Սուրեն Երեմյան

հայ քարտեզագիր, պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Տիգրանի Երեմյան (ապրիլի 10, 1908(1908-04-10)[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3][1][2] - դեկտեմբերի 17, 1992(1992-12-17)[2], Երևան, Հայաստան[2]), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմաբան և քարտեզագիր[4]։ Հիմնական աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի կազմավորման և հին Հայաստանի պետական կազմավորումների պատմության հարցերին, հին և միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմությանը, կովկասագիտությանը, Հայաստանի, Կովկասի և Առաջավոր Ասիայի պատմական աշխարհագրությանը։ Կազմել է Հայաստանի պատմական քարտեզներ, պատմական գիտական քարտեզագրության հիմնադիրն է Հայաստանում։

Սուրեն Երեմյան
Ծնվել էապրիլի 10, 1908(1908-04-10)[1][2]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3][1][2]
Մահացել էդեկտեմբերի 17, 1992(1992-12-17)[2] (84 տարեկան)
Երևան, Հայաստան[2]
Բնակության վայր(եր)Թբիլիսի, Սանկտ Պետերբուրգ և Երևան[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և հայագետ
Հաստատություն(ներ)Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելյան ձեռագրերի ինստիտուտ[1] և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1]
Գործունեության ոլորտՀայոց պատմություն, Աղվանք և Հայ ժողովրդի էթնոգենեզ
Պաշտոն(ներ)տնօրեն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1931)[1]
Կոչումակադեմիկոս[1][2]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1][2] (1953)
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Սուրեն Երեմյանը ծնվել է 1908 թվականի ապրիլի 11-ին Թբիլիսիում, բանվորի ընտանիքում։ 1928 թվականին նա ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1935 թվականին նա գործուղվել է Լենինգրադ՝ ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտ, որտեղ նա հաջողությամբ պաշտպանել է «Քարթլիի (Արևելյան Վրաստան) ֆեոդալական կազմավորումները մարզպանական շրջանում» թեմայով դիսերտացիանև ստանում պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Այս տարիներին «ԽՍՀՄ պատմություն» բազմահատորյակի համար նա գրել է Հայաստանի և Աղվանքի ամբողջական պատմության բաժինը՝ հնագույն շրջանից մինչև XI դարը։

Լենինգրադի պետական համալսարանի պատմության և բանասիրության ֆակուլտետներում Սուրեն Երեմյանը դասավանդել է հայ ժողովրդի պատմություն։ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Երևանի մասնաճյուղի ստեղծումից հետո Երեմյանը տեղափոխվել է Երևան։

1953 թվականին Մոսկվայում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա «Հին Հայաստանի ստրկատիրական հասարակարգը» թեմայով։ Նույն տարում նա ընտրվել է ՀՀ ԳԱ թղթակից անդամ և նշանակվել պատմության ինստիտուտի տնօրեն։ 1963 թվականին ընտրվել է Հայաստանի ԳԱ ակադեմիկոս, 1965-1968 թվականներին վարել է Հայաստանի ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոն։ 1964 թվականին նա ղեկավարել է պատմության ինստիտուտի միջին, իսկ 1971 թվականին՝ հին դարերի պատմության բաժինները։ Եղել է ինստիտուտի տնօրինության գիտական խորհրդատուն։ Նրա մասնակցությամբ է ստեղծվել «Հայ ժողովրդի պատմության» բազմահատորյակը․ եղել է խմբագրական կոլեգիայի անդամ[5][6]։

Երեմյանը և Ստալինի պահանջը խմբագրել

1935 թվականին Ի․ Ստալինը հայ պատմաբաններին ներկայացնում է երեք պահանջ, որից մեկն էլ հանդիսանում էր այն, որ նրանք պետք է նորաստեղծ Ադրբեջանի համար պատմություն ստեղծեն։ Երբ Աղասի Խանջյանը ներկայացնում է այս պահանջը, Սուրեն Երեմյանը նստած տեղից կանգնում է և հայտարարում ՝

 
- Ճիշտ է ասում ընկեր Ստալինը, մենք պարտավոր ենք մեր եղբայր ադրբեջանցիների համար պատմություն ստեղծել։
 

Այս հայտարարությունից հետո Երեմյանը մեկնում է Մոսկվա ու ընդգրկվում այս խնդրի շուրջ ձևավորված հանձնաժողովում։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվելուց հետո Սուրեն Երեմյանը գրում է բազմաթիվ հոդվածներ և գրքեր, որտեղ մերժում է Աղվանք պետության և Հայաստանի միջև կապը, ինչպես նաև Աղվանքը ներկայացնում է որպես Ադրբեջանի պատմության մաս[7]։

Երկեր խմբագրել

  • Հայաստանը Մեսրոպ Մաշտոցի ժամանակ 360-440 թվականներին։ Սևակ Գ. «Մեսրոպ Մաշտոց, Հայկական գրերի ու մատենագիտության սկզբնավորումը» գրքում, 1962։
  • Հայաստանը ըստ «Աշխարհացոյցի»- ի։ (Փորձ VII դարիհայկական քարտեզի վերակազմության ժամանակակից քարտեզագրական հիմքի վրա), 1963։
  • Հայ ժողովրդի սննդի բնապատմական հիմունքները, 1963։
  • Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմությունը XIII-XIVդարերում, 1964։
  • Происхождение некоторых орудий пашенного земледелия в древней Армении, 1964.
  • Выдающийся ученый, этнограф, искусствовед: (К 70-летию со дня рождения С. С. Лисициан), 1964.
  • Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում, 1965։
  • О некоторых историко-географических параллелях в "Повести временных лет" и "Истории Тарона" Иоанна Мамиконяна, Киев, 1965.
  • Հայկական լեռնաշխարհի հնագույն ժողովուրդը։ Սովետական Հայաստան, 1966։
  • Հայ ժողովրդի կազմավորումը։ 1966։
  • Աղվանից աշխարհի գրականության հարցերի շուրջը, 1966։
  • Զաքարյանների իշխանություն, 1977։
  • Մեծ Հայքն ըստ VII դարի «Աշխարհացոյց» - ի, 1981։
  • Մարզպանական Հայաստան։ 1981։
  • Аборигены Армянского нагорья: 1981.
  • Դրվատանքի արժանի գործ, Սովետական Հայաստան, 1982։
  • Ագաթանգեղոսի հին վրացերեն խմբագրությունները, 1982.:
  • Века повествуют о дружбе: (К 1500-летию города Киева): 1982.
  • Капитальный труд: Шестой и седьмой тома Армянской советской энциклопедии: 1982.
  • Դավիթ Անհաղթի կուլտուր-պատմական միջավայրը։ «Դավիթ Անհաղթը՝ հին Հայաստանի մեծ փիլիսոփան» գրքում, 1983։
  • Естественно-исторические основы питания армянского народа: В кн., 1983.
  • Навеки с Россией: (К 200-летию к заключения Георгиевского трактата), 1983.
  • Грузинское феодальное княжество Кахети в VIII-XI вв. и его взаимоотношения с Арменией: ,1983г.
  • Առաջաբան։ Բաժին Ա։ Բաժին Բ։ Բաժին Դ.: «Հայ ժողովրդի պատմություն» [հատոր 8], 1984։
  • Օրացույցի պատմությունից։ Երկրագունդը ըստ Անանիա Շիրակացու։ Գիտություն և տեխնիկա, 1984։
  • Հայ ժողովրդի պատմություն։ Հ. 2 Հայաստանը վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում։ Երևան, 1984[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 Еремян Сурен Тигранович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  6. «Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1».
  7. «Արտաշես Հակոբջանյան․ Հայոց Աղվանից աշխարհի գլխիվայր շրջված պատմությունը». web.archive.org. 2014 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  8. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Սուրեն Երեմյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • ՀՀ ԳԱ նախագահություն, պատմության և տնտեսագիտության բաժանմունք, պատմության ինստիտուտ «Ս. Տ. Երեմյան», պատմաբանասիրական հանդես №1, 1992, էջ 255-256

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 546