Սրբոց Թարգմանչաց եկեղեցի (Թեհրան)

հայկական եկեղեցի Թեհրանում

Սրբոց Թարգմանչաց, հայ առաքելական եկեղեցի Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսութհան Թեհրանի թեմին։ Գտնվում է Վահիդիէ պողոտայի վրա, Մադրասէ Արամանէ փողոցում[1]։

Սրբոց Թարգմանչաց եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԹեհրանի շրջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԹեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
ԱնվանվածՍուրբ Թարգմանչաց տոն
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճՊահլավական ճարտարապետություն
Կառուցման ավարտ1968
Գմբեթ2 հատ
Քարտեզ
Քարտեզ
 Holy Translators Church (Tehran) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրբոց Թարգմանչաց եկեղեցի (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Թեհրանում ստվարանում է հայ բնակչությունը։ Հայերը հաստատվում են նաև նոր թաղամասերում, այդ թվում՝ Վահիդիեում։ 1962 թվականին Ղազվինի մոտ գտնւող Բոինզահրա շրջանի հայաբնակ Ղարաղան գյուղում տեղի է ունենում ավերիչ երկրաշարժ։ Տուժածներին վերաբնակեցնելու նպատակով, Եկեղեցիների Միջազգային Խորհուրդը թեհրանահայ նորաստեղծ թեմական խորհրդի համագործակցությամբ կառուցապատեց 6000 քմ. մի հողատարածք[2]։ 1966 թվականի հոկտեմբեր 6-ին սկսում են եկեղեցու շինարարական աշխատանքներ, որոնք ավարտվեցին երկու տարի անց։ Դեկտեմբերին Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանը օծեց եկեղեցին։ Ավելի ուշ կառուցվեց նաև եկեղեցու զանգակատունը։

Եկեղեցին կոչվում է ի պատիվ Մեսրոպ Մաշտոցի աշակերտների («թարգմանիչներ»), ովքեր հայերենի այբուբենի ստեղծումից հետո հայերեն թարգմանեցին Աստվածաշունչը։ 2018 թվականի նոյեմբերին նշվել է եկեղեցու հիմնադրման 50-ամյակը[3]։

Ճարտարապետություն խմբագրել

Սրբոց Թարգմանչացը արևելքից արևմուտք ձգվող բազիլիկ կառույց է, իսկ հյուսիսային ու հարավային թևերը եկեղեցին դարձրել են խաչաձև գմբեթավոր։ Եկեղեցին կառուցված է աղյուսով, իսկ պատերը ներսից գաջված են, զարդարված են աստվածաշնչյան թեմայի նկարներով։

Բակում դրված է Մեսրոպ Մաշտոցի կիսանդրին, որի հեղինակն է իրանահայ քանդակագործ Լիլիթ Տերյանը[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրութհուններ խմբագրել

  1. Թեհրանի Սրբոց Թարգմանչաց Եկեղեցի
  2. کشیش کومیتاس قاراخانیان در دیدار با حضرت آیت الله بطحایی: سلام مرا به امام خامنه ای برسانید
  3. «Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հիմնադրման 50-ամեակ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  4. Մահացել է Իրանի քանդակագործության մայրը՝ Լիլիթ Տերյանը