Սուրբ Գևորգ եկեղեցի (Դոնի Ռոստով)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գևորգ եկեղեցի (ռուս.՝ Церковь Георгия Победоносца, Церковь Святого Великомученика Георгия Победоносца, Свято-Гергиевский храм, Гергиевский храм), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Ենթարկվում է Ռոստովի և Նովոչերկասկի թեմի Արևմտյան գործակալությանը[1]։

Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Դավանանքուղղափառություն
Հիմնական ամսաթվերը1993
Հիմնադրված1993
Քարտեզ
Քարտեզ
sgprihod.ru

Հասցեն՝ 344091, քաղաք Դոնի Ռոստով, Կոմունիստական պողոտա, 38։

Պատմություն խմբագրել

Սուրբ Գևորգի ծուխը կազմավորվել է 1993 թվականին։ Մեկհարկանի եկեղեցին հիմնադրվել է 1994 թվականին Դոնի Ռոստովի Խորհրդային շրջանի բնակելի թաղամասում՝ Կոմունիստական պողոտայի և Լե-Ման փողոցի հատման վայրում[2]՝ կիսավեր վիճակում, որտեղ հարևանությամբ գործում էին տարբեր հասարակական կազմակերպություններ։

Առաջին ծիսակատարությունը եկեղեցում կատարվել է 1994 թվականին ի հիշատակ սուրբ նահատակ Գևորգ Զորավարի։ 1994 թվականից ծխի հովիվն է քահանա (հետագայում՝ ավագ քահանա) Վլադիմիր Տեր-Առաքելյանցը։ Հետագա 4-5 տարիներին ծուխը բանակցություններ էր վարում տաճարի շենքին և նրան կից հողատարածքին լիարժեք տիրապետելու համար։ Այդ հարցը բարեհաջող լուծելուց հետո եկեղեցու շենքը վերակառուցվեց։ 1998 թվականին տաճար այցելեց Ռուս Ուղղափառ եկեղեցու Ռոստովի թեմի կառավարիչ արքեպիսկոպոս Պանտելեիմոնը։

2003 թվականին տաճարի հին շենքին կից սկսվեց հիմնական կցակառույցի շինարարությունը։ Մինչև 2007 թվականը շարունակվեց նրա ձևավորումը. տաճարի խորանին և կամարներին պատկերվեցին հինռուսական ոճի կանոնական պատկերներ, տաճարի պատերը և կամարները դրվագվեցին ծեփածո նախշերով, տաճարի շուրջը տեղադրվեց երկաթե ցանկապատ։ Այնուհետև իրականացվեց շինարարություն տաճարի երկրորդ հարկի վերևի հատվածում, որտեղ տեղավորվեցին հոգևոր հովվի ընդունարանն ու աշխատասենյակը, կիրակնօրյա դպրոցի 40-տեղանոց լսարանը, ընթերցասրահով գրադարանը, սեղանատունը և տնտեսական շինություններ։ Խորանից և տաճարի կենտրոնական մասից անցում բացվեց դեպի երկրորդ հարկ։ Նաև տաճարի փոքր կողմնասեղանին կցվեց խորանի աբսիդ, որտեղ տեղավորվեցին հետխորանային ավանդատունը և դպիրների հանգստի սենյակը։ Եկեղեցու շենքի առաջին հարկում ստեղծվեցին նոր շինություններ եկեղեցական կրպակի, հաշվապահության, հերթապահների հանգստի համար։

Սուրբ Գևորգ եկեղեցու վանահայրն է ավագ քահանա Վլադիմիր Տեր-Առաքելյանցը[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Հղումներ խմբագրել