Սուրեն Դանիելյան

հայ գրականագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Դավթի Դանիելյան (օգոստոսի 9, 1948(1948-08-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրո‎ֆեսոր։ Հայաստանի գրողների միության անդամ (1996)։

Սուրեն Դանիելյան
Ծնվել էօգոստոսի 9, 1948(1948-08-09) (75 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԳևորգյան Հոգևոր Ճեմարան

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ‎ֆակուլտետում, այնուհետև՝ ասպիրանտուրայում և սկսել դասախոսական աշխատանքը։ 1993-2001 թվականներին հայ գրականություն է դասավանդել Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 1995 թվականին հիմնադրել է «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը, կազմակերպել է արևմտահայ լեզվի, գրականության, մեսրոպյան ուղղագրության՝ շուրջ երեք տասնյակի հասնող մեկամսյա վերապատրաստության դասընթացներ Սփյուռքի և հայրենիքի ուսուցիչների համար։ 2013 թվականից Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչն է։ Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, կազմել և հրատարակել է 50-ից ավելի ժողովածուներ՝ դասագրքեր, ձեռնարկներ, պատմական, գիտական, գեղարվեստական հատորներ[1][2]։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԳՄ համատեղ «Վիլյամ Սարոյան» մեդալ, 2012
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2007
  • ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ, 1994

Երկեր խմբագրել

  • Արևմտահայ գրականություն. Տիտանիկ թե՞ շարունակականություն, Եր., 2014:
  • Միջուկի տրոհումը. սփյուռքահայ գրականության պատմություն, գիրք Ա, Եր., 2011:
  • Բանաստեղծության ազատագրումը. Զարեհ Խրախունի, Ս. Էջմիածին, 1999։
  • Ներաշխարհի գեղարուեստական քննութիւն. Ռոպէր Հատտէճեան, Իսթանպուլ, 1996։
  • Սփիւռքահայ վէպը. ժանրը, աւանդոյթները, պատմութեան փիլիսոփայութիւնը, Անթիլիաս, 1992։
  • Սուրեն Դանիելյան. Բանաստեղծի ապրված ժամանակը, «Գարուն», 1987, № 1։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սուրեն Դանիելյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  2. Սուրեն Դանիելյանի մասին ՀԳՄ կայքում