Սուրբ Աստվածածին եկեղեցի (Եղվարդ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցի, եկեղեցի Հայաստանի Եղվարդ քաղաքում։ Այն կառուցվել է 1301 թվականին՝ Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոնի տարածման հազարամյակի առթիվ։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Եղվարդի եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԿոտայքի մարզ, Եղվարդ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԿոտայքի թեմ
Հոգևոր կարգավիճակգործող
Հիմնական ամսաթվերը1301
Ներկա վիճակԿանգուն
Կազմված էԽաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, կազմող` Քիրամ, Խաչքար, Խաչքար և Խաչքար Մեծ եղեռնի զոհերին
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ1301 թ.
Հիմնադրված1301
Գմբեթ1
Քարտեզ
Քարտեզ
 Saint Holy Mother church of Yeghvard Վիքիպահեստում

Պատմություն և ճարտարապետություն խմբագրել

Կառուցել է Ազիզբեկ Իշխանն իր կնոջ՝ Վախախի երազի հիման վրա։ Եկեղեցին կոչվում է դամբարան եկեղեցի, որովհետև այդտեղ ամփոփված է Ազիզբեկ Իշխանի որդու աճյունը։

Եկեղեցին ունի երկու հարկ։ Եկեղեցու չորս կողմը կենդանակերպ քանդակներ են։ Եկեղեցու արևմտյան ճակատին քանդակված է խաչ։ Խաչի ձախ կողմում Աստվածամայրն է՝ մանուկ Հիսուսով, իսկ աջ մասում՝ Հովսեփը։ Ներքևի մասում ցլի և առյուծի քանդակներ են։ Եկեղեցու հյուսիսային ճակատին արծիվն է՝ ճանկած ավանակին։ Արծվի քանդակի տակ՝ կամարաձև պատի վրա, ճարտարապետի անունն է՝ Շահիկ Վարդապետ։ Արևմտյան ճակատին քանդակված է կյանքի ծառը, վերևում հովազը հեծել է այծ։

Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցին նման է Մոմիկ Վարդապետի կառուցած Նորավանքին։ Եկեղեցու հյուսիսային կողմում՝ պատուհանի վերևում, եղնիկի պատկեր է։ Եկեղեցին իր պատմության ընթացքում ունեցել է չորս անուն՝ Սուրբ Առաքելոց, Սուրբ Խաչ, Սուրբ Նշան և վերջում Սուրբ Աստվածածին։ Ի տարբերություն Նորավանքի՝ Եղվարդի եկեղեցու երկրորդ հարկը բարձրացել են ոչ թե քարե աստիճաններով, ինչպես Նորավանքինը, այլ շարժական փայտե աստիճաններով բարձրացել են II հարկ՝ մասնակցելու Սուրբ պատարագի։

Ներկա վիճակ խմբագրել

2008 թվականին եկեղեցու տարածքից ժամանակավոր առանձնացվեց խաչը, որովհետև խոնավությունից քայքայվում էր, և բերվեց իր նախնական տեսքի։ Եկեղեցու խաչը առանձնացնելիս հայտնաբերվեց 7-րդ դարի եկեղեցի՝ իր խլանիստ հիմքերով։ Հայտնաբերվեցին նաև լավաշ թխելու թոնիր, գերեզմանաքարեր, տապանաքարեր, ջարդված խաչքարեր, քիվեր՝ 13-րդ և 14-րդ դարերի։ Հյուսիսային մասում հայտնաբերվեց 3 մետր խորությամբ թոնիր(սառնարան), որտեղ պահել են ժամանակին մթերք և գինի։ Պեղումների ժամանակ եկեղեցու մուտքի դիմաց հայտնաբերվեցին իշխանական տոհմի գերեզմանաքարեր։ Եկեղեցին վերանորոգվել է 1960 -ական թվականներին։ Փոխվել են գմբեթի սյուները և ամրացվել։ 1905 թվականին, երբ Եղվարդ գյուղը մեծացել է, եկեղեցուն կից կառուցել են սև սրբատաշ քարերով գավիթ։ 1960-ական թվականներին այն քանդել են և բերել իր նախնական տեսքին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Երևան: Matit Graphic Design Studio

Արտաքին հղումներ խմբագրել