Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Նոր Ջուղա)

հայկական եկեղեցի Նոր Ջուղայում

Սուրբ Նիկողայոս, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Գտնվում է Ղարագել թաղում («Առվագլխում»)[5]։

Սուրբ Նիկողայոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՍպահանի նահանգ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի[2][3]
ԹեմՍպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[4][1]
ԱնվանվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի[2][3]
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճՍեֆյան ճարտարապետություն[1]
Կառուցման ավարտ1630
Գմբեթ1 հատ
Շինանյութadobe?[2], աղյուս[2][3] և plaster?[2][3]
Քարտեզ
Քարտեզ
 Saint Nicholas Church (Isfahan) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել է 1630 թվականին։ Սկզբնական օրերին, ինչպես և ի սկզբանե Հովհաննես Մկրտիչ և սուրբ Մինաս եկեղեցիները, կոչվել է «սուրբ Աստվածածին»։ Ներկա անվանումը ստացել է 1779 թվականին, երբ այստեղ է բերվել սուրբ Նիկողայոս Հայրապետի աջը։ Եկեղեցու զանգակատունը կառուցված է տանիքի հյուսիսարևմտյան անկյունում[6]։

Բակում գտնվում է սուրբ Ստեփանոս մատուռը, որը կառուցվել է 1774 թվականին։ Դրա և հիմնական եկեղեցու կողմերում կան մի քանի սենյակներ ու տապանաքարեր։ Վերջիններից մեկը պատկանում է Խոջա Մինասի որդուն՝ Էմնիազին, որ կենդանի ձևով այրվեց Նադիր շահի կողմից, ադամանդակուռ թամբ ունենալու պատճառով։

Սուրբ Նիկողայոսը նորոգվել է երկու անգամ՝ 1916 և 1955 թվականներին՝ Հովսեփ Պողոսխանյանի կտակի հիման վրա և լոնդոնաբնակ Հովակիմ Հովակիմյանի կողմից, որի մասին կան արձանագրություններ[7]։

Ճարտարապետություն խմբագրել

Շինությունն ունի երեք մուտք։ Գլխավոր գմբեթը ունի ութ պատուհան։ Եկեղեցին զուրկ է որևէ նկարազարդումից, միայն դուռ ու պատուհանների և կամարների եզրերը զարդարված են կապույտ և սպիտակ գծերով ու ծաղիկներով։ Եկեղեցու Սեղանն ունի պղնձյա արծաթազօծ երիզազարդեր և 15 հատ աստղաձև ու կլոր զարդաքանդակներ։

Եկեղեցու ներսում նկարները ներկայացնում են մի կողմում Հիսուսը՝ աշխարհը ձեռքին, իսկ մյուս կողմում Մարիամ Աստվածածինը՝ Հիսուսը գրկին, իսկ կենտրոնում՝ մի հոգևորական, որ աշակերտներին դասավանդում է և սուրբ Հոգին իջնում է վերևից։ Այս պատկերը, հավանաբար ցույց է տալիս սուրբ Մեսրոպ Մաշտոցի տառերի գյուտը և իր տեսիլը։ Վարագույրի շուրջին նկարված են առաքյալների ու մարգարեների 40 նկար։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել