Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Սոսնովկա)

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (ռուս.՝ Церковь Святого Григория Просветителя), հայ առաքելական եկեղեցի Ռուսաստանի Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկի շրջանի Սոսնովկա գյուղում[1]։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՍոսնովկա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՌուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ
Հիմնական ամսաթվերը2008
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված2008
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գրանցվել է 2008 թվականի մայիսի 21-ին։ Եկեղեցու շինարարության գլխավոր հովանավորը եղել է «Վարդ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Սարիբեկ Միքայելի Աբրահամյանը[2]։

Բացում խմբագրել

Եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 24-ին՝ Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի եպիսկոպոսության գլուխ, Ռուսաստանում հայրապետական եքսարքոս, Եզրաս եպիսկոպոսի կողմից։

Բացման արարողությանը ներկա է եղել ավելի քան 400 հայ Նովոկուզնեցկի շրջանից, Ռուս ուղղափառ եկեղեցու և Ռուս կաթոլիկ եկեղեցու հոգևորականներ, հրեական համայնքի նախագահն ու մուսուլմանական իմամ հաթիբը[2]։

Ժամանակակից դրություն խմբագրել

Եկեղեցում հաճախ անցկացվում են հայկական միջոցառումներ, ծեսեր։ Այն համախմբում է տեղի հայերին։

Ծանոթագրություններ խմբագրել