, 43 էջ։
  • Երգերի գիրք (հատընտիր), Երևան, Հայպետհրատ, 1949, 126 էջ։
  • Գլոբուսը, Երևան, Հայպետհրատ, 1964, 6 էջ։
  • Սուրեն Վահունի, Բալլադներ, Երևան, «Սովետական գրող», 1978։
  • Բարեղամ Իգնատիչի արկածները։ Երգիծական երկերի ընտրանի։ «Գիտելիք», 1990, 222 էջ[4]։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում

Վահունին թարգմանել է Ա․ Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» (1937), Լոպե դե Վեգայի «Պարտիզպանի շունը» (1956), Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոն» (I960), Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո» (1966), Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ» (1973, 1978) և ուրիշ գրողների այլ գործեր։

  • Մարտի Անգրե, Երևան, Պետհրատ, 1932, 14էջ։
  • Դմիտրևա Ե., Տունկն աճում է, Երևան, Պետհրատ, 1933, 14 էջ։
  • Պուշկին Ա. Ս., Բախչիսարայի շատրվանը, Երևան, Պետհրատ, 1937, 79 էջ։
  • Գաթա, Երևան, Հայպետհրատ, 1943, 14 էջ։
  • Պալատիկ (ռուսական ժողովրդական հեքիաթ), Երևան, Հայպետհրատ, 1944, 15 էջ։
  • Տոլստոյ Ալ., Պարծենկոտ նապաստակը, Երևան, Հայպետհրատ, 1944, 16 էջ։
  • Լոպե դե Վեգա, Պարտիզպանի շունը (կոմեդիա), Երևան, Հայպետհրատ, 1956, 136 էջ։
  • Բոկաչչո Ջիովաննի, Դեկամերոն, Երևան, Հայպետհրատ, 1960, 760 էջ։
  • Պուշկին Ա. Ս., Բախչիսարայի շատրվանը, Երևան, Հայպետհրատ, 1964։
  • Ասք Իգորի ճակատամարտի մասին, Երևան, Հայպետհրատ, 1964։
  • Դյումա Ալեքսանդր, Կոմս Մոնտե Քրիստո, հ. 1, Երևան, «Հայաստան», 1966, 743 էջ։
  • Հաշեկ Յարոսլավ, Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշծարհային պատերազմի ժամանակ, Երևան, «Հայաստան», 1973, 780 էջ։
  • Ասք Իգորի ճակատամարտի մասին, Երևան, «Հայաստան», 1976, 70 էջ։
  • Հաշեկ Յարոսլավ, Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ, Երևան, «Սովետական գրող», 1978, 617 էջ։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967)
  • «Մեսրոպյան գրիչ» մրցանակ (1969)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1980)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13196
  2. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 430-431։
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 520։
  4. Վահունի, Սուրեն Վահանի (1990 թ․ հունվարի 1). Բարեղամ Իգնատիչի արկածները։ Երգիծական երկերի ընտրանի. Գիտելիք. ISBN 9785807901170.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։