Սուրեն Այվազյան (երկրագետ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Այվազյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Միքայելի Այվազյան (1933, օգոստոսի 4, Թբիլիսի - 2009, սեպտեմբերի 11, Երևան), երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր։

Սուրեն Այվազյան
Ծնվել էօգոստոսի 4, 1933(1933-08-04)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 11, 2009(2009-09-11) (76 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտություներկրաբան
Գիտական աստիճանգիտությունների թեկնածու

Կենսագրություն և գործունեություն խմբագրել

Սուրեն Այվազյանը 1957 թ. ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի երկրաբանության ֆակուլտետը։ 1957-1959 թթ. աշխատել է որպես ինժեներ ԽՍՀՄ ԳԱ կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտի Էլբրուսի արշավախմբում։ Ավագ եղբոր հետ միասին փորձարարությամբ հայտնաբերել է սպեկտրի ինֆրակարմիր տիրույթում ալիքների երկարությունը՝ ճառագայթման առավելապես պղտոր միջավայրում անցման ժամանակ։ Այս հայտնագործությունը օգտագործվել է «Սոյուզ-Պ» և «Սոյուզ-ՊՊԿ» հրթիռների համար և արժանացել պետական մրցանակի։ 1959 թ. աշխատել է Հայաստանի ԳԱ նախագահությունում։ 1959-60 թթ. փորձել է ուրարտական սեպագրերն ընթերցել հայերենով։ 1963 թ. հայտնաբերել և 1965-66 թթ. հնագիտական արշավախմբի կազմում պեղումներ է կատարել Մեծամորում։

1968 թ. Մոսկվայում պաշտպանել է ատենախոսություն և ստացել երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածուի կոչում։ 1968-1988 թթ. աշխատել է Հայգիպրոցվետմետում (գունավոր մետալուրգիայի գիտահետազոտական ինստիտուտում) որպես գիտատեխնիկական ինֆորմացիոն բաժնի վարիչ։

1969-1971 թթ. հիմնել և ղեկավարել է Հայաստանի երիտասարդ գիտնականների խորհուրդը։ Գտել և դուրս է բերել գրավիէլեկտրամագնիսական դաշտի միացյալ ցիկլը, որը կաղված է երկրագնդի միջուկում թերմոմիջուկային սինթեզի ռեակցիայի ընթացքից։ 1972 թ. ՍՍՀՄ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից արժանացել է գիտության և տեխնիկայի պատմության գծով ավագ գիտաշխատողի կոչման։ 1976 թ. դարձել է Էներգետիկ ինվերսիաների հասարակական միջազգային ակադեմիայի իսկական անդամ։

Ս. Այվազյանը 1978-1988 թթ. ՍՍՀՄ ղեկավարներ Լ. Ի. Բրեժնևին, Ա. Ն.Կոսիգինին, Մ. Ս.Գորբաչովին բաց նամակներ ուղարկել է, վեր հանելով Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի հայկականությունը։ 1989 թ. մայիսին Ղարաբաղ զենք տեղափոխելու մեղադրանքով ձերբակալվել է և մինչև 1993 թ. մարտ ամիսը անցկացրել բանտում։ Բանտից դուրս գալուց անմիջապես հետո, Այվազյանը հիմնել է «Դաշնակցություն» թերթը և դարձել նրա գլխավոր խմբագիրը։ 1994 թ. ստեղծել է Հայաստանի ռեֆորմների ասոցիացիան և դարձել «Արամազդ» հայերեն և ռուսերեն թերթերի գլխավոր խմբագիրը։ Նույն տարում ստեղծել է Քարե մշակույթի թանգարան, «Քարեդարան» Հայկական ազգային ասամբլեան և դարձել է եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն հրատարակվող «Մեծամոր» գիտամշակութային թերթի գլխավոր խմբագիրը։ 1997 թ. հիմնել է «Նեֆելին» ՍՊՀ-ն՝ նեֆելինային սիենիտների մշակման և ալյումինի ստացման եղանակների նպատակով։ 2006 թ. հիմնել է պարահոգեբանության և էքստրասենսորիկայի հայկական կենտրոնը։

Մրցանակներ խմբագրել

  • 1961 և 1968 թթ. ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր
  • 2006 թ. Չիժևսկու անվան մեդալ
  • 2007 թ. Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի ոսկե մեդալի դափնեկիր
  • 2010 թ. ԼՂՀ (Արցախ) նախագահի կողմից նրան շնորհվել է “Երախտագիտություն” մեդալը՝ Արցախի ազատագրմանը մատուցած իր մեծ ծառայությունների համար։

Ստեղծագործություններ խմբագրել

Սուրեն Այվազյանը թողել է գիտամշակութային հարուստ ժառանգություն՝ 300 գիտական աշխատություն, այդ թվում՝ 36 մենագրություն, արձակ գործեր, բանաստեղծությունների ժողովածուներ, տասնյակ երգեր։ Ահա նրա որոշ աշխատությունների ցանկը.

  1. Հիքսոսները։ /մենագրություն/, Երևան, 1960
  2. Հայկական սեպագրերի վերծանումը։ /մենագրություն/։ Հայկ. ՍՍՀ ԳԱ, Երևան, 1963
  3. Վալենտական իզոտոպների միանմանության շարքերը։ /մենագրություն/ Հայկ. ՍՍՀ ԳԱ երկրաբանության ինստիտուտ, Երևան, 1 967
  4. 20 պատառիկ /ֆրագմենտ/։ /մենագրություն/ “Հայաստան” հրատ., Երևան, 1970
  5. Արևը և մոլորակները։ /մենագրություն /, “Հայաստան” հրատ., Երևան, 1971
  6. Բնագիտության որոշ դրույթների մեկնաբանություն։ /մենագրություն/, “Հայաստան” հրատ., Երևան, 1972
  7. Երկրագնդի ձևավորումը։ /մենագրություն /, “Հայաստան” հրատ., երևան, 1976
  8. Հնագույն Հայաստանի մշակույթի պատմությունից։ /մենագրություն /, “Լույս” հրատ., Երևան, 1986. Վերահրատարակվել է հայերեն և ռուսերեն լեզուներով “Ֆենոմեն” հրատ., Երևան, 2008
  9. Հնգաչափ կոնտինիումի կոորդինատների բացարձականության տեսություն։ /մենագրություն /, Երևան, 1995
  10. Բռնակալի ողբերգությունը։ Ապոկալիպսիս։ /դրամա 3 գործողությամբ/, Երևան, 1996
  11. Հայկական ռադիոն հարցնում է /անեկդոտների ժողովածու/։ Երևան, 1998
  12. ХХ դարի վերջի երեք ֆենոմենները։ “Մխիթար Գոշ” հրատ., Երևան, 1999
  13. Տարօրինակությունների և օրինաչափությունների աշխարհում։ Երևան, “Ֆենոմեն”, 2000
  14. պատմություն. Հայկական հետք։ “Կռոն-պրես” հրատ., Մոսկվա, 2000
  15. Հայաստանի պատմության որոշ խնդիրների մասին։ /ռուսերեն և հայերեն/, Երևան, 2000
  16. Կյանքի պատառիկներ։ Երևան, “Ֆենոմեն”, 2001
  17. Այր Հայրենյաց։ /պատմավեպ հայերեն և ռուսերեն/։ Երևան, “Ֆենոմեն”, 2002։
  18. Փառանձեմ թագուհին և իշխան Կամսարականը։ /պատմավեպ/, Երևան, 2006
  19. Երկու բռնապետեր. Ստալինի հանելուկները։ /դրամա/, Երևան, “Ֆենոմեն”, 2006
  20. Հայաստանը և Աստվածաշնչյան պատումները։ Երևան, 2006
  21. Հայաստանի և տիեզերքի իմ ընկալումները։ Երևան, “Ֆենոմեն”, 2008
  22. 1980 թ. Ս. Այվազյանը կազմել է “Հայաստանի պատմական քարտեզները”։ Քարտեզներին կցված են մեկնաբանություններ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Ատլասը հրատարակվել է 2002 թ., վերահրատարակվել է 2003 թ.։