Սուրբ Հովսեփ (եբրայերեն՝ יוסף‎, հունարեն՝ Ἰωσήφ), (մ. թ. ա. 30[1], Նազարեթ, Հուդեա - ոչ վաղ քան 12 և ոչ ուշ քան 29, Նազարեթ, Հրեաստան, Հռոմեական կայսրություն), Մարիամ Աստվածածնի ամուսինը՝ ըստ Նոր Կտակարանի։

Սուրբ Հովսեփ
Սուրբ Հովսեփը նորածին Հիսուսի հետ, Գվիդո Ռենի, 1635 թ.
Ծնունդմ. թ. ա. 30[1]
ԾննդավայրՆազարեթ, Հուդեա
Վախճանոչ վաղ քան 12 և ոչ ուշ քան 29
Վախճան վայրՆազարեթ, Հրեաստան, Հռոմեական կայսրություն
Եկեղեցիբոլոր քրիստոնեական եկեղեցիներ
Սրբացված կարգսուրբ
Հիշատակության օրՄարտի 19[2] և Q123467193?
Աշխատանքաշխատանքային, արհեստավոր, ատաղձագործ և tektōn
Ազգությունհրեա
ԵրկիրՀին Հռոմ
ՀայրHeli?[3] և Jacob?[4]
ԱմուսինՄարիամ Աստվածածին
ԶավակներՀիսուս, Հակոբոս, Simon, brother of Jesus?, Jude?, Joses?, Joseph Barsabbas? և Հիսուս

Կենսագրություն խմբագրել

Հովսեփը, ըստ ավետարանիչների վկայության, ուղիղ գծով սերում է Դավիթ արքայի տոհմից։ Ապրել է աղքատության մեջ Նազարեթ քաղաքում և զբաղվել է ատաղծագործությամբ։

 
Սուրբ Հովսեփը մանուկ Քրիստոսի հետ: Կուսկոյի դպրոց, Պերու

Հովսեփը նշանադրված էր Կույս Մարիամի հետ։ Ըստ Մատթեոսի ավետարանի, Աստվածածնի ավետումից հետո որոշ ժամանակ անց նրան երազում երևում է Գաբրիել Հրեշտակապետը։ Քանի որ Հովսեփն ուզում էր «լուռ լքել Նրան» Գաբրիելը հանգստացնում է՝ ասելով. «Մի՛ վախեցիր ընդունել Մարիամին, քո կնոջը, քանի որ նրանից ծնվածը Սուրբ Հոգուց է։ Նա կծնի Որդուն, որին կկոչես Հիսուս, որովհետև Նա կփրկի մարդկությանը իրենց մեղքերի համար»։ Դրանից հետո ըստ մարգարեության «Հովսեփն ընդունեց Մարիամին և վերջապես նա ծնեց առաջնեկին, որին կոչեցին Հիսուս»։

Նրա կյանքի մասին, բացի Հիսուս Քրիստոսի ծնունդի անցքերի, թերևս շատ քիչ է հայտնի։

Որոշ աղբյուրներ հայտնում են, որ Հովսեփն ամուսնացած է եղել երկու անգամ։ Մարիամը, ըստ աղբյուրների, նրա երկրորդ կինն էր և առաջին ամուսնությունից նա ուներ 6 երեխաներ՝ չորս որդի և երկու աղջիկ։

Հովսեփը մահացավ շուրջ հարյուր տարեկան հասակում, ըստ երևույթին նրա ու տասներկուամյա մանուկ Հիսուսի Երուսաղեմ գնալուց հետո, քանի որ դրանից հետո նա չի հիշատակվել։

Հիսուսի տոհմաբանություն խմբագրել

 
Բուլղարական սրբապատկեր՝ Հովսեփը Քրիստոսի հետ հյուսնի գործիքների մոտ

Մաթեոսի ավետարանը սկսվում է Հիսուս Քրիստոսի ծագումնաբանությունով։ Փաստացիորեն այն հենց Հովսեփի տոհմաբանությունն է՝ «Մարիամի ամուսնու, որից ծնվեց Հիսուս Քրիստոսը»։ Ղուկասի ավետարանուն կրկին կա հիշատակում Հիսուսի ծագումնաբանության մասին. «Հիսուսը, որը սկսեց իր ծառայությունը երեսուն տարեկանից, Հովսեփի որդին էր...»: Որոշ տեղեկություններ տալիս են նաև Հուլիանոս Ուրացողը[5][6] և Հիերոնիմոսը[7]։

Սուրբ Հովսեփի հիշատակության օրեր խմբագրել

Կաթոլիկ եկեղեցում նշվում են երկու տոներ Հովսեփի պատվին[8].

  • մարտի 19 - Սուրբ Հովսեփի հիշատակության օր, երբ նշվում է Սուրբ ընտանիքի տոնը
  • մայիսի 1 - Հովսեփը որպես բոլոր չարչարվողների հովանավոր

Հռոմի պապ Պիոս XII-ը վերջին տոնը հաստատել է 1955 թվականին և նրա հրամանոք Հովսեփը համարվել է խորհրդանիշ համբերության, աշխատասիրության և տոկունության։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://timeline.biblehistory.com/event/joseph-husband-of-mary
  2. Calendarium Romanum (լատ.): Ex decreto Sacrosancti Œcumenici Concilii Vaticani II instauratum auctoritate Pauli PP. VI promulgatum. Editio typicaCivitas Vaticana: Typis Polyglottis Vaticanis, 1969. — P. 25.
  3. Evangelist L. t. 23 // Εὐαγγέλιον κατὰ Λουκάν — 0085.
  4. Apostle M. t. 16 // εὐαγγέλιον κατὰ Μαθθαῖον
  5. Архиепископ Аверкий. Четвероевангелие. Руководство к изучению Священного Писания Нового Завета
  6. Евсевий Кесарийский. Церковная История
  7. «Иероним Стридонский». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  8. Иосиф Обручник