Սուրբ Սարգիս եկեղեցի (Նոր Ջուղա)

հայկական եկեղեցի Նոր Ջուղայում

Սուրբ Սարգիս, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Գտնվում է Երևան թաղում։

Սուրբ Սարգիս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՍպահանի նահանգ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի[2]
ԹեմՍպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[3][1]
ՆվիրվածՍուրբ Սարգիս[4][2]
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճՍեֆյան ճարտարապետություն[1]
Կառուցման ավարտ1659
Գմբեթ1 հատ
Շինանյութadobe?[4], աղյուս[4] և plaster?[4]
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

1658 թվականին, երբ հիմնադրվել էր Սպահանի թեմը, այստեղ հիմնադրվել է նոր եկեղեցի[5]։ Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1659 թվականին, ժողովրդի նվիրատվությամբ։ Ի սկզբանե հայտնի է եղել որպես «Ամենափրկիչ», սակայն 1850-ական թվականներին, երբ Նոր Ջուղայի սուրբ Սարգիս եկեղեցին խոնարհվել ու ամայացել է, իսկ սպասներն ու սուրբ Սարգսի աջը փոխադրել են այստեղ։ Եկեղեցին այդ ժամանակից սկսել է կոչվել «Սուրբ Սարգիս»[6]։ Հին եկեղեցու զանգը գոյություն է ունեցել մինչև 1930-ական թվականները։

Եկեղեցու զանգակատունը գտնվում է հարավարևմտյան կողմում՝ տանիքի վրա։ Ունի հայկական ոճի սյուներ և սրանկյուն գմբեթ։ Եկեղեցու բակի արևելյան կողմում կա մի մատուռ, կամ ամռան եկեղեցի «սուրբ Ստեփանոս» անունով, որ կառուցվել է 1704 թւականին, ունի մի փոքր գմբեթ։

Ճարտարապետություն խմբագրել

Սուրբ Սարգիսն ունեցել է որմանկարներ, կամ նկարազարդումներ, սակայն այժմ ամբողջովին սպիտակեցված է։ Շինությունը կառուցվել է կավից և աղյուսից։ Արտաքին պատերը պատված են աղյուսով, իսկ ներքին պատերը ծածկված են սվաղով[7]։

Խորանի վերևում Հիսուսի և առաքյալների ու հրեշտակների նկարները։ Խորանը նկարազարդ և ծաղկազարդ է։ Եկեղեցում կան հախճապակիներ, որոնք ունեն կապտագույն ու կանաչագույն զարդեր, ծառ ու ծաղիկներ, կենդանիներ, որոնք բոլորը բերվել են նախկին սուրբ Սարգիս եկեղեցուց։ Հախճապակու վրա պատկերված է սուրբ Աստվածածնի ավետումը, կողքերին խաչեր, իսկ ներքևում արձանագրություն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել