Սուրբ Երրորդության սյուն

Սուրբ Երրորդության սյուն (չեխ․՝ Sloup Nejsvětější Trojice (Olomouc)), ժանտախտի սյուն Օլոմոուցի Horní Náměstí հրապարակում, Չեխիա։ 2000 թվականին Սուրբ Երրորդության սյունն ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ որպես Կենտրոնական եվրոպական բարոկկո ոճի բացառիկ աշխատանք։

Սուրբ Երրորդության սյուն
Holy Trinity Column in Olomouc*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Չեխիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2000  (24 նստաշրջան)
Համար 859
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Պատմություն խմբագրել

Սուրբ Երրորդության սյունը կրոնական հուշարձան է, տեղադրվել է ի նշան երախտագիտության ժանտախտի համաճարակից ազատվելու համար։ Սուրբ Երրորդության սյան շինարարությունը սկսվել է 1716 թվականին Օլոմոուցում՝ ժանտախտի դադարեցման տարում և տևել է մինչև 1754 թվականը[1]։ Սյունը չեխերի հայրենասիրության դրսևորումն է։ Արձանի վրա աշխատել են Օլոմոուցի վարպետները, դրա վրա ներկայացված են տեղական կաթոլիկ սրբեր, որոնք կապված Օլոմոուցի հետ[1]։ Սուրբ Երրորդության սյան հիմնական մոդելը Հռոմում՝ Սանտա Մարիա հրապարակում գտնվող սյունն էր, որը կառուցվել է 1614 թվականին[2]։

Սուրբ Երրորդության սյան շինարարության և ձևավորման մեջ մասնակցել են բազմաթիվ տեղացի՝ Օլոմոուցցի քանդակագործներ, ինչպես նաև որմնադիրներ և արվեստագետներ։ Շինարարությունը սկսել է ճարտարապետ Վենցել Ռեդերը։ Նա առաջինն էր, որ առաջարկեց որպես Օլոմոուց քաղաքի խորհրդանիշ, կառուցել ժանտախտի սյունը որպես քաղաքի բնակիչների երախտագիտության նշան՝ ժանտախտից ազատվելու համար։ Նա նաև հովանավորել է շինարարության մեկնարկը[3]։ Սյան շինարարության առաջին փուլի ընթացքում Վենցել Ռեդերը մահացել է։ Շինարարությունը շարունակել են նրա իրավահաջորդ Ֆրանց Տոնեկը, Յոգանն Վենցելն ու Ավգուստին Շոլտցը։ 1754 թվականին Յոգանն Իգնատի Ռոկիցկին ավարտել է Սուրբ Երրորդության սյան շինարարությունը։

Քանդակային ձևավորումները սկսել է Ֆիլիպպ Զատտլերը։ Նրա մահից հետո աշխատանքը շարունակել է Անդրեաս Զաները, ով ձևավորել է 18 քանդակներ և 9 հարթաքանդակ ինը տարիների ընթացքում։ Սիմոն Ֆորստները կերտել է ոսկեզօծ է Սուրբ Երրորդության և Մարիամ Աստվածածնի զարդաքանդակները[1]։

Սուրբ Երրորդության սյունն օծվել է 1754 թվականին՝ կայսրուհի Մարիա Թերեզայի և նրա ամուսնու Ֆրանցի I Ստեֆանի մասնակցությամբ[1]։ 1758 թվականին Օլոմոուցը պաշարված էր պրուսական բանակի կողմից, և Սուրբ Երրորդության սյունը մի քանի անգամ հրազենով վնասվել է։ Պատերազմից հետո այն վերանորոգվել է։ Սյան ռմբակոծությունը հիշատակելու համար մնացել են մի քանի արկերի տեղեր։

Նկարագրություն խմբագրել

 

Սյունակը պսակված է սրաձողով, որի վրա Սուրբ Երրորդության պատկերն է։ Սուրբ Երրորդության մոտակայքում է գտնվում կույսի և Գաբրիել հրեշտակապետի քանդակը։ Սյունի հիմքը կազմված է երեք մակարդակից, այն ձևավորված է սրբապատկերների 18 քարե քանդակներից և 14 գմբեթավոր զարդերից։

Վերին մակարդակի վրա են գտնվում այն մարդկանց արձանները, ովքեր կապված են Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի հետ։ Վերին մակարդակում են նաև Լավրենտիոս և Հիերոնիմոս սրբերի քանդակները, որոնց անունն է կրում քաղաքապետարանի մատուռը։ Երեք հաղթաքանդակները ներկայացնում են երեք աստվածաբանական առաքինություններ՝ հավատք, հույս և սեր։

Միջին մակարդակը նվիրված է մորավյան և չեխական սրբերին։ Այստեղ ներկայացված են Կյուրեղի և Մեթոդիոսի սրբապատկերները (նրանք 863 թվականին Չեխիայում տարածել ենքրիստոնեություն), Սուրբ Վլասիա Սեբաստացու (Օլոմոուցի գլխավոր եկեղեցիներից մեկի հովանավոր), Սուրբ Վոյցեխի (Չեխիայի հովանավոր), Սուրբ Յան Նեպոմուցկիի և Սուրբ Յան Սարկանդերի քանդակները։

Ստորին մակարդակում են գտնվում Սուրբ Մավրիկիայի և Սուրբ Վացլավի (նրանց են նվիրված Օլոմոուցի երկու եկեղեցիներ), Սուրբ Ֆլորիանի (Ավստրիայի հովանավոր), Սուրբ Յան Կապիստրանի (երկու անգամ Օլոմոուցիում), Սուրբ Ալոիզ Գոնզագի (ուսանողների հովանավորը․ հուշարձանը շեշտում է, որ Օլոմոուցը համալսարանական քաղաք է) քանդակները։ Հուշարձանների մեջ տեղադրված են 12 առաքյալների հարթաքանդակներ։

Մատուռ խմբագրել

Սյան ներսում կա մատուռ, որում կերտված են Կայենի և Աբելի, Իսահակի և Հիսուս Քրիստոսի խաչելության պատկերներով հաղթաքանդակներ։

Մակագրություններ խմբագրել

 
 

Սյան վրա կան մակագրություններ։ Դրանք իրենցից ներկայացնում են մեծ տառեր, հռոմեական թվեր, որոնք ցույց են տալիս Սուրբ Երրորդության սյան շինարարության ավարտը։

TRIVNI VEROQVE DEO
PRAESENTIBVS AVGVSTIS
FRANCISCO ATQVE THERESIA
COLOSSVS ISTE
A CARDINALE TROIER
CONSECRATVS 9. SEPT.
GLORIA DEO PATRI
DEO FILIO
DEO PARACLETO
SACRATA SINT
EI SOLI
CORDA OMNIA
IN FIDE PLENA
SPE FIRMA
CHARITATE PERFECTA

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Jemelková, Simona; Zápalková, Helena; Ondrušková, Markéta (2008). Sloup Nejsvětější Trojice Olomouc (in Czech). Olomouc: Muzeum umění Olomouc. ISBN 978-80-87149-14-0.
  2. «Olomouc (Czech Republic)» (PDF). Whc.unesco.org. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. Schulz, Jindřich, ed. (2009). "Čestný sloup Nejsvětější Trojice". Dějiny Olomouce (in Czech). 1. Olomouc: Univerzita Palackého. p. 453–456. ISBN 978-80-244-2370-8.

Աղբյուրներ խմբագրել

  • Perůtka, Marek (ed.) (2001). Sloup Nejsvětější Trojice v Olomouci. Olomouc: Statutární město Olomouc. (includes English summary)
  • Los, Petr & Brabcová, Jitka (2002). Svatí na sloupu Nejsvětější Trojice v Olomouci. Olomouc: Danal. ISBN 80-85973-94-4
  • Tichák, Milan (2002). Příběhy olomouckých pomníků. Olomouc: Burian a Tichák, s. r. o.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Երրորդության սյուն» հոդվածին։