Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կամենսկայա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի (ռուս.՝ Церковь Покрова Пресвятой Богородицы), նախկին ուղղափառ տաճար Ռուսաստանի Դոնի զորքի մարզի Կամենսկայա գյուղում (այժմ` Ռոստովի մարզի Կամենսկ-Շախտինսկի քաղաք)[1]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
ռուս.՝ Церковь Покрова Пресвятой Богородицы
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար և քանդված եկեղեցի
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ
ՏեղագրությունԿամենսկ-Շախտինսկի
Դավանանքուղղափառություն
Հիմնական ամսաթվերը1829
Ճարտարապետական ոճամպիր
Հիմնադրված1829
Փակված է1934
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Կամենսկայա գյուղի առաջին եկեղեցին, երբ գյուղը գտնվում էր Սևերսկի Դոնեց գետի ձախ ափին, եղել է Սուրբ Աստվածածին փայտե եկեղեցին։ Ներկայումս այստեղ գտնվում է Ստարայա Ստանիցա խուտորը[2]։ Տաճարը կառուցվել է 1740 թվականին, իսկ 1745 թվականին հրդեհի ժամանակ այրվել է։ Եկեղեցու երկրորդ շենքը, կրկին փայտե, հիմնադրվել է 1747 թվականի մարտի 22-ին, իսկ հաջորդ տարի տաճարը կառուցվել է և օծվել[3]։ 1787 թվականին նրա տեղում դրվեց է քարե Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմքը` Նիկողայոս Հրաշագործի կողմնասեղանով։ Օծվել է 1792 թվականի հուլիսի 18-ին։ Իսկ փայտե հին եկեղեցին 1795 թվականին գնել է գնդապետ Իվան Պետրովիչ Սկասիրսկին և տեղափոխվել է Սկասրսկայա գյուղ (այժմ` գյուղ Սկասրսկայա)[3]։

 
Աստվածածնի հրապարակը և եկեղեցին

1817 թվականին, երբ Կամենսկայա գյուղը տեղափոխվեց աջ ափ (որտեղ այժմ գտնվում է Կամենսկ-Շախտինսկի քաղաքը), Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես շատ այլ հին կառույցներ, քանդվեց, իսկ շինանյութն օգտագործվեց նոր Սուրբ Աստվածածին եկեղեցին ստեղծելու համար։ Նրա կողմնասեղաններն էին ի պատիվ Տիրոջ Համբարձման և հանուն Նիկողայոս Հրաշագործի։ Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1829 թվականին։

Տաճարը գտնվել է ներկայիս թիվ 2 դպրոցի շրջանում։ Քանդվել է 1934 թվականին։ 2003 թվականին քաղաքում (Շադենկոյի պուրակում) կառուցվել է նոր աղյուսե եկեղեցի, որը նույնպես կոչվել է Սուրբ Աստվածածին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Каменск-Шахтинский. Церковь Покрова Пресвятой Богородицы в станице Каменской (старая).
  2. Старая Станица
  3. 3,0 3,1 Евгения Чеботарёва. Астаховская церковь родом из Каменской. Газета «ПИК», № 9 (1169), 1 марта 2017 года.

Արտաքին հղումներ խմբագրել