Սուրբ Գևորգ եկեղեցի (Թեհրան)

հայկական եկեղեցի Թեհրանում

Սուրբ Գևորգ, հայ առաքելական եկեղեցի Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին։ Գտնվում է Հանիֆնեժադ պողոտայի Վահդաթ Էսլամի (նախկին Դառվազէ Ղազվին) հրապարակին կից Ղավամ օլ-Դոլէ շուկայի Քելիսա փողոցում[3]։

Սուրբ Գևորգ եկեղեցի
Եկեղեցու գմբեթներ
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՇրջան 12
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի[1]
ԹեմԹեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[2]
ԱնվանվածՍուրբ Գևորգ
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճքաջարական ճարտարապետություն
Կառուցման ավարտ1884
Գմբեթ2 հատ
Շինանյութաղյուս և շինարարական շաղախ
Քարտեզ
Քարտեզ
 Saint George Church (Tehran) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Հայերը Թեհրանում սկսել են հաստատվել այն ժամանակ, երբ այն դարձել է Իրանի մայրաքաղաքը՝ փոխարինելով Սպահանին։ Աղա-Մահմեդ խան Ղաջարի 1795 թվականին Կովկաս կատարած արշավանքների ժամանակ Արցախից հայեր են գերեվարվել և բնակեցվել Թեհրանում։ Ավանդության համաձայն, սկզբում հայ բնակչության հոգևոր կարիքները հոգալու համար կառուցվել է փոքր մատուռ, թաղում բնակվող հայերի միջոցներով։ Այն դարձել է Թեհրանում կառուցված հայկական առաջին կրոնական կառույցը[4]։ Նոր Ջուղայից և Թավրիզից մի խումբ հայ արհեստավորներ գաղթում են Թեհրան և բնակություն հաստատում Դարվազէ Ղազվին թաղամասում[5]։

1871 թվականին մատուռի հարևանությամբ բացվել է դպրոց[6]։ Փոքր մատուռի տեղում 1884 թվականին կառուցվում է ներկայիս եկեղեցին[7]:Թեհրանում ընդունված է սուրբ Գևորգի տոնին ուխտի գալիս այստեղ։

Սուրբ Գևորգ եկեղեցու բակում կառուցվել է ծերանոց, որը կառավարում է Թեհրանի թեմական խորհրդին ենթակա «Հայ կանանց բարեգործական ընկերությունը»[8]։

Ճարտարապետություն խմբագրել

Շինությունն ամբողջությամբ կառուցվել է աղյուսից, պատերը ներսից գաջված են։ Եկեղեցու հատակագիծն ուղղանկիւն է, որի երկար կողմը ձգւում է արևելքից արեւմուտք։ Խորանը գտնվում է եկեղեցու արևելյան կողմում, մուտքերը երկուսն են՝ հյուսիսում և հարավում։ Գմբեթներն ունեն բազմաթիվ լուսանցքներ, հիմնված են երկշարք չորս սյուների վրա։ Եկեղեցու արտաքին պատերին և զանգակատան աշտարակի վրա կան մի քանի տապանաքարեր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Պարսկերեն Վիքիպեդիա (перс.) — 2003.
  2. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  3. کتاب ارمنیان ایران، نویسنده:آندرانیک هویان، صفحه‌های (۱۱۱ تا ۱۵۷) انتشارات:مرکز بین‌المللی گفتگوی تمدنها با همکاری انتشارات هرمس، تاریخ:۱۳۸۰، شابک:۲-۰۰۷-۳۶۳-۹۶۴
  4. «ՀՀ սփյուռքի նախարարի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  5. Janet D. Lazarian. Encyclopedia of Iranian Armenians. Hirmand Publication, Second Edition: 2009.
  6. «Թեհրանի թեմ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  7. Թեհրանի Սուրբ Գէորգ եկեղեցի
  8. «Վահան Բայբուրդյան, Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.