Սուրբ Գևորգ եկեղեցի (Նոր Նախիջևան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գևորգ եկեղեցի, տաճար Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում)։ Պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն։ Տաճարը կորսված է։

Սուրբ Գևորգ եկեղեցի (Նոր Նախիջևան)


Պատմական երկիր Ռուսաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ)Հովսեփ արքեպիսկոպոս Արղության
Ճարտարապետություն
Կարգավիճակքանդված
Կառուցման սկիզբ1783
Կառուցման ավարտ1787
Ավերում1930-ականներ
Սուրբ Գևորգ եկեղեցի (Նոր Նախիջևան) (Ռուսաստան)##
Սուրբ Գևորգ եկեղեցի (Նոր Նախիջևան) (Ռուսաստան)

Պատմություն խմբագրել

Նոր Նախիջևանի Սուրբ Գևորգ եկեղեցու շինարարությունը գրեթե համընկել է Սուրբ Թորոս եկեղեցու կառուցման հետ (1783-1787 թվականներին)։ Սուրբ Գևորգ փայտե եկեղեցին կառուցվել է 1783 թվականից քաղաքի արևմտյան մասում՝ երկու հարևան քաղաքների՝ Ռոստովի և Նախիջևանի սահմանին։  1787 թվականի դեկտեմբերի 5-ին, եկեղեցու շինարարության ավարտից հետո, այն օծվել է Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի կողմից։

Սկզբնապես քաղաքում եղել է փայտե եկեղեցի։ XIX դարում կառուցված զանգակատնով քարե միագմբեթ տաճարը երկու անգամ վերանորոգվել է. 1852-1853 թվականներին՝ նախիջևանցի երկրորդ գիլդիայի վաճառական Մ. Երեցփոխանյանի միջոցներով, իսկ երկրորդ անգամ՝ 1892 թվականին։

Քարե տաճարը կանգնած է եղել Գեորգիևյան (Սուրբ Գևորգի) փողոցի մոտ՝ Ռոստով-Նախիջևանյան բաժանագծին կից (ներկայիս Թատերական պողոտայի մոտ)։

Սկզբնապես եկեղեցուն կից եկեղեցական ծխական դպրոց չի եղել։ 1918 թվականին Նոր Նախջևանի թեմական վարչությունը տեղեկացրեց, որ Նովոչերկասկում բացված դպրոցը տեղափոխվում է Հոգևոր վարչության կառավարման ներքո և դառնում է Սուրբ Գևորգ եկեղեցու եկեղեցական ծխական դպրոց։

Քարե եկեղեցու ներսում կային շատ խաչքարեր։ Ղրիմից տաճար էին բերվել ձեռագիր գրքեր և խաչեր։

1892 թվականի վերանորոգման ընթացքում թարմացվել է տաճարի ներքին հարդարանքը, հարավային կողմում կառուցվել է վատ եղանակից պաշտպանվելու համար կցակառույց, քանի որ հարավային մուտքը դարձել էր գլխավոր։

XIX դարի վերջում - XX դարի սկզբում Սուրբ Գևորգ եկեղեցուն կից գործել է Ռոմանոս Մելիքյանի ղեկավարած երգչախումբը։

Սուրբ Գևորգ տաճարն անվանել են նաև Հադրելեզի եկեղեցի, նրա մոտ անցկացվել են հայկական տոնավաճառներ և տոներ։

1930-ականների սկզբին տաճարը փակվել է և շուտով գրեթե ամբողջովին քանդվել։ Մնացորդներն ավերվել են մինչև Հայրենական մեծ պատերազմի սկիզբը։

Հոգևորականներ խմբագրել

Տարբեր ժամանակներ տաճարի քահանաներն են եղել Հովհաննես Դողսանյանը, Հակոբ Շատվորյանը, Գևորգ Մուշեղյանը, ավագ քահանա Մկրտիչ Տեր-Հակոբյանցը, ավագ քահանա Կարապետ Հեքիմյանը (1938)։

Սրբություններ խմբագրել

  • Տաճարում պահվել է Գ. Դ. Չիսլյանի նվիրաբերած Սուրբ Գևորգի պատկերը, որի տակ արծաթե տուփում պահվում էր տաճարի սրբությունը՝ Սուրբ Գևորգի մասունքները՝ հետևյալ մակագրությամբ. «Հիշատակ ուխտավոր Ստեփան Գենջեցյանից, 1849 թվական, Սուրբ Գևորգին, Նախիջևան»։
  • Սուրբ Գևորգի թոփուզ` կապարե ծայրով գավազան, որը երեսպատված եղել է ատլասե կտորով։

Գրականություն խմբագրել

  • Вартанян В. Г., Казаров С.С. Армянская-Апостольская Церковь на Дону // Ростов н/Д., 2001.
  • Малаховский Е. И., Лаптев Г.Ф. Храмы и культовые сооружения Ростова-на-Дону, утраченные и существующие // Ростов-на-Дону, АКРА, 2003.
  • Шахазиз Е. Новый Нахичеван и новонахичеванцы. Перевод с армянского Ш. М. Шагиняна // Ростов-на-Дону, 1999.
  • Сидоров В. Энциклопедия старого Ростова и Нахичевани-на-Дону. Ростов-на-Дону, 1996, т. 4.
  • Халпахчьян О. X. Архитектура Нахичевани-на-Дону // Ер., 1988.

Արտաքին հղումներ խմբագրել