Սուրբ Վարդան եկեղեցի (Կիսլովոդսկ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Վարդան եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Վարդան եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցու տաճար Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքում։ Տաճարի հոգևոր հայրն է տեր Սարգիս քահանա Պողոսյանը[1]։ Տաճարը գտնվում է Կիսլովոդսկի ամենաբարձր բլուրներից մեկի վրա։ Տաճարից արևելք Ջինալյան լեռնաշղթայի լեռներն են՝ նրա Կաբան-գորա և Փոքր Սեդլո գագաթներով[2]։

Սուրբ Վարդան եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԿիսլովոդսկ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՌուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ և Հարավային Ռուսաստանի թեմ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն և cross-in-square?
Քարտեզ
Քարտեզ
 Armenian Church, Kislovodsk Վիքիպահեստում
surb-vardan.ru

Սուրբ Վարդան եկեղեցու շինարարությունը սկսվել է 1992 թվականին[3]։ 1997 թվականին[2] այն օծվել է Գարեգին Ա կաթողիկոսի կողմից՝ ի պատիվ սուրբ Վարդան Մամիկոնյանի, որն Ավարայրի ճակատամարտում պաշտպանում էր քրիստոնեական հավատքը։ Տաճարը կառուցվել է հայկական հնագույն տաճարային ճարտարապետության ոճով։

Հասցեն՝ Ստավրոպոլի երկրամաս, ք. Կիսլովոդսկ, Կուտուզովի փողոց, 107բ[4]։

Պատմություն խմբագրել

1992 թվականին Կիսլովոդսկի հայերի նախաձեռնությամբ և Հյուսիսային Կովկասի փոխանորդ վարդապետ Եզնիկ Պետրոսյանի օրհնությամբ հնարավոր դարձավ տաճարի շինարարությունը։ 1992 թվականի մարտի 5-ին տեղի ունեցավ եկեղեցու կառուցման համար հատկացված հողատարածքի օծման հանդիսավոր արարողությունը, և որոշվեց նրան տալ սուրբ Վարդան Մամիկոնյանի անունը։ Ապագա հոգևոր-մշակութային կենտրոնի տեղում տեղադրվեց հուշաքար, ինչպես նաև կառուցվեց փոքր մատուռ և սկսվեց տաճարի կառուցումը։ 1994 թվականի գարնանը, Զատկի օրը, օծվեց և տեղադրվեց գմբեթի խաչը[4]։

1997 թվականի օգոստոսի 31-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի մասնակցությամբ և օրհնությամբ տեղի ունեցան Սուրբ Վարդան եկեղեցու հանդիսավոր օծումը և բացումը։ Եկեղեցու օծման օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը[4]։

Տաճարի շինարարությունն իրականացվել է եկեղեցու ծխականների ակտիվ մասնակցությամբ և տեղի «Կռունկ» հայ համայնքի աջակցությամբ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В Кисловодске отметили 1600-летие создания армянской письменности
  2. 2,0 2,1 КИСЛОВОДСК. СУРБ ВАРДАН
  3. Церковь Св. Вардана Мамиконяна (Кисловодск, Россия)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «История создания Армянской Апостольской Церкви Сурб Вардан города-курорта Кисловодска». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.