Սուրբ Մարիամ Աստվածածին տաճար (Թրոմսյո)

Սուրբ Մարիամ Աստվածածին տաճար (նորվ.՝ Vår Frue kirke), կաթոլիկ եկեղեցի Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեի Թրոմսյո կոմունայի Թրոմսյո քաղաքում։ Այն ենթարկվում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու Թրոմսյոյի թեմին։ Սուրբ Մարիամ Աստվածածին տաճարը համարվում է ամենահյուսիսային կաթոլիկ եկեղեցին։

Սուրբ Մարիամ Աստվածածին տաճար
նորվ.՝ Vår Frue kirke
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՏեղագրությունԹրոմս ֆյուլքե, Թրոմսյո կոմունա, Թրոմսյո քաղաք
ՏարածաշրջանԹրոմսեա
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Territorial Prelature of Tromsø?
Հիմնական ամսաթվերը1861
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
Կառուցման սկիզբ1861
Հիմնադրված1861
Շինանյութփայտ
Քարտեզ
Քարտեզ
 Vår Frue kirke, Tromsø Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Սուրբ Մարիամ Աստվածածին տաճարի շինարարությունը ավարտվել է 1861 թվականին նեոգոթիկա ոճով։ Տաճարի ներքին տեսքը կառուցման սկզբից մի քանի անգամ ձևափոխության է ենթարկվել։

1944 - 1945 թվականների ձմռանը եկեղեցում են պատսպարվել Ֆինմարքից ժամանած փախստականները։ 1967 թվականին տաճարի տարածքում գործել է կաթոլիկ դպրոց։ 1969 թվականի մայիսի 14-ին տաճարը տուժել է հրդեհից, որը սկսվել էր քաղաքի այլ վայրում։ 1989 թվականի հունիսին տաճար է այցելել Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը։

Ներկայումս Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու քրիստոնեական համայնքը միավորում է տարբեր ազգությունների շուրջ 500 հավատացյալների, որոնց մեծ մասը նորվեգացիներ, լեհեր և ֆիլիպինցիներ են։

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել