Հիսուս Քրիստոսի Ծնունդ (Հայ առաքելական եկեղեցում՝ Աստվածահայտնութիւն, հուն․՝ Ή κατά σάρκα Γέννησις τού Κυρίου καί Θεού καί Σωτήρος ημών Ιησού Χριστού), քրիստոնեական գլխավոր տոներից մեկը, որը նշվում է ի պատիվ Սուրբ Մարիամ Աստվածածնից Հիսուս Քրիստոսի ծնվելու։

Սուրբ ծնունդ

ՏեսակՔրիստոնեական տոն, պետական տոն և ԱՄՆ դաշնային տոներ
Ենթադասcelebration?
ԱմսաթիվՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի՝ հունվարի 6,
Ռուս Ուղղափառ եկեղեցի Ռուս Ուղղափառ եկեղեցի՝ հունվարի 7,
Կաթոլիկ եկեղեցի Կաթոլիկ եկեղեցի՝ դեկտեմբերի 25
ՀաստատվածՍուրբ Մարիամ Աստվածածնից Հիսուս Քրիստոսի ծնվելու պատվին
Տոնական կերակուրPlätzchen?, կոճապղպեղի անուշահաց, Christmas pudding?, Տուռոն, Պոլվորոն, հնդկահավի միս, Christmas ham?, Կոլոլակ (ուտեստ), pinnekjøtt?, Մեդիստերպյոլսե, pork belly? և smalahove?
Ի հիշատակՀիսուսի ծնունդը[1]

Պատմություն խմբագրել

 
Հենրի Հոֆման. «Մոգերի երկրպագություն»

Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին։ Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Ուղղափառ եկեղեցիները նշում են այդ տոնը հունվարի 7-ին, որը, ըստ ուղղափառ եկեղեցիների կողմից օգտագործվող Հուլյան օրացույցի, համընկնում է դեկտեմբերի 25֊ին։

Քանի որ Սուրբ ծնունդը հայտնի էր դեռ վաղ Քրիստոնյա գրողներին, այն պետք է որ առաջացած լիներ դեռ առաքելական ժամանակներում։ Հիրենեոս Լիոնացին նշել է այն տոների շարքում, նույնիսկ դեկտեմբերի 25-ը նշելով որպես ծննդյան ամսաթիվը[2]։ Տերտուղիանոսը կապելով Քրիստոսի խաչման և Մարիամի հղիանալու օրերը նշում է Քրիստոսի ծննդյան օրը որպես դեկտեմբերի 25-ը[3]։

Քրիստոսի ծննդյան իրադարձություններ խմբագրել

 
Էլ Գրեկո. «Սուրբ ծնունդ»

Դավանաբանական տեքստեր խմբագրել

Հիսուս Քրիստոսի ծննդյան մանրամասն պատմությունը ներկայացվում է միայն Ղուկաս և Մատթեոս ավետարանիչների մոտ (Մատթեոսի ավետարան, 1-ին գլուխ).

  Յովսէփն էլ Դաւթի տնից և ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր և յղի էր։ Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետև իջևանում նրանց համար տեղ չկար[4]։  

Մարիամն ու Հովսեփը Բեթղեհեմ գնացին Հռոմեական կայսրությունում մարդահամարի պատճառով, որն ացկացվում էր Օգոստոս կայսեր օրոք[Ն 1]: Այդ ժամանակ Սիրիայում իշխում էր Պուբլիուս Քվիրինիոսը[Ն 2][Ն 3]: Համաձայն կայսեր հրամանի՝ մարդահամարի գործընթացը դյուրացնելու նպատակով կայսրության յուրաքանչյուր հպատակ պետք է վերադառնար «իր քաղաք»։ Քանի որ Հովսեփն ու Մարիամը Դավթի ժառանգներն էին, ուղևորվեցին Բեթղեհեմ։

Հիսուսի ծննդից անմիջապես հետո նրան եկան երկրպագելու հովիվները, որոնք այդ իրադարձության մասին իմացել էին հրեշտակի հայտնությունից. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» (Ղուկաս 2:10-11)։ Ըստ Մատթեոս ավետարանիչի՝ երկնքում հայտնվեց զարմանահրաշ աստղ, որը նորածին Հիսուսի մոտ բերեց մոգերին։ Նրանք ընծաներ նվիրաբերեցին՝ ոսկի, խունկ, զմուռս, ոչ ինչպես նորածնի, այլ Արքայի (Մտ. 2:1-3)։ Ոսկին նվիրեցին իբրև ինքնակալ և հաղթող թագավորի խորհրդանշան, կնդրուկը՝ իբրև մարդասեր ու երկնային Աստծո, իսկ զմուռսը՝ իբրև մեզ համար ինքնակամ մեռնողի։ Այդ ժամանակ «Սուրբ ընտանիքն» արդեն տուն էր գտել (Մտ. 2:1-11

Իմանալով Մեսիայի ծնունդի մասին և ցանկանալով ոչնչացնել նրան՝ հրեաների թագավոր Հերովդեսը հրամայեց սպանել մինչև 2 տարեկան բոլոր մանուկներին։ Բայց Քրիստոսը հրաշքով փրկվեց, քանի որ հրեշտակը Հովսեփին հրամայեց ընտանիքի հետ փախչել Եգիպտոս, որտեղ նրանք ապրեցին մինչ Հերովդեսի մահը (Մտ. 2:16

Ըստ էության, ի սկզբանե՝ Քրիստոսի ծննդից 8 օր հետո տեղի ունեցավ նրա թլփատումը (Ղկ. 2:21), իսկ 40-րդ օրը՝ նրա ընծայումը Երուսաղեմի տաճարում (Ղկ. 2:22-38), իսկ հետո արդեն մոգերի երկրպագությունը, փախուստ Եգիպտոս և մանուկների կոտորածը։

Ապոկրիֆ աղբյուրներ խմբագրել

 
«Սալոմեն լողացնում է Քրիստոսին» որմնանկար (Կապադովկիա, 12-րդ դար)

Հիսուս Քրիստոսի ծննդյան մանրամասներ կան նաև երկու ապոկրիֆ աղբյուրներում՝ «Հակոբի նախակտակարանում» և «Կեղծ-Մատթեոսի ավետարանում»։ Համաձայն այս աղբյուրների՝ հյուրանոցում տեղի բացակայության պատճառով Հովսեփն ու Մարիամը ստիպված էին գիշերել քարանձավում, որը վատ եղանակային պայմաններում անասունների համար փարախ էր հանդիսանում։

Երբ Մարիամը զգաց երկունքի ցավեր, Հովսեփը գնաց մանկաբարձուհի գտնելու, բայց երբ վերադարձան քարանձավի մոտ, ծննդաբերությունն անցել էր, իսկ քարանձավում այնպիսի լույս էր, որ նրանց կուրացնում էր, իսկ որոշ ժամանակ անց լույսը կորավ, և հայտնվեց նորածինը, որը միանգամից վերցրեց իր Մարիամ մոր կուրծքը։ Ինչպես հայտնում է Կիպրիանոս Կարթագենացին, Մարիամը «մանկաբարձուհու օգնության կարիքը չուներ. Նա ինքը և՛ մանկաբարձուհի էր, և՛ ծննդօգնություն ցուցաբերող, ուստր և Իր Նորածնին մատուցում է ակնածալի հոգատարություն»: Նա գրում է, որ Քրիստոսը ծնվել է մինչ Հովսեփի՝ մանկաբարձուհուն բերելը։ Ընդ որում Սալոմեն անվանվում է պառավ կույս և Մարիամի ազգակից, այսինքն սերված Դավթի ցեղից[5]։

Ապոկրիֆ աղբյուրներում հիշատակվող Սալոմե-մանկաբարձուհին վկայել է Աստվածածնի կուսության պահպանման վերաբերյալ, և նրա կերպարը մտել է Հիսուս Քրիստոսի ծննդյանը նվիրված պատկերագրության և ժողովրդական սովորույթների մեջ։

Ամսաթվի առաջացում խմբագրել

Հիսուս Քրիստոսի ծննդի որոշում խմբագրել

Քրիստոսի ծննդյան տարեթիվը որոշելու փորձերը ուղեկցող իրադարձություններով (կայսրերի, թագավորների, հյուպատոսների կառավարման տարիներով և այլն) ոչ մի կոնկրետ տարեթվի չհանգեցրին։ Ըստ էության, պատմական Հիսուսը ծնվել է մ.թ.ա. 7 և 5 թվականների միջև[6]։ Դեկտեմբերի 25 ամսաթիվն առաջին անգամ հիշատակվել է Սեքստոս Հուլիոս Ափրիկանոսի՝ 221 թվականին գրված տարեգրությունում[7]։

Մեր թվարկության հիմքում դրված հաշվարկումը արվել է 525 թվականին հռոմեացի վանական, պապական արխիվապահ Դիոնիսիոս Կրտսերի կողմից։ Դիոնիսիոսը հավանաբար հիմնվել է 354 թվականի Ժամանակագրական հավաքածուի տվյալների վրա (Chronographus anni CCCLIIII)[8]: Հիսուսի ծնունդն այստեղ վերագրվել է Հուլիոս Կեսարի և Էմիլիոս Պողոսի հյուպատոսության տարին, այսինքն՝ մ.թ. 1 թվականը։ 254 թվականի Ժամանակագրության մեջ ունի այս տեսքը. «Hos cons. dominus Iesus Christus natus est VIII Kal. Ian. d. Ven. luna XV («Այս հյուպատոսների օրոք՝ մինչ հունվարի ամսամուտի 8-րդ օրը՝ 15-րդ լուսնի ուրբաթ օրը, ծնվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը»)[8]», այսինքն՝ դեկտեմբերի 25-ին։

Ժամանակակից տարբեր հետազոտություններում Հիսուսի ծննդյան ամսաթիվը գտնվում է մ.թ.ա. 12 թվականից (Հալլեյի գիսաստղի անցման պահը, որը կարող էր լինել Բեթղեհեմյան աստղը) մինչ մ.թ.ա. 7 թվականի միջակայքում, երբ անցկացվել է նկարագրվող ժամանակաշրջանի միակ հայտնի մարդահամարը։ Բայց մ.թ.ա. 4 թվականից հետո ընկած թվականներն անհավանական են երկու պատճառով. առաջին՝ ավետարանական և ապոկրիֆ տվյալներով Հիսուսը ծնվել է Հերովդես Մեծի ժամանակներում, իսկ վերջինս մահացել է մ.թ.ա. 4 թվականին (այլ տվյալներով՝ մ.թ.ա. 1 թվականին[9]), երկրորդ՝ եթե ընդունվեն ավելի ուշ թվականներ, ապա իր քարոզչության և խաչելության ժամանակներում Հիսուսը բավականին երիտասարդ էր։

Ինչպես նշում է հետազոտող Ռոբերտ Դ. Մայերսը. «Հիսուսի ծնունդի ավետարանական նկարագրությունը իրադարձության ամսաթվին հղումներ չունի։ Բայց Ղուկասի գրվածքը (Ղկ. 2:8), որ «դաշտում հովիվներ կային, որոնք գիշերով պահում էին իրենց հոտը», ցույց է տալիս, որ Հիսուսը ծնվել է ամռանը կամ վաղ աշնանը։ Քանի որ Հրեաստանում դեկտեմբերին անձրևոտ է, հովիվները, ամենայն հավանականությամբ, իրենց անասունների համար ծածկ կփնտրեին»[10]։ Բայց, համաձայն Թալմուդի, հովիվները, որոնք պահում էին տաճարի զոհերի հոտերը, դաշտերում էին լինում անգամ Զատիկից երեսուն օր առաջ, այսինքն՝ փետրվարին, երբ Հրեաստանում տեղումների քանակը զգալի բարձր է, ինչն էլ բեկում է քննադատների կարծիքները[11]։

Եհովայի վկաներն իրենց հերթին համարում են, որ Քրիստոսը ծնվել է հոկտեմբերի սկզբին[12], քանի որ դա այն ժամանակն է, երբ ոչխարներին արոտավայր են տանում, և հովիվները գիշերապահություն են անում դաշտերում՝ մատնանշելով այն, որ դեկտեմբերին ու հունվարին լեռնային Հրեաստանում, որտեղ Բեթղեհեմն է, չափազանց ցուրտ է։ Եվս մեկ հանգամանք, որ Հիսուսի ծնունդն աշնանն է, այլ ոչ թե ձմռանը, աստվածաշնչյան ժամանակագրությունն է, ըստ որի՝ Հիսուսը մահացավ 33 ու կես տարեկանում, իսկ նա, ինչպես հայտնի է, մահացավ գարնանը՝ հրեական Զատկի ժամանակ։ Մեկ այլ ուղղակի պնդում բխում է Ղուկաս ավետարանիչի՝ Օգոստոս կայսեր հրամանով մարդահամար անցկացնելու մասին գրվածքից։ Ըստ հրամանի՝ յուրաքանչյուրը պետք է հաշվառում անցներ իր հարազատ քաղաքում։ Նման միջոցառումը դժվար հնարավոր լիներ ձմռանը, երբ ճամփորդությունը կարող էր լինել դժվարին ու թանկարժեք։

Սուրբ ծնունդը տոնելու ամսաթվի հաստատում խմբագրել

Առաջին քրիստոնյաները հրեաներն էին և չէին նշում Սուրբ ծնունդը (ըստ հուդայական դավանաբանության՝ մարդու ծնունդը «վշտի ու ցավի սկիզբն է»։ )։ Քրիստոնյաների համար դավանաբանական տեսանկյունից առավել կարևոր էր համարվել ու համարվում Քրիստոսի հարության (Զատիկ) տոնը։ Այն բանից հետո, երբ քրիստոնեական համայնք մուտք գործեցին հույները (և այլ հելլենական ժողովուրդներ), հելլենական սովորույթների ազդեցությամբ սկսվեց տոնվել Քրիստոսի ծնունդը։

Քրիստոնեական հնագույն Աստվածահայտնության տոնը հունվարի 6-ին գաղափարապես համընկնում էր և՛ Սուրբ ծննդի, և՛ Սուրբ մկրտության հետ, որոնք հետագայում դարձան առանձին տոներ։

Դեկտեմբերի 25-ը՝ որպես «Հուդայի Բեթղեհեմում Քրիստոսի ծնունդ», առաջին անգամ հիշատակվում է 354 թվականի Ժամանակագրությունում[13], որը հիմնվում է 336 թվականից սկիզբ առնող օրացույցի վրա։ Նույն օրն այնտեղ նշված է հռոմեական աշխարհիկ N(atalis) Invicti տոնը։ Այս համեմատաբար ուշ վկայությունը բերում է այն մտքին, որ Սուրբ ծնունդը հետնիկիյան տոն է՝ հաստատված լարվածակետին և որպես պատասխան dies natalis solis invicti-ին(Անհաղթ արևի ծննդյան օր), որը հաստատվել է 274 թվականին Ավրելիանոս կայսեր կողմից[14]։

Համաձայն մեկ այլ տեսակետի՝ դոնաթիստները Սուրբ ծնունդը նշում էին դեռ մինչ 4-րդ դարում (հնարավոր է, արդեն 243 թվականին), և ամսաթիվն արդեն հաստատված էր[15]։

Սուրբ հայտնության ամսաթիվ նշանակվեց մարտի 25-ը (Արևելքում՝ ապրիլի 6-ը)։ Այս ամսաթվերին 9 ամիս ավելացնելիս ստացվում է համապատասխանաբար դեկտեմբերի 25-ը և հունվարի 6-ը։ 4-րդ դարում Արևելքը (բացառությամբ Հայ առաքելական եկեղեցու) և Արևմուտքը միմյանցից փոխառան ամսաթվերը՝ Քրիստոսի ծննդյան և մկրտության համար սահմանելով առանձին տոներ[14]։

Սակայն, Ավետումը տոնելու ամսաթիվը ոչ միշտ է սերտ կապված Սուրբ ծնունդի տոնին. ամբրոսիական սովորույթում ավետման հիշատակմանը նվիրված է Ադվենտուսի վերջին (վեցերորդ) կիրակին, իսկ մոսարաբականում՝ դեկտեմբերի 18-ը[16]։

Սուրբ ծննդի տոնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցում խմբագրել

Պահք խմբագրել

Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է։ Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում։ Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ։ Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին։ Հետագայում՝ տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի՝ Սուրբ ծննդյան նախընթաց պահքին։ Պահեցողները պահոց շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սուրբ պատարագ, և տրվում է Սուրբ ծննդյան ավետիսը։ Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս»՝ ի պատասխան լսելով. «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»[17]։

Ճրագալույցի Սուրբ պատարագ խմբագրել

Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո՝ ժամը 17.00-ից։ Սուրբ ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին։ Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ։ Հետաքրքիր է, որ Ճրագալույցի Սուրբ պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում՝ Սուրբ ծննդյան և Սուրբ Հարության տոներին։ Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն՝ վառել։ Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում։ Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն։ Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուսը։

Սուրբ ծննդյան այլ արարողություններ խմբագրել

 
Սուրբ Էջմիածին

Հունվարի 6-ին Սուրբ ծննդյան Սուրբ պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։ Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին՝ ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի[18]։ Սուրբ ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն։ Սուրբ ծննդյան և Ս. Հարության տոներից հետո մարդիկ հոգևորականին իրենց տուն և աշխատավայր են հրավիրում՝ տոնի կենարար ավետիսը և աստվածային օրհնությունը ստանալու նպատակով։ Տնօրհնեք կատարվում է նաև այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը կամ զգացվում է դիվային ուժերի ներկայություն։ Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։ Հունվարի 7-ին՝ Սուրբ պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները։ Սուրբ ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին՝ Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատելու և անվանակոչելու հիշատակին[19]։

Սուրբ ծննդյան արարողությունների ժամանակացույց խմբագրել

  • Հունվարի 5-ին՝ ժ. 17.30-ին, բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի տոնական Սուրբ պատարագ՝ ազդարարելով Սուրբ ծննդյան ավետիսը։ Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված մոմերը իրենց հետ տուն են տանում և սկսում տոնել Ս. Ծնունդը[18]։
  • Հունվարի 6-ին՝ ժ. 11.00-ին, բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ ծննդյան տոնական Սուրբ պատարագ։ Սուրբ պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեքի արարողություն։ Օրհնված ջուրը բաժանվում է ներկաներին[19]։
  • Հունվարի 7-ին հանգուցյալների հիշատակության օրն է՝ Մեռելոց։ Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ, որից հետո կատարվում է հոգեհանգստյան կարգ։ Առավոտյան՝ Սուրբ պատարագից և հոգեհանգստյան կարգից հետո, մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին[19]։
  • Հունվարի 13-ին՝ Տիրոջ Անվանակոչության օրն է։ Այդ օրը ևս բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ[20]։
  • Սուրբ ծննդյան տոնի կարևոր արարողություններից է Տնօրհնեքը։ Տարվա ընթացքում նվազագույնը երկու անգամ հարկ է հոգևորականի հրավիրել՝ Տնօրհնեքի[19]։

Պետություններ, որտեղ Սուրբ ծնունդը պետական տոն է

 
Երկրները, որտեղ Սուրբ ծնունդը պետական տոն է, նշված են մոխրագույնով, մնացած 39 երկրները նշված են դարչնագույնով.
բաց դարչնագույն՝ երկրներ, որտեղ Սուրբ ծնունդը պետական տոն չէ, բայց ոչ պաշտոնապես նշվում է,
մուգ դարչնագույն՝ երկրներ, որտեղ Սուրբ ծնունդը չի տոնվում:

Մեկ հանգստյան օր խմբագրել

Երկու հանգստյան օր խմբագրել

Երեք հանգստյան օր խմբագրել

Սուրբ ծնունդն աշխարհիկ մշակույթում խմբագրել

Գեղարվեստական գրականություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Սուրբ ծնունդի տոնում ոչքրիստոնյաների կողմից խմբագրել

 
Սուրբծննդյան շնորհավորական բացիկ, 2004 թվական

Ոչքրիստոնյաների շրջանում որոշ մշակույթներում Սուրբ ծնունդն ամենից առաջ կապվում է տոնածառի, նվերներ տալու և ցանկությունների հետ։ Սուրբ ծննդին նվեր տալու սովորույթը խրախուսվում է վաճառողների կողմից, որն էլ հանգեցրել է տոնի առևտրականացման։ Սուրբ ծննդից առաջ մասնագիտացված խանութների շահույթը կարող է կազմել տարվա մնացյալ շահույթի կեսը կամ ավելին։

Աշխարհի մի շարք երկրներում Սուրբ ծնունդը պետական տոն է, կամ այդ օրը հայտարարված է ոչ աշխատանքային։ Սա քննադատության է ենթարկվում այլ կրոնական ուղղությունների ներկայացուցիչների և աթեիստների կողմից որպես խղճի ազատութան իրավունքի խախտում և կրոնի տարանջատում պետությունից։ Ընդ որում պետք է նշել, որ այն երկրներում, որտեղ Սուրբ ծնունդը համազգային տոն չէ, որպես պետական տոներ տեղադրված են մյուս կրոնների տոներ (Մարոկկո) կամ բնակիչները զրկված են ազատ դավանելու իրավունքից և կոմունիստական ձևաչափով հաստատված է պետական աթեիզմ (Չինաստան

Փորձեր արգելել տոնել Սուրբ ծնունդ խմբագրել

Չնայած Սուրբ ծնունդը քրիստոնեական տոն է, բայց որոշ բողոքական ուղղություններ մերժել են այն։ Օրինակ՝ 1659 թվականին պուրիտանները Նոր Անգլիայում որոշեցին արգելել Սուրբ ծնունդը, այսինքն՝ արգելել այդ օրը դուրս գալ աշխատանքից, երգել և կազմակերպել համատեղ հացկերույթներ։ Պաստոր-կոնգրեգացիոնալիստ Քոթթոն Մաթերը համարում էր, որ Սուրբ ծնունդի տոնելն անբարոյական է և մեղսալից[28]։

ԱՄՆ-ում հասարակական գործիչ և համոզված աթեիստ Ռիչարդ Սթոլմանն առաջարկեց դեկտեմբերի 25-ին նշել Իսահակ Նյուտոնի ծննդյան օրը՝ որպես մարդկային գիտելիքի փառաբանման խորհրդանշան։

Նշումներ խմբագրել

  1. Մարդահամարը սկսվեց Օգոստոս կայսեր էդիկտով Հռոմի հիմնումից հետո 746 թվականին (համաձայն ab urbe condita-ի՝ մ.թ.ա. 7 թվականին)։
  2. Քվիրինիոսը Սիրիայի կառավարիչ դարձավ Հռոմի հիմնումից հետո 759 թվականին (համաձայն ab urbe condita-ի՝ մ.թ. 6 թվականին)։
  3. Հրեաստանում Քվիրինիոսի մարդահամարի մասին հիշատակում է Հովսեփոս Փլավիոսը (Հրեական հնախոսություն, XVIII, 1):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Καινή Διαθήκη — 0100.
  2. «É verdade que a data do Natal (25 de dezembro) é de origem pagã?». Logos Apologetica (բրազիլական պորտուգալերեն). 2016 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «Christmas on December 25th is not from paganism - Tertullian evidence». 2014 թ․ դեկտեմբերի 11.
  4. «Ավետարան ըստ Ղուկասի». Հայ Առաքելական Եկեղեցու Գրադարան. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. «† Monar.ru - Православие, Самодержавие, Народность!». pravoslavie.name. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  6. «Руслан Хазарзар. Сын Человеческий. Глава двадцать первая». khazarzar.skeptik.net. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  7. Hans J. Hillerbrand Christmas // Encyclopædia Britannica (անգլ.).
  8. 8,0 8,1 Monumenta Germaniae Historia. Auctorum Antiquissimorum. Berolini. 1892, IX.
  9. Filmer W. E. The chronology of the reign of Herod the Great // Journal of Theological Studies. - 1966. - XVII. - P. 283-298.
  10. Celebrations // Robert J. Myers The Complete Book of American Holidays. - Doubleday, 1972. - ISBN 0-385-07677-0. - ISBN 978-0-385-07677-7
  11. Лк.2:8-12 // Толковая Библия Лопухина
  12. «Ե՞րբ է ծնվել Հիսուսը | Աստվածաշնչյան հարցեր - jw.org».
  13. Andrew McGowan «How December 25 Became Christmas», Get Biblical archaeological Review(չաշխատող հղում) Автор - PhD, ректор и президент Тринити-колледжа Мельбурнского университета)
  14. 14,0 14,1 Spinks, Bryan D. The growth of liturgy and the church year // Cambridge History of Christianity: Vol. 2. Constantine to c. 600. Cambridge University Press, 2008. P. 615.
  15. Talley, Thomas J. The origins of the liturgical year. New York, 1986.
  16. Ванюков С. А., Желтов М. С., Фельми К. Х., Квливидзе Н. В., Благовещение Пресвятой Богородицы, հ. 5, էջ 254-268։
  17. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս. Ճրագալույցի պատարագ Ս. Սարգիս եկեղեցում». 1in.am. 2014 թ․ հունվարի 5. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  18. 18,0 18,1 «Տոներ | Qahana.am». www.qahana.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
  19. 19,0 19,1 19,2 19,3 «Տոներ | Qahana.am». www.qahana.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
  20. «Տոներ | Qahana.am». www.qahana.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
  21. Постановление Верховного Совета РСФСР от 27.12.1990 N 2981-I «Об объявлении 7 января (Рождества Христова) нерабочим днём»
  22. «Национальные праздники Беларуси». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  23. 23,0 23,1 Ինչպես Նվերների օրը
  24. Տե՛ս Բուլղարիայի «Աշխատանքային օրենսգիրքը»՝ http://www.mlsp.government.bg/bg/law/law/KT.doc Արխիվացված 2012-01-31 Wayback Machine (բուլղ.)
  25. Տե՛ս Լատվիայի «Տոների և հիշատակման օրերի մասին» օրենքը - http://www.likumi.lv/doc.php?id=72608 (լատիշերեն)
  26. В канун Рождества Литва будет отдыхать
  27. «ПОСТАНОВЛЕНИЕ Nr. 433 от 26.12.1990 о днях памяти, праздничных днях и днях отдыха в Республике Молдова». Парламент Республики Молдова. 26.12.1990. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  28. «Рождество - Сайт о праздновании событий в США». www.usholidays.ru. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 132