Սուրբ Սարգիս եկեղեցի (Կուբանի Սլավյանսկ)

Սուրբ Սարգիս եկեղեցի (հայերեն՝ Սուրբ Սարգիս եկեղեցի, Сурб Саргис екегхеци), հայ առաքելական եկեղեցի Կուբանի Սլավյանսկում։

Սուրբ Սարգիս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ
 Armenian church, Slavyansk-na-Kubani Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

2002 թվականին հայկական մշակույթի և հոգաբարձուների խորհուրդը խնդրանքով դիմել է Սլավյանսկի շրջանի վարչությանը, որպեսզի տրամադրվի հողատարածք՝ եկեղեցի կառուցելու համար։ Հողատարածքը հատկացվել է Շահումյան փողոցի հայաբնակ հատվածում[1]։

Սլավյանսկի շրջանի ղեկավարների և սլավոնական-կազակական հասարակության պարագլուխ Վլադիմիր Գոնչարովի խոսքերով եկեղեցու համար տրամադրվող հողատարածքը և կառուցման թույլտվությունը տրվել է միանգամից։ Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է մեկ տարվա ընթացքում և դարձել ոչ միայն կրոնական, այլ նաև մշակութային կենտրոն, որն իր շուրջն է համախմբել տեղի հայ հասարակությանը[2]։

Եկեղեցու վանահոր՝ Տեր Պետրոսի ջանքերով բացվել է կիրակնօրյա դպրոց, որտեղ երեսունհինգ հայ երեխաների դասավանդվել է հայոց պատմություն և մշակույթ, ազգային մատենագրություն և հայոց լեզու[1]։

Սլավյանսկի շրջանում հայկական սփյուքը ռուսներից և ուկրաինացիներից հետո երրորդն է։ Ամեն տարի շուրջ երեք հազար այցելու գալիս է Սուրբ Սարգիս՝ մասնակցելու պատարագի[1]։

Խաչքար՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խմբագրել

 
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Խաչքարի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել հունիսի 12-ին, որը նվիրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ինչպես հաղորդել է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, խաչքարի բացման և օծման արարողությունը սկզբնապես պլանավորված է եղել կատարել ապրիլի 24-ին՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան։ Սակայն տրանսպորտի տեխնիկական դժվարությունների պատճառով (մեկուկես տոննանոց տուֆակերտ խաչքարը պատրաստվել է Հայաստանում) խաչքարի բացման տոնակատարությունը տեղափոխվել է հունիսի 12-ը։ Խաչքարը պատրաստվել է եկեղեցու խաչեղբայր Օնիկ Վարդանյանի միջոցներով։

Խաչքարի բացման արարողությունից հետո, որն անց է կացվել Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդի՝ եպիսկոպոս Մովսես Մաթևոսյանի կողմից, հանպատրաստից տեղի է ունեցել ցույց, որի ժամանակ Կուբանի Սլավյանսկ քաղաքի և թաղային վարչակազմի ղեկավարները դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Միջոցառումը ավարտվել է համերգով, որի ընթացքում ելույթ են ունեցել «Արին-Բերդ» ժողովրդական պարային համույթը (Կրասնոդար), «Անի» պարային համույթը (Կուբանի Սլավյանսկ) և այլ համույթներ ու մենակատարներ։

Արդի վիճակ խմբագրել

Յուրաքանչյուր տարի տեղի՝ նյութապես ապահովված հայերից ընտրվում է խաչեղբայր, որը հետևում է եկեղեցու խնամքին ու բարեկարգում է այն։ Ամեն տարի ապրիլի 24-ին եկեղեցում տեղի է ունենում պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որին մասնակցում են տեղաբնակ հայեր և կազակներ։

Կիրակնօրյա դպրոց խմբագրել

 
Եկեղեցու բակի երկրորդ խաչքարը

Եկեղեցուն կից գործում է հայկական կիրակնօրյա դպրոց։ Ինչպես ծանուցում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, Կուբանի Սլավյանսկի հայ համայնքի գոյության ընթացքում հայոց լեզվի ուսուցումը կազմակերպելու փորձը առաջինը չէր, սակայն նախկին նախաձեռնությունները հաջողությամբ չեն պսակվել։ Ըստ Սլավյանսկի շրջանի հայ համայնքի մշակույթի նախարար Ռաֆայել Կակոյանի կարծիքի՝ անհաջողության գործում մեծ դեր է խաղացել կազմակերպիչների փորձի պակասը, ինչպես նաև՝ համապատասխան դասագրքերի և մեթոդական ձեռնարկների բացակայությունը։

Հայ համայնքի մշակույթի ղեկավարները կիրակնօրյա դպրոցի հերթական փորձի կազմակերպմանն ավելի լուրջ են վերաբերվել։ Ինչպես նշում է Կակոյանը, հասարակությունը կապեր է պահպանում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ, որից ակնկալվում է օգնություն՝ անհրաժեշտ դասագրքերի ձեռք բերման գործում։ Ծնողները ևս հետաքրքրված են նրանով, որ իրենց երեխաները տիրապետեն մայրենի լեզվին։

Սլավյանսկի շրջանում հայոց լեզվի ուսուցման հաջողության հույս ներշնչում է այն փաստը, որ տեղի հայ մշակույթի միությունը վերջին տարվա ընթացքում շոշափելի հաջողությունների է հասել ազգային մշակույթի պահպանման և տարածման գործում։ Մասնավորապես, ստեղծվել և զարգանում է «Անի» ազգային պարի համույթը, որում ընդգրկված են համայնքի երիտասարդական շարժման ներկայացուցիչներ։ Կիրակնօրյա դպրոցում ծրագրվում է ոչ միայն հայոց լեզվի, այլ նաև հայ գրականության հիմունքների դասավանդում[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել