Սուրեն Գասպարյան

հայ վիրաբույժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Գասպարյան (այլ կիրառումներ)

Սուրեն Աշոտի Գասպարյան (փետրվարի 10, 1932(1932-02-10)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 4, 2005(2005-11-04)[1], Մոսկվա, Ռուսաստան), հայ վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1968)։ ՌԴ գիտության վաստակավոր գործիչ։ ԽՍՀՄ-ում բժշկական և կենսաբանական կիբեռնետիկայի հիմնադիրն է։

Սուրեն Գասպարյան
Ծնվել էփետրվարի 10, 1932(1932-02-10)[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 4, 2005(2005-11-04)[1] (73 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան (1957)
Մասնագիտությունվիրաբույժ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Ծնողներհայր՝ Աշոտ Գասպարյան
Պարգևներ
ՌԴ գիտության վաստակավոր գործիչ

Ուրոլոգ Աշոտ Գասպարյանի որդին։

Կենսագրություն խմբագրել

Սուրեն Գասպարյանը ծնվել է 1932 թվականին Մոսկվայում։ 1957 թվականին ավարտել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտը։ 1963 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ, 1967 թվականին՝ դոկտորական և դարձել Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտի ուսումնական գծով պրոռեկտոր։ 1968 թվականին Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտում ստեղծել է հաշվողական կենտրոն, 1969 թվականին Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտում ստեղծել է կիբեռնետիկայի բաժին, 1973 թվականին՝ նույնանուն բաժանմունք։ 1974 թվականից՝ բժշկական և կենսաբանական կիբեռնետիկայի ամբիոնի հիմնադիր-վարիչ, 1974-1976 թվականներին՝ բժշկակենսաբանական ֆակուլտետի դեկան, 1974 թվականից՝ ՌԴ առողջապահության նախարարության գիտաբժշկական խորհրդին կից բժշկական կիբեռնետիկայի և հաշվողական տեխնիկայի խորհրդի նախագահ, 1977-1985 թվականներին՝ ՌԽՖՍՀ առողջապահության նախարարության Հանրապետական տեղեկատվական հաշվողական կենտրոնի տնօրեն, 1994 թվականից՝ Տեղեկատվայնացման միջազգային ակադեմիայի բժշկական տեղեկատվություն բաժանմունքի նախագահ[2]։

300 գիտական աշխատությունների, այդ թվում 5 մենագրության հեղինակ է։ Աշխատանքները վերաբերում են փորձարարական վիրաբուժության, ուռուցքաբանության և ուրոլոգիայի հարցերին[3]։

Մահացել է 2005 թվականի նոյեմբերի 4-ին երկարատև ծանր հիվանդությունից հետո։ Թաղված է Մոսկվայի Վվեդենսկոյե գերեզմանատան 18-րդ հատվածում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=5863
  2. «РНИМУ им. Н.И. Пирогова - О кафедре». rsmu.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.(չաշխատող հղում)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «Могилы врачей _ Гаспарян Сурен Ашотович (1932-2005)основатель российской школы медицинской кибернетики,академик». mednecropol.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.