Սուրբ Պողոսի բազիլիկ (իտալ.՝ Basilica di San Paolo fuori le Mura), Հռոմի չորս հայրապետական բազիլիկներից մեկը։ Գտնվում է Ավրելիանոսի պատից դուրս, «հավերժական քաղաքի» հարավային մասում։ Հռոմի յոթ ուխտավոր բազիլիկների ցանկում է։ Գրավում է ողջ աշխարհի քրիստոնյա ուխտավորներին, ովքեր գալիս են երկրպագելու Պողոս առաքյալի մասունքները, որոնք գտնվում են այս եկեղեցում։ 1980 թվականից ընդգրկված է Համաշխարհային ժառանգության ցանկում։

Սուրբ Պողոսի բազիլիկ
իտալ.՝ Basilica di San Paolo fuori le Mura
Հիմնական տվյալներ
Տեսակմեծ բազիլիկ, պապական բազիլիկա, ծխական եկեղեցի, տեղական հատուկ եկեղեցի, հայրապետական ​​բազիլիկ, abbey church? և former cathedral?
ԵրկիրՎատիկան Վատիկան
ՏեղագրությունՎատիկան Վատիկան
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ և Territorial Abbey of Saint Paul Outside the Walls?
Մասն էՀռոմի պատմական կենտրոն, Extraterritorial properties of the Holy See?, Հռոմի յոթ ուխտավորական եկեղեցիներ և Abbey of San Paolo fuori le mura?
Կազմված էՀռոմի յոթ ուխտավորական եկեղեցիներ
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ՆվիրվածՊողոս առաքյալ
ԱնվանվածՊողոս առաքյալ
ՃարտարապետԼուիջի Պոլետտի
ՀիմնադիրԿոստանդիանոս Ա Մեծ
Ճարտարապետական ոճվաղքրիստոնեական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Basilica of Saint Paul Outside the Walls Վիքիպահեստում
vatican.va/various/basiliche/san_paolo/index_en.html

Պատմություն խմբագրել

 
Բազիլիկի ներսակողմը
 
Սյունասրահը

Բազիլիկը հիմնադրվել է Կոստանդիանոս կայսեր կողմից այն վայրում, որտեղ ենթադրաբար թաղվել է Պողոս առաքյալը։ 386 թվականին Թեոդոսիոս Ա Մեծը, համարելով, որ այդ եկեղեցին հարիր չէ այդքան սուրբ վայրին, սկսեց կառուցել ավելի ազդեցիկ եկեղեցի։ Երբ Լեո I Պապն ավարտեց շինարարությունը, Հռոմում դրանից առավել ընդարձակ բազիլիկ չկար։ Գրիգոր I Պապի օրոք եկեղեցուն կից գործում էին երկու վանքեր՝ արական և իգական։ 10-րդ դարում բազիլիկն ու շրջակա վանքերը հանձնվեցին կլյունիական վանականներին։ Գրիգորն այստեղ քահանա էր և եկեղեցուն նվիրեց բրոնզե դռներ (բյուզանդական աշխատանք)։ 1220-1241 թվականներին կառուցվեց գոթիկայի ոճով ձևավորված վայելչագեղ բակ։ Ի տարբերություն մյուս պատրիարքային եկեղեցիների՝ Սուրբ Պողոս բազիլիկը էական փոփոխությունների չի ենթարկվել ոչ՛ Վերածննդի ժամանակաշրջանում, ոչ էլ բարոկկոյի։ Սակայն 1823 թվականի հուլիսի 15-ին գրեթե ամբողջությամբ այրվել է։ Տաճարի վերականգնումը շարունակվեց մինչև 1840 թվականը, ընդ որում վերակառուցվեց բոլորովին նոր կլասիկ ճակատամաս։ Բեմը վերստեղծելու համար Նիկոլայ I կայսրը մալաքիտ և լազուրիտ ուղարկեց։ 1854 թվականին կայացավ տաճարի կրկնակի օծումը։ Վերականգնվելուց հետո տաճարն ուներ 132 մ երկարություն, 65 մ լայնություն և 30 մ բարձրություն[1]։ 1890-1928 թվականներին կառուցվեց 146 գրանիտե սյուն, որոնք շրջապատում էին տաճարի արևմտյան բակը։ Կենտրոնում կանգնեցվեց Պողոս առաքյալի արձանը։ Բազիլիկի բնորոշ առանձնահատկություններից մեկը Հռոմի բոլոր Պապերի դիմանկարների պատկերասրահն է։

Պողոս առաքյալի շիրիմը խմբագրել

 
 
Խորանը

Ըստ ավանդույթի Սուրբ Պողոսի մարմինը թաղվել է իր նահատակության վայրից 2 մղոն հեռու։ Տեղում կանգնեցվել է հուշարձան, որն արագ դարձել է հարգանքի տուրքի վայր[2]։ Կոստանդիանոս Ա Մեծը հուշարձանի տեղում կանգնեցրեց բազիլիկ, և այն զգալիորեն ընդարձակվեց Թեոդոսիոս Ա Մեծի կողմից 386 թվականին։ Այժմ կառույցը հայտնի է որպես Սան Պաոլո ֆուորի լե Մուրա։ 4-րդ դարի ընթացքում Պողոս առաքյալի մնացուկները, բացառությամբ՝ գլխի, տեղադրվել են քարատապանում։ (Ըստ եկեղեցական ավանդույթի գլուխները պահվում էին Լատերանում:) Քարատապանը ուներ 2,55 մ երկարություն, 1,25 մ լայնություն և 0,97 մ բարձրություն։ Պողոս առաքյալի գերեզմանը մարմարե շիրմաքարի տակ է բազիլիկի նկուղում, բեմի տակ (1.37մ)։ Շիրմաքարի վրա լատիներենով մակագրված է՝ «PAULO APOSTOLO MART» (առաքյալ և նահատակ Պողոսին)։ 1823 թվականի հրդեհից հետո քարատապանը հայտնվեց հալված մետաղի և քարերի շերտի տակ։ Երկար ժամանակ քարատապանը հանելու փորձեր չարվեցին։ Միայն 2005 թվականին սկսվեցին պեղումները, որոնց արդյունքում, 2006 թվականի դեկտեմբերի վեցին Վատիկանի հնէաբանները հաստատեցին սպիտակ մարմարի քարատապանի առկայությունը բեմի տակ[3][4]։ Մամուլի ասուլիս տեղի ունեցավ 2006 թվականի դեկտեմբերի տասնմեկին[5], որի ժամանակ տրվեց պեղումների աշխատանքների մանրամասները։ 2009 թվականի հունիսի 29-ին՝ Պողոս առաքյալի հիշատակի օրը, Բենեդիկտոս XVI Պապը ևս ներկայացրել է մանրամասներ պեղումների վերաբերյալ։ Պողոս առաքյալի քարատապանը պահվում է բազիլիկի նկուղում։ Այն իր դիրքից չի հեռացվել։ Նրա երկու նեղ կողմերից միայն մեկն է երևում[6]։

Երգեհոն խմբագրել

Գլխավոր երգեհոնը Ֆարինատիի (Farinati) աշխատանքն է, և բազիլիկին նվիրել է Լեո XIII Պապը 1885 թվականին։ Գործիքը 100 տարիների ընթացքում բազմիցս վերանորոգվել է։ Վերջին անգամ վերանորոգումն իրականացրել է 1993-1995 թվականներին հռոմեական Ստեֆանո Բուկկոլինի (Stefano Buccolini) ֆիրման, որն էլ մինչ օրս շարունակում է սպասարկել երգեհոնը։ Մասնավորապես օդաճնշական համակարգը փոխվեց էլեկտրականի։ Գործիքն ունի 48 ձայնասահման, 61 ստեղն և ոտքի ստեղնաշար` կազմված 32 ոտնակներից։ Գործիքը ստեղծվել է 1883 թվականին։ Տեղադրված է ձախ աբսիդում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Павла Святого базилика» //Католическая энциклопедия. Т.3. М.:2007. Ст. 1194—1198
  2. the earliest account of a visit to the memorials of the apostles is attributed to Gaius, the Presbyter, "who lived when Zephyrinus was bishop of Rome [AD 199–217]", as quoted by Eusebius reporting that "I can point out the tropaia of the Apostles [Peter and Paul]; for if you go to the Vatican or the Ostian Way, you will find the tropaia of those who founded this Church".
  3. "St. Paul's Tomb Unearthed in Rome". National Geographic News. 11 December 2006. Retrieved 21 July 2013.
  4. "St Paul burial place confirmed". Catholic News Agency. 2006-12-06. Վերցված է 2013-03-04.
  5. «Communiqué about the press conference». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  6. Fraser, Christian (2006-12-07)."Christian Fraser, St Paul's tomb unearthed in Rome, BBC News, 7 December 2006". BBC News. Վերցված է 2013-03-04.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Պողոսի բազիլիկ» հոդվածին։