Սուրբծննդյան կղզու ազգային պարկ

Սուրբծննդյան կղզու ազգային պարկ, ազգային պարկ Ավստրալիայում, գտնվում է Ծննդյան կղզում[2]։

Սուրբծննդյան կղզու ազգային պարկ
en/Christmas Island National Park
ՏեսակԱվստրալիայի ազգային պարկ և ազգային պարկ
Երկիր Ավստրալիա[1]
ՎարչատարածքԾննդյան կղզի[1]
Հիմնվել է1980
Մակերես85 կմ² և 87,77 կմ²[1]
ԲԾՄ241 մետր
Սուրբծննդյան կղզու ազգային պարկը գտնվում է Ավստրալիաում
Սուրբծննդյան կղզու ազգային պարկ
Սուրբծննդյան կղզու ազգային պարկը գտնվում է Երկիրում
Սուրբծննդյան կղզու ազգային պարկ

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր խմբագրել

Ազգային պարկը զբաղեցնում է 85² կմ տարածք, որը կազմում է կղզու տարածքի երկու երրորդ մասը։ Տեղադրված է Հնդկական օվկիանոսի խորքում, Պերտայից 2600 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Ջակարտայից 500 կմ դեպի հարավ[2]։ Պարկն իր մեջ ընդգրկում է նաև 50 մ երկարությամբ ակվատորիա[3]։

Սուրբ Ծննդյան կղզին հանդիսանում է ջրածածկ լեռան գագաթ, որի մեծ ափային ժայռերն անցնում են դեպի կենտրոնական սարահարթ։ Դեկտեմբերից մինչև ապրիլ հասարակածային կլիմա է։

Ֆլորա և ֆաունա խմբագրել

Կղզու բուսական և կենդանական աշխարհը եզակի է և էնդեմիկ։

Չնայած նրան, որ շատ տեսակներ նկարագրված չեն, հայտնի է, որ կղզում բնակվում են կենդանիների ավելի քան 225 էնդեմիկ տեսակներ։ Կղզու էնդեմիկներից են հանդիսանում` Fregata andrewsi, Papasula abbotti, Ducula whartoni, Ninox natalis, Zosterops natalis: Ընդհանուր առմամբ կղզում բույն են դնում թռչունների 23 տեսակներ` 80 հազար ենթատեսակներով։ Կղզին հայտնի է ծովախեցգետիններով` 20 ցամաքային և կիսացամաքային տեսակներով` ներառելով Birgus latro, Coenobita perlatus, Coenobita brevimanus, Ocypode ceratophthalmus, Discoplax celeste, Gecarcoidea natalis: Կղզում կան 5 տեսակի կաթնասուններ` Rattus macleari և Rattus nativitatus մեռյալ են համարվում, Crocidura attenuata trichura գտնվում է անհետացման վտանգի տակ, Pipistrellus murrayi և Pteropus melanotus natalis պոպուլյացիաները շարունակում են ընկնել։

Բացի այդ կղզի բերվեց 4 տեսակի կաթնասուն` Rattus rattus, Mus musculus, Felis catus և Canis familiaris: Կղզում բնակվում են մի քանի տեսակի սողուններ, ներառյալ 5 թնդեմիկ տեսակներ` Crytptoblepharus egeriae, Emoia nativitatis, Cyrtodactylus sadleiri, Lepidodactylus listeri, Ramphotyphlops exocoeti և մի քանի բերված տեսակներ` Gehyra mutilata, Hemidactylus frenatus, Ramphotyphlops braminus, Lycodon aulicus capucinus, Lygosoma bowringii: Կղզում ապրում են 14 տեսակի խխունջներ, 28 տեսակի թիթեռներ, 70 տեսակի մոծակներ, 90 տեսակի բզեզներ, 30 տեսակի սարդեր, մեկ կարիճ, 5 կեղծ կարիճ[4]։ Պարկի ջրաշխարհում կան 88 տեսակի կորալներ և ձկների ավելի քան 650 տեսակ[5]։

 
 
 
Borbo cinnara Gecarcoidea natalis Euchrysops cnejus

Պարկում կան մշտականաչ անտառներ, ծառերի բարձրությունը անհավասար է, մի քանի ծառեր անցնում են միջին մակարդակից, որը կազմում է 40 մ, ծառերին աճում են պտեր և օրխիդեաներ։ Թեքություններում հատկանշական են 15-30 մ բարձրության ծառեր ունեցող կիսասաղարթավոր անտառները և արմավենիները։ Քիչ շերտով հողով ծածկված ժայռերին գոյատևում են բաց սաղարթավոր անտառները, որոնք հարմարվել են ծանր կլիմայական պայմաններին, երբ նրանց հաճախ հասնում են աղի ջրի ալիքները[6]։

Կղզուն հատուկ են 237 տեսակի բույսերը, որոնցից 17-ը էնդեմիկ են։ Դրանք են` Abutilon listeri, Arenga listeri, Asplenium listeri, Asystasia alba, Brachypeza archytas, Colubrina pedunculata, Dicliptera maclearii, Dendrocnide peltata, Flickeringia nativitatis, Grewia insularis, Hoya aldrichii, Ischaemum nativitatis, Pandanus christmatensis, Pandanus elatus, Phreatia listeri, Peperromia rossii, Zehneria alba, Zeuxine exilis: Բույսերից 230 տեսակները հատուկ չեն կղզուն և բերվել են մարդկանց կողմից[6]։

 
 
 
Senna occidentalis Hoya aldrichii Cyperus javanicus

Մոտավորապես 70 տարի առաջ կղզի բերվեց Anoplolepis gracilipes մրջյունը։ Մրջյունների այս տեսակը տարածվեց ողջ կղզում, որը բերեց Gecarcoidea natalis պոպուլյացիայի նվազման (30 միլիոն խեցգետիններ մահացան, որը կազմում է պոպուլյացիայի մեկ քառորդը[3]): Արդյունքում փոխվեց կղզու անտառների և դաշտերի կազմությունը, որը բերեց հազվագյուտ տեսակի կենդանիների և թռչունների համար նպաստավոր հողային տարածքների կրճատման, որոնց պոպուլյացիաները կրճատվեցին 20-րդ դարի երկրորդ կեսին[7]։

Փոխազդեցությունը մարդու հետ խմբագրել

 
Մրջյուններն ավարի հետ

Կղզու կենսաբազմազանության նշանակությունը առաջին անգամ նշվեց 19-րդ դարի վերջին Բրիտանական թանգարանի մասնագետ Էնդրուսի կողմից[8]։

1960-ական թվականներին ֆոսֆատի պաշարները սպառվեցին և արդյունահանումը անցավ կղզու արևմտյան, ձեռք չտրված տարածք։ Դա իր ազդեցությունն ունեցավ Papasula abbotti պոպուլյացիայի վրա, որը հաստատվեց 1974 թվականին շրջակա միջավայրի պահպանման կոմիտեի կողմից, որից հետո առաջարկվեց ստեղծել բնապահպանական զոնա[8]։ Պարկը ստեղծվեց 1980 թվականին և ներառեց կղզու հարավարևմտյան մասը։ Պարկը մի քանի անգամ մեծացվել է 1983, 1986 և 1989 թվականներին[8] (այլ տվյալներով 1985 և 1989 թվականներին[3]): Կղզու ողջ տարածքը հանդիսանում է BirdLife International հատուկ նշանակության օբյեկտ։

2000 թվականին աշխատանքն սկսեց մրջյունների պոպուլյացիայի վերահսկման ծրագիրը, որի գործունեության արդյունքում կղզու տարածքի 95 %-ը մաքրվեց այդ միջատներից, որը բերեց Ducula whartoni-ի և Ninox natalis-ի թվային կայունացման[7]։ Քանի որ կղզու, մրջյունների այլ տեսակներ չկան, այդ պատճառով էլ օգտագործվում են այլ միջոցներ[3]։ Քանի որ մրջյունները կղզում ապրում են շատ վաղուց, նրանց լրիվ վերացումը աննպատակահարմար է[3] և մրջյունների պոպուլյացիայի վրա վերահսկողությունը կղզու աշխատանքներից մեկն է հանդիսանում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
  2. 2,0 2,1 Welcome to Christmas Island National Park // Australian Government: Department of the Environment
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Australia’s Christmas Island National Park // OECD Environmental Performance Reviews
  4. Christmas Island National Park: Native animals // Australian Government: Department of the Environment
  5. Christmas Island National Park: Marine life // Australian Government: Department of the Environment
  6. 6,0 6,1 Christmas Island National Park: Plants // Australian Government: Department of the Environment
  7. 7,0 7,1 7,2 Endemic birds on Christmas Island are being devastated by introduced ants Արխիվացված 2016-04-04 Wayback Machine // Birdlife International
  8. 8,0 8,1 8,2 Christmas Island National Park: Culture and history // Australian Government: Department of the Environment
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբծննդյան կղզու ազգային պարկ» հոդվածին։