Սուրբ Պետրոսի խաչ (հայտնի է նաև շրջված խաչ անունով), սովորական լատինական խաչ (հռոմեակաթոլիկ ավանդություններով պատկերված), շրջված 180 աստիճանով։ Սուրբ Պետրոսի խաչը-րդ դարից կիրառվում է, որպես Պետրոս առաքյալի նշան և որը, ըստ եկեղեցական ավանդության, գլխիվայր շրջվել էր մեր թվարկության 67 թվականին Հռոմի կայսր Ներոնի օրոք։ Վերջին ժամանակներում սկսել է լայնորեն կիրառվել, որպես հակաքրիստոնեական խորհրդանիշ։

Սուրբ Պետրոսի խաչը

Քրիստոնեության մեջ խմբագրել

 
Պետրոս առաքյալի խաչելությունը Միքելանջելո Կարավաջոյի պատկերմամբ
 
Ֆիլիպպինո Լիպիի որմնանկարի մի հատված․ սուրբ Պետրոսի խաչելությունը

Այս սիմվոլի առաջացումը բացատրվում է մի եկեղեցական ավանդությամբ, որի համաձայն Պետրոս առաքյալը խնդրել էր իրեն գլուխը դեպի ներքև վիճակում խաչել, քանի որ իրեն արժանի չէր համարում Հիսուս Քրիստոսի նույն մահով մեռնելու համար։ Քանի որ հենց սուրբ Պետրոսն է Կաթոլիկ եկեղեցու հիմնադիրը, նրա խորհրդանիշ խաչը հաճախ պատկերվում է Հռոմի պապի գահի վրա։ Օրինակ, Հռոմի պապ Յոհան Պավել Երկրորդի Իսրայել առաջին այցելության ժամանակ նրա գահին սուրբ Պետրոսի խաչն էր[1]։

Սատանիստական ու հակաքրիստոնեական բացատրություն խմբագրել

Շրջված Քրիստոնեական խաչը կարող է ընկալվել նաև որպես հակաքրիստոնեական նշան։ Այդ իսկ պատճառով այն բազմիցս ներկայացվում է սատանիզմի ժամանակակից զանգվածային մշակույթում բավականին տարածված լայնորեն կիրառվող խորհրդանիշ։ Շրջված պենտագրամայի հետ շրջված խաչը ևս հաճախ երևում է բլեք մետալ կատարող խմբերի լոգոտիպերում (օրինակ, Բելֆեգոր խմբի նշանը)։

Ամեն դեպքում հռոմեական կատոլիցիզմում Սուրբ Պետրոսի խաչը ոչ մի դեպքում չի դիտվում որպես սատանայական։ Այնուամենայնիվ շրջված խաչելությունը հաճախ մեկնաբանվում է, որպես անհարգալից վերաբերմունք քրիստոնեությանը և սատանայական իմաստ է ստանում։ Սուրբ Պետրոսի խաչի ու հակառակ խաչելություն հասկացության տարբերությունը հաճախ անտեսվում է, ինչը տանում է թյուրիմացությունների։ Նման թյուրընբռնում առաջացել է Հռոմի պապի նշված այցելությունից հետո։ Պապի լուսանկարը, որում նա նստած է Սուրբ Պետրոսի խաչով գահին տարածվում էր համացանցում, որպես «ապացույց», որ կաթոլիկ եկեղեցին կապված է սատանիզմի հետ[2]։

Խաչի կիրառությամբ զինանշաններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել