Սուրբ Հարություն եկեղեցի (Դոնի Ռոստով)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հարություն եկեղեցի, տաճար Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն։

Սուրբ Հարություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՌուսաստան Դոնի Ռոստով, Ռուսաստան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Օծման թվական2011
Հոգևոր կարգավիճակգործող
Հիմնական ամսաթվերը2011
ՆվիրվածՀիսուս Քրիստոսի հարություն
ԱնվանվածՀիսուս Քրիստոսի հարություն
ՀիմնադիրՎլադիմիր Ղազարյան, Սահակ Կարապետյան
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ2005
Կառուցման ավարտ2011
Հիմնադրված2011
Առաջին հիշատակում2005
Շինանյութվարդագույն տուֆ
Քարտեզ
Քարտեզ
 Church of the Resurrection, Rostov-on-Don Վիքիպահեստում
Արտաքին պատկերներ
Церковь Сурб Арутюн

Հասցեն` ք. Դոնի Ռոստով, Լև Տոլստոյի հրապարակ, 2В։

Պատմություն խմբագրել

2010 թվականմի տվյալներով` Դոնի Ռոստովում ապրում էր մոտ 41 550 հայ, որը կազմում էր քաղաքի բնակչության 3,4 տոկոսը։

Հայ հավատացյալների հոգևոր պահանջները բավարարելու համար և ի հիշատակ Վ. Պ. Ղազարյանի թոռան` 2001 թվականին Դոնի Ռոստովում զոհված Արթուր Կարապետյանի, կառուցվել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Հարություն տաճարը։ Եկեղեցին գտնվում է Լև Տոլստոյի հրապարակում, որտեղ նախկինում գտնվում էր հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը, որը Նոր Նախիջևանի հայկական մի շարք այլ եկեղեցիների (Սուրբ Նիկողայոս, Սուրբ Աստվածածին, Սուրբ Գևորգ, Սուրբ Թորոս, Սուրբ Համբարձում, Սուրբ Հովհաննես Մկրտիչ) հետ մեկտեղ ավերվել է խորհրդային իշխանության տարիներին։

Նոր եկեղեցու շինարարությունը սկսվել է 2005 թվականի հոկտեմբերին։ 2011 թվականին եկեղեցու շինարարությունն ավարտվել է, օծումը տեղի է ունեցել 2011 թվականի մայիսի 29-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից։

Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է բարերարների` ՌԴ Դաշնային ժողովում Գլխավոր դատախազության լիազոր ներկայացուցիչ Սահակ Կարապետյանի[1] և «АРДТ-7» ՍՊԸ գլխավոր տնօրեն, Աշխատանքային փառքի III աստիճանի շքանշանակիր, եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադիմիր Ղազարյանի նվիրատվություններով[2]։ Սկզբում ենթադրվում էր, որ տաճարը կոչվելու է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։

Տաճարի շենքը կառուցված է հայկական պաշտամունքային կառույցների ավանդույթներով։ Բարձրությունը գմբեթով մոտ 40 մետր է։ Շենքը նախատեսված է միաժամանակ մոտ 300 ծխականի այցելության համար։

Դրսից և ներսից եկեղեցին երեսպատված է վարդագույն տուֆով, որը հատուկ բերվել է Հայաստանից։ Խորանը և ավազանը պատրաստել են հայ վարպետները սպիտակ մարմարից, որը զարդարված է բազմաշերտ փորագրումով։ Տաճարի ներքին պատերը նկարազարդված չեն։ Տարածքը լուսավորում է մեծ ջահը։ Գմբեթին ոսկեզօծ խաչ է։

Եկեղեցու առջև, մուտքի դռան երկու կողմերում, տեղադրված է երկու խաչքար, որոնք պատրաստված են վարդագույն տուֆից։ Այդ խաչքարերը տեղադրված են ի պատիվ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության։

Տաճարի առաջ մշտադալար կենսածառերով և նստարաններով ծառուղի է։ Տաճարի տարածքը երեք կողմից պարսպապատված է ցանցկեն մետաղյա ցանկապատով։

Տաճարի առաջին երեցփոխ եկեղեցական ծխական խորհրդի նիստում ընտրվել է Գարբիկ Խաչատրյանը։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել