Սուրբ Լորենցոյի բազիլիկ

Սուրբ Լորենցոյի բազիլիկ (իտալ.՝ Basilica Papale di San Lorenzo fuori le Mura), պապական[2] ֆրանցիսկյան բազիլիկ և ծխական եկեղեցի Իտալիայում, Հռոմում։ Բազիլիկը Հռոմի Յոթ ուխտավոր եկեղեցիներից և նախկին հինգ պատրիարքային բազիլիկներից մեկն է։ Այն փոխանցված է եղել Երուսաղեմի Պատրիարքարանին։ Բազիլիկը իր անվանակիր Սուրբ Լորենցոյի շիրիմի սրբարանն է։ Վերջինս Հռոմի առաջին յոթ սարկավագներից մեկն է եղել, որը նահատակվել է 258 թվականին։ Շատ ուրիշ սրբեր ևս հուղարկավորված են այս բազիլիկում։

Սուրբ Լորենցոյի բազիլիկ
իտալ.՝ Basilica Papale di San Lorenzo fuori le Mura
Հիմնական տվյալներ
Տեսակփոքր բազիլիկ, ծխական եկեղեցի և հայրապետական ​​բազիլիկ
ԵրկիրՎատիկան Վատիկան
ՏեղագրությունՎատիկան Վատիկան
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերը6-րդ դար
Մասն էՀռոմի յոթ ուխտավորական եկեղեցիներ
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՆվիրվածՍուրբ Լավրենտ
ԱնվանվածՍուրբ Լավրենտ
Ճարտարապետական ոճՌոմանական արվեստ
Հիմնադրված6-րդ դար
25 մետր
Երկարություն90 մետր
Լայնություն25 մետր
Քարտեզ
Քարտեզ
 San Lorenzo fuori le mura (Rome) Վիքիպահեստում
basilicadisanlorenzo.com
Սուրբ Լորենցոյի արձանը

Պատմություն խմբագրել

Ներկայիս բազիլիկի տեղում Կոնստանդիանոս կայսրը կառուցել էր մի փոքր աղոթատեղի, որտեղ ըստ ավանդույթի 258 թվականին մահապատժի է ենթարկվել Սուրբ Լորենցոն։ 580-ականներին Պելագիոս II Պապը լիազորեց այդ տեղում կառուցել եկեղեցի՝ ի պատիվ Սուրբ Լորենցոյի։ 13-րդ դարում Հոնորիուս III Պապը լիազորեց մեկ այլ եկեղեցու կառուցում։ Այն զարդարվեց ֆրեսկոներով, որոնցում պատկերված էին Սուրբ Լորենցոն և առաջին նահատակված սարկավագ Սուրբ Ստեփանոսը։ Երկու կառույցները հետագայում միավորվեցին կառուցապատման ծրագրի շրջանակում։ Զանգակատունը կառուցվել է 12-րդ դարում։ Անմիջապես մուտքից ներս Գուլելմո Ֆրեսչի կարդինալի շիրիմն է։ Ներսում երգչախմբի շրջափակը և բեմն ունեն իտալ.՝ cosmatesco զարդանախշեր, նաև կա 12 կամ 13-րդ դարի մի հրաշալի զատկական վառելամոմ։ Հանդիսավոր կամարի վրա 6-րդ դարի բյուզանդական խճանկարներ են, որտեղ պատկերված է Հիսուսն իր սրբերի հետ։ Բարձր խորանի ետևում պապական խորանն է, որի վրա մակագրված են կերտողների անունները (թվագրվում է 1148 թվական)։ 1374-1847 թվականը Սուրբ Լորենցոյի բազիլիկը եղել է Երուսաղեմի Լատինական պատրիարքարանի նստավայրը։ 1943 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բազիլիկը ռմբակոծվել է։ Վերականգնումը տևել է մինչև 1948 թվականը։

Եկեղեցում հուղարկավորվածներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. dati.beniculturali.it — 2014.
  2. Pope Benedict XVI’s ecclesiastical act of renouncing the title of "Patriarch of the West" in 2006 had as a consequence that the Roman Catholic "patriarchal basilicas" were officially re-styled "Papal basilicas".

Մատենագրություն խմբագրել

  • Mondini, Daniela, S. Lorenzo fuori le mura, in: P. C. Claussan, D. Mondini, D. Senekovic, Die Kirchen der Stadt Rom im Mittelalter 1050-1300, Band 3 (G-L), Stuttgart 2010, pp. 317–527, ISBN 978-3-515-09073-5
  • Webb, Matilda (2001). «San Lorenzo Fuori le Mura and Catacomb». The Churches and Catacombs of Early Christian Rome. Brighton: Sussex Academic Press. էջեր 240–245. ISBN 1-902210-58-1.
  • A. Muñoz, La Basilica di S.Lorenzo fuori le mura, Roma 1944.
  • G. Da Bra, S.Lorenzo fuori le mura, Roma 1952
  • R. Krautheimer, Corpus basilicarum christianarum Romae, S.Lorenzo fuori le mura, Città del Vaticano 1962.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Լորենցոյի բազիլիկ» հոդվածին։