Սուրբ Կույս Մարիամ Նազովրեցու բազիլիկ

Սուրբ Կույս Մարիամ Նազովրեցու բազիլիկ (պորտ.՝ Basílica Santuário de Nossa Senhora de Nazaré), կաթոլիկ տաճարը Բրազիլիայի Բելեն քաղաքում։ Գտնվում է քաղաքի հին մասում։ Մտնում է Բալեն դո Պարա արքեպիսկոպոսության կազմի մեջ։ Փոքր բազիլիկ է։ Ազգային հուշարձան (ID 1324):

Սուրբ Կույս Մարիամ Նազովրեցու բազիլիկ
պորտ.՝ Basílica Santuário de Nossa Senhora de Nazaré
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի, փոքր բազիլիկ, Բազիլիկ և պատմության հուշարձան
ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
ՏեղագրությունԲելեմ[1][2]
ՀասցեPraça Justo Chermont, s/n - Nazaré, Belém-PA[1][2]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Belém do Pará?
Հիմնական ամսաթվերը1909
Ժառանգության կարգավիճակDPHAC Good Class?[1][2]
Ճարտարապետական ոճնեոդասականություն
Հիմնադրված1909
Քարտեզ
Քարտեզ
 Basílica de Nossa Senhora de Nazaré Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Քաղաքում ամենատարածված պատմություններից մեկի համաձայն՝ 1700 թվականին Պլասիդո անունով մի մարդ, որ եղել է պորտուգալա-հնդկացիական մետիս, Մուրուտուկու գետի ափին (Murutucu)՝ քարերի մեջ, գտել է փայտից պատրաստած Կույս Մարիամի արձանը, որի չափը կազմել է մոտ երեսուն սմ[3]։ Պլասիդոն այդ արձանը տարել է տուն՝ նրա համար կառուցելով փոքրիկ զոհասեղան, սակայն խորհրդավոր կերպով արձանը վերադարձել է իր հայտնաբերման վայր, ինչը հնդիկների շրջանում համարվել է աստվածային նշան։ Տեղացիներն արձանի համար կառուցել են փոքրիկ մատուռ՝ երկրպագության համար։ 1861 թվականին այդ մատուռի տեղում կառուցվել է փոքր տաճար։ Ուխտավորների թվի մեծանալու պատճառով անհրաժեշտություն է առաջացել այդ տաճարի փոխարեն կառուցել ավելի տարողունակ եկեղեցի։

1909 թվականին սկսվել է ժամանակակից տաճարի շինարարությունը[3]։ 1909 թվականի հոկտեմբերի 24-ին արքեպիսկոպոս Սանտինու Մարիա դա Սիլվա Կոուտինյոն օծել է նոր տաճարի հիմքը։ Էկլեկտիկ ոճով և նեոկլասիցիզմի տարրերով տաճարի կառուցումն իտալացի ճարտարապետներ Ջինո Կոպեդեի (Gino Coppede) և Ջուզեպպե Պրեդասոյի (Giuseppe Predasso) նախագծով ընդմիջումներով շարունակվել է մինչև 1950 թվականը։ Տաճարն սկսել է գործել 1923 թվականից։ Նույն թվականին Հռոմի պապ Պիոս XI-ը տաճարին տվել է փոքր բազիլիկի կարգավիճակ։

Տաճարը կաթոլիկ ուխտագնացության կարևոր վայր է, որը կատարվում է ամեն տարի՝ հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը՝ սկսած 1793 թվականից։

1992 թվականին Բրազիլիայի կառավարությունը տաճարը հայտարարել է ազգային հուշարձան։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել